Ինքնություններն անհայտ անձինք Փաշինյանի նկատմամբ տարածել են սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութ․ նախաձեռնվել է քրեական վարույթ | Ալիևի առաջ «չոքածը»՝ սեփական ժողովրդի դեմ ագրեuիվ․ Սուրեն Սուրենյանց | 57 համարի ավտոբուսը բախվել է էլեկտրասյանը | Ինչպես հասկանալ՝ ընդգրկված եք ընտրողների ցուցակում, թե ոչ. պարզաբանում է ԿԸՀ–ն | Մարտին Գալստայնը մեկնաբանել է դոլարի նկատմամբ դրամի արժևորման պատճառները | Ֆեյսբուքում խուլիգանություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ | Հիմա արդեն Պապիկյանն ու իր ընկերներն են դարձել նախկիններ՝ իրենց արժեհամակարգով, ընդդիմության քարոզիչներին կալանավորելով, «Հ1-ի Հայաստան» քարոզելով․ Մեսրոպ Առաքելյան | Մանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց լիազորությունները, կատարել ավելի քան 5 մլն դրամի հափշտակություն. պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է | Աշխարհի տարբեր երկրներից մի խումբ հայտնի իրավապաշտպաններ Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի․ Մանե Թանդիլյան | Փաշինյանն իր կրծքին խփած այդ Հայաստանը շերտ առ շերտ կտրում և հանձնում է Ադրբեջանին. Վարդան Օսկանյան | Արցախի շուրջ 30 թանգարան հայտնվել է գոյաբանական uպառնալիքի պայմաններում․ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն | Ես դեռ խաղալու քաղց ունեմ․ Մխիթարյանը նշել է, թե ինչից հետո կարիերայի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի | «Չայնիի» ոլորանների սկզբնամասում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել | Նա արդեն գոռացել է՝ Արծվաշենը Հայաստան է և վերջ․ Վահե Հովհաննիսյան | Իրանը կnչնչացնի ԱՄՆ-ի բոլոր ռազմաբшզաները Պարսից ծոցի հարավային մասում. իրանցի պաշտոնյա

Լրահոս

Երգչուհի Ջուլիանան Եռատոնի օրը լուսանկարներ է հրապարակել Շուշին պղծած ադրբեջանցիներից մեկի՝ երգիչ Յուսիֆ Էյվազովի հետ․ Հասմիկ Պապյանի բաց նամակը՝ Ջուլիանային

Օպերային սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը նախօրեին տեղադրել է «Մուսկատ» թագավորական օպերայում տեղի ունեցած «Տրավիատա» ներկայացման առաջնախաղի մասին, որտեղ նրա զուգընկերն էր ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը։ Այս մասին գրել է 168․am

Ջուլիանա Գրիգորյանը սոցիալական ցանցում երգչի հետ սիրառատ լուսանկարներով չի բավարարվել և գրառման մեջ հատուկ նշել է․ «Ես նաև անչափ երախտապարտ եմ ամբողջ դերասանական կազմին, որը շարունակեց աջակցել ինձ ամբողջ ընթացքում: Հատկապես իմ առաջին ֆանտաստիկ Ալֆրեդո` Յուսիֆ Էյվազովին»։

Այս հրապարակումներին անդրադարձել է ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, որը Ֆեյսբուքում բաց նամակ է ուղղել Ջուլիանա Գրիգորյանին։

«Սիրելի՛ Ջուլիանա, ավելորդ է ասել, թե հայ ժողովուրդը՝ այդ թվում նաև ես, որքան հպարտ ենք քո շարունակական հաջողություններով։ Երեք շաբաթ շարունակ քո էջում տեղադրում ես «Մուսկատ» թագավորական օպերայում տեղի ունեցած «Տրավիատա» ներկայացման առաջնախաղի մասին, որտեղ քո զուգընկերն էր «հարևան» երկրի հայտնի տենորը։ Իհարկե, խնդիր չկա, կարող ես նրան սիրել, հավանել որպես երգիչ, հիանալ, անվանել «ֆանտաստիկ»։ Ամեն դեպքում, Մայիսի 9-ին՝ ոչ վաղ անցյալում մեր փառապանծ Եռատոնի օրը, կարող էիր մեզ խնայել…,- նշել է Հասմիկ Պապյանը՝ հիշեցմամբ,- Տեղեկացնեմ քեզ, որ 2020-ի դեկտեմբերին քո սիրելի խաղընկերը, մշակույթի նախարարի հետ միասին, առաջինը երգեց Շուշիում, որպես հայերին հաղթած ժողովրդի արժանավոր զավակ։ Նաև ուզում եմ հիշեցնել, որ 2020-ի հունվարին՝ 44-օրյա պատերազմից առաջ, նա Դրեզդենում հրաժարվեց զուգերգ կատարել հայազգի Ռուզան Մանթաշյանի հետ՝ միայն վերջինիս ազգային պատկանելության պատճառով։ Իհարկե, գերմանացիները նրան «դարձի բերեցին», և Ռուզանը վերադարձավ ու միայնակ երգեց «Օպերային պարահանդեսին»։ Հետաքրքիր է իմանալ, արդյո՞ք քո խաղընկերը միևնույն ջանասիրությամբ և հրճվանքով իր էջերում լուսաբանում է հայ երգչուհու հետ ունեցած իր ելույթների մասին։ Վստահ չեմ…Կարիերան, հաջողությունները կանցնեն, կգնան, հայ լինելը և հայ մնալը՝ ոչ…»,- գրել է Հասմիկ Պապյանը։

Նշենք՝ 2021 թվականի մայիսին՝ հենց այս օրերին, ադրբեջանցի երգիչը հայկական Շուշիում էր։ Նա լուսանկարներ էր հրապարակել՝ ազդարարելով իրենց «վերադարձի» մասին։

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև