Իրանը և ԱՄՆ-ը միաժամանակ շատ հեռու և շատ մոտ են հնարավոր համաձայնությանը․ Իրանի ԱԳՆ խոսնակ | Հայաստանին որևէ մեկը չի օգտագործում Ռուսաստանի դեմ. Միրզոյանը՝ Լավրովին | Ամերիկացիների հետ բանակցությունների պատմությունը թելադրում է ծայրահեղ զգուշություն ցուցաբերել․ Փեզեշքիան | ԲՀԿ մի խումբ անդամներ, բարեգործության անվան տակ, ընտրող հանդիսացող Գյումրիի բնակչի տան վերանորոգման համար անհատույց տվել են շինարարական նյութեր․ Հակակոռուպցիոն կոմիտե | Անձրև, ամպրոպ, կարկուտ. եղանակը՝ Հայաստանում | Եթե մարդիկ ասեն՝ Նիկոլ գնա՛, Նիկոլն ո՞վ է, որ չգնա, Նիկոլը ծառա է. Փաշինյան | Երբ ՀՀ իշխանությունները շանտաժի լեզվով են խոսում ՌԴ հետ, պետք է սպասեն, որ ամեն օր տարբեր սահմանափակումներ են լինելու․ Սամվել Կարապետյան (տեսանյութ) | Ես վստահ եմ, որ Զելենսկին չգիտի, որ մոլորակի վրա նման մարդ գոյություն ունի. Ալեն Սիմոնյանը՝ Անդրանիկ Թևանյանի մասին | Հայաստանում ամենավստահելի կառույցը բանակն է. IRI-ի հարցման տվյալները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աշխատող, ստեղծարար և նախաձեռնող մարդն է ձևավորում ուժեղ տնտեսություն. Ծառուկյան | Մեզ չեն ֆինանսավորում ո՛չ նախկինները, ո՛չ օլիգարխները․ «Միասնության թևերի» պատասխանն իշխանական քարոզչությանը | Մայիսի 26-ին Բաքվում տեղի կունենան որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների հարցով դատական լսումները | Փաշինյանին կվռնդեն, եթե Հայաստանն անցնի գազի եվրոպական սակագների․ Մեդվեդև | Փաշինյանը համառորեն ներս է քաշում Հայաստանը ԵՄ․ Մեդվեդև | Պաշտոնական․ Սարգիս Ադամյանը հեռացավ Քյոլնից

Լրահոս

Ուկրաինայի ապագայի համար վճռորոշ շաբաթ է. ֆոն դեր Լեյեն

Այս շաբաթը «վճռորոշ» կլինի Ուկրաինայի ապագայի համար, հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Հռոմում ԱՄՆ փոխնախագահ Ջել Դի Վենսի հետ բանակցությունների ժամանակ, գրում է rbc.ru-ն:

«Մեզ միավորում է այն, որ մենք ցանկանում ենք արդար և տևական խաղաղություն Ուկրաինայի համար: Մենք գիտենք, թե որքանով եք հանձնառու ԱՄՆ-ն պատերազմը դադարեցնելու հարցում, և ես շնորհակալ եմ ձեզ դրա համար: Այժմ, անշուշտ, կարևոր է, որ մենք առաջ շարժվենք, և ես կարծում եմ, որ հաջորդ շաբաթը վճռորոշ կլինի այս հարցում»,- ասել է նա կիրակի:

Վենսն իր հերթին ասել է, որ ԵՄ-ն Միացյալ Նահանգների կարևոր դաշնակիցն է, չնայած «որոշ տարաձայնություններին, ինչպես երբեմն պատահում է ընկերների հետ առևտրի նման հարցերի շուրջ»։

«Բայց մենք ունենք նաև բազմաթիվ պայմանավորվածություններ, շատ հարցեր, որոնց վրա պետք է միասին աշխատենք»,- հավելել է նա։

Նշենք, որ այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է հեռախոսազրույց անցկացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև