Skip to main content

Մինսկի և Ջրվեժի 10-րդ փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի | Իմ տղան այդ որակի տղա չէ, թող քննությունը պարզի. Հովիկ Աբրահամյանը՝ որդու կալանավորման մասին | 36-ամյա վարորդը «JCB» տրակտորով կողաշրջվել է | Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազություն | Չինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ | Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան. փաստաբան | Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով՝ իշխանությունը չարաշահելը հոդվածով ձերբակալված կա | Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով | Կյանքս ունի սահմանագիծ՝ պшտերազմից առաջ ու հետո, ՀՀ-ում պետք է իշխանափոխութուն տեղի ունենա. Իրինա Յոլյան | Այս պահի դրությամբ ՌԴ-ից Ռոբերտ Քոչարյանի հարցով ոչ ոք չի զանգահարել, և ես հույս ունեմ, որ ոչ ոք էլ չի զանգահարի. Ալեն Սիմոնյան | Այդ գործով մի ընտանիքից կալանավորել են հորը, մորը, աղջիկներին, որոնցից մեկը 3 երեխա ունի՝ 2-ը անչափահաս. Լևոն Քոչարյան | Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք | Պիղծ բառը վիրավորանք չէ, uրիկայաբար բառը վիրավորանք է, Փաշինյանը ոչ ոքի չի վիրավորել․ Ռուբինյան | Սև ծովից մեզ մոտենում է ցիկլոն. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով | 9 տարի մարդուն պահում են կալանքի տակ՝ 5 դրվագով, որից 4-ի վաղեմությունն արդեն անցել է. Աննա Ծառուկյան

Լրահոս

Մեր քաղաքացիները պետք է գիտակցեն, որ պետք է առաջինն ընտրեն հայկական արտադրանքը, և հայկականի ամբողջ փաթեթավորումը պետք է ինչ-որ մի գունային գամայի մեջ լինի. Խաչատուր Սուքիասյան

Սպառողի շահերի պաշտպանության հետ կապված օրինակ՝ վերցնենք արտադրանքը, որը պայմանավորում են համապատասխան իրացնող կառույցի հետ և այլընտրանք չի լինում, այդ կարգի արատավոր երևույթը դեռ մինչև այսօր այս 30 տարվա մեջ շատ դեպքերում պահպանվում է: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ դիմելով Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին:

Պատգամավորն ընդգծեց, որ շատ կազմակերպություններ վաճառում են մի ապրանք, արտադրողի հետ պայմանավորված՝ երկրորդ-երրորդը չլինելով, այդ դեպքում սպառողը չի կարողանում ընտրություն կատարել:

«Սա շատ կարևոր հարց է, քննարկել ենք և՛ տնտեսական  մրցակցության տեսանկյունից, և՛ սպառողների իրավունքների պաշտպանության: Մի դեպքում սահմանափակված է տնտեսվարող սուբյեկտի իրավունքը, մյուս կողմից սպառողի իրավունքը, ով ցանկանում է այլընտրանք տեսնել: Այստեղ երկու հիմնական իրավիճակ կա՝ եթե որևէ մեկը շուկայում գերիշխող դիրք ունի, ապա Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պարտավոր է իր նախաձեռնությամբ սկսել վարույթը և գործընթացն իրականացնել, եթե չունի գերիշխող դիրք, ապա դիմումի հիման վրա դա պետք է արվի»,- արձագանքեց Պապոյանը:

Սուքիասյանը նաև նշեց, որ կարևոր է ընտրել հայկական արտադրանքը:

«Մենք պետք է դպրոցից սկսենք, որ մեր բնակչությունը, մեր քաղաքացիները գիտակցեն, որ պետք է առաջինն ընտրեն հայկականը: Հայկականի ամբողջ փաթեթավորումը պետք է ինչ-որ մի գունային գամայի մեջ լինի, որ մարդը միանգամից հասկանա, որ դա հայկական է: Մեր տեղական արտադրողները շատ դեպքերում այդ ուժը չեն ունենում այդ պայմանավորվածությունը ձեռք բերեն այս կամ այն իրացնողի հետ և միջազգային այլ հայտնի բրենդներ միգուցե մեր արտադրանքից էլ որակով չի, բայց քանի որ հայտնի են և կարողանում են մարքեթինգային շատ մեծ աշխատանք տանել, հայկականը մնում է երկրորդը: Մենք ուզում ենք ինստիտուցիոնալ լինի, բոլորն օրենքի սահմաններում գործեն»,- ասաց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31