Skip to main content

Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան

Լրահոս

Դու տխմար չես, է, դու…Կովկասի երկու աքլորներից առավել վախկոտը նախաձեռնել է «Դոգ 2» պրոյեկտ, որի գլխավոր դերում հանդես է գալիս զուգընկերուհին. Թովմասյանը՝ Հակոբյանին

Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն օրերս վիրավորել էր իրեն քննադատողներին ու սպառնացել, որ պատասխանելու է իրեն ուղղված ցանկացած գրառման և ելույթի։ Նա անդրադարձել է նաև լրագրող Անժելա Թովմասյանին՝ նրան անվանելով «տխմար»:

Անժելա Թովմասյանը արձագանքել է Աննա Հակոբյանի գրառմանը և նշել.

«Ինչպես ասում էր Ջահուկյանը, թուրքերը ունեն առանձնահատուկ հոտ և յուրօրինակ տխմարություն։

Կովկասի երկու աքլորներից առավել վախկոտը նախաձեռնել է «Դոգ 2» պրոյեկտ, որի գլխավոր դերում հանդես է գալիս զուգընկերուհին։ Լավ է, որ սկսել է պատասխանել․ դա նշանակում է, որ հայկական լրատվամիջոցները 2018 թվականից հետո առաջին անգամ սկսել են հաղթել թուրքականներին։

Բայց տխմարը պետք է իմանա, որ տխմարությունը իր միջից երբեք դուրս չի գա, տխմարությունը իր էությունն է, իր թուրքական բնույթի բաղադրիչը, բարձր արժեքներից զուրկ լինելու նշանը։ Իսկ տխմարության ցուցիչը իրականությունից կտրված լինելն է։ Իրականությունից, որտեղ երկու հակահիգիենիկ գալիս են իշխանության, ու մի ամբողջ պետություն էլ չկա, 8,000 երեխա էլ հողի տակ է։ Տո դու տխմար չես, է, դու… դու չես էլ պատկերացնում հայ ժողովուրդը ոնց է ատում քեզ, քո գոյության հետ միասին։

Հիմա քո տխմար ուղեղի չափով, տխմար կետադրական սխալներով, տխմար բոյֆրենդիդ հետ միասին պատասխանիր տխմար Մեհրիբանին, որ Շուշիում տխմարավարի թեյ է խմում (այս նախադասությունը կոչվում է տաֆտալոգիա․ դե կրթվի՛ր)։ Կարող ես դիմակիդ բնորոշ հեզությամբ պատասխանել, օրինակ այսպես` «Տխմար Մեհրիբա՛ն, ամուսնուդ կողմից Արցախի նախագահականում «հայերի հոտը ստեղից մաքրեք» ասելը ռասիզմ է, դուք տխմարներ եք, և ձեր ամեն քայլ կստանա համապատասխան արձագանք»:

Հ.Գ. Ու հանգիստ եղե՛ք, սա Սյունիքի վաճառքի հետ կապ չունի, նրանց դա չի հաջողվելու անել։ Իսկ թիրախավորումները շատ պարզ են․ Օրագիրը ակտիվ է Ինստագրամում և ժողովրդական է իր հարցումներով, Հրապարակը՝ դե համարձակ Արմինեի պատճառով, իսկ Հայելին խոսում է Ալիևի ոճրագործություններից և իրենց թալանից (կտոր մը իրենց ոճով)։

Հ.Գ.2. Խելացի ջան, իսկ կասես Ազատությունը ինչու է այդքան ակտիվ կամ պատգամավորներդ ինչու են սկսել դաշնակների հետ շփվել»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031