Իրանը և ԱՄՆ-ը միաժամանակ շատ հեռու և շատ մոտ են հնարավոր համաձայնությանը․ Իրանի ԱԳՆ խոսնակ | Հայաստանին որևէ մեկը չի օգտագործում Ռուսաստանի դեմ. Միրզոյանը՝ Լավրովին | Ամերիկացիների հետ բանակցությունների պատմությունը թելադրում է ծայրահեղ զգուշություն ցուցաբերել․ Փեզեշքիան | ԲՀԿ մի խումբ անդամներ, բարեգործության անվան տակ, ընտրող հանդիսացող Գյումրիի բնակչի տան վերանորոգման համար անհատույց տվել են շինարարական նյութեր․ Հակակոռուպցիոն կոմիտե | Անձրև, ամպրոպ, կարկուտ. եղանակը՝ Հայաստանում | Եթե մարդիկ ասեն՝ Նիկոլ գնա՛, Նիկոլն ո՞վ է, որ չգնա, Նիկոլը ծառա է. Փաշինյան | Երբ ՀՀ իշխանությունները շանտաժի լեզվով են խոսում ՌԴ հետ, պետք է սպասեն, որ ամեն օր տարբեր սահմանափակումներ են լինելու․ Սամվել Կարապետյան (տեսանյութ) | Ես վստահ եմ, որ Զելենսկին չգիտի, որ մոլորակի վրա նման մարդ գոյություն ունի. Ալեն Սիմոնյանը՝ Անդրանիկ Թևանյանի մասին | Հայաստանում ամենավստահելի կառույցը բանակն է. IRI-ի հարցման տվյալները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աշխատող, ստեղծարար և նախաձեռնող մարդն է ձևավորում ուժեղ տնտեսություն. Ծառուկյան | Մեզ չեն ֆինանսավորում ո՛չ նախկինները, ո՛չ օլիգարխները․ «Միասնության թևերի» պատասխանն իշխանական քարոզչությանը | Մայիսի 26-ին Բաքվում տեղի կունենան որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների հարցով դատական լսումները | Փաշինյանին կվռնդեն, եթե Հայաստանն անցնի գազի եվրոպական սակագների․ Մեդվեդև | Փաշինյանը համառորեն ներս է քաշում Հայաստանը ԵՄ․ Մեդվեդև | Պաշտոնական․ Սարգիս Ադամյանը հեռացավ Քյոլնից

Լրահոս

Ճգնաժամային իրավիճակներում կարող եմ կառավարել, այն մարդն եմ, որը ստեղծված իրավիճակում կարող է հարցերը լուծել. Քոչարյան

Ես այս երկիրը ղեկավարել եմ 1998-2008 թթ-երին, փայլուն ժողովուրդ, աշխատող, աշխատասեր և դա եղել է մեր մրցակցային առավելությունը, հիմա այդ մարդիկ ասում են՝ ժողովուրդը փնթի է, տգետ է, աղքատությունն իր գլխում է, ի՞նչ ես էս ժողովրդի գլխին կապում, ի՞նչ եք ուզում էս ժողովրդից: Այս մասին մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Քոչարյանը շեշտել է, որ ինքը ճգնաժամային պայմաններում ղեկավարելու փորձ ունի:

«Ես Ղարաբաղի ղեկավար եմ դարձել, երբ Ղարաբաղի 50 տոկոսը չկար, ես ստանձնել եմ պատասխանատվությունը պետական պաշտպանության կոմիտե է ստեղծվել, ղեկավարն եմ եղել և իմ առաջարկով էդ վիճակից հանել եմ և հաղթանակով ավարտել ենք: Եթե ասեմ՝ քայլերի հաջորդականոյւթուն ունեի, թե ինչ պիտի անեմ, չէ: Բայց բազային մի քանի քայլ կա՝ գիտեի: Մենք ավելի կազմակերպած ենք եղել, քան Ադրբեջանը ու հաջողել ենք»,- ասաց նա:

Ապա Քոչարյանը նշեց, որ երբ եկել է Հայաստան, 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրավերով, վիճակը խայտառակ էր՝ 9-10 ամսվա աշխատավարձերի ու թոշակների պարտք կար:

«Մի քանի ամսում ոչ միայն պարտքերը փակեցի, երբ վարչապետ էի: Դրանից հետո 10 տարի եղել եմ նախագահ, 1 օրով ֆինանսավորում չի ուշացել՝ ոչ աշխատավարձ, ոչ թոշակ և ոչ մի այլ բան: Այդ կարգապահությունը եղել է, հիմա այդ կարգապահությունը հուշում է, որ ես ի վիճակի եմ ճգնաժամային իրավիճակներում արդյունավետ կառավարել և ինչ-որ հաջողության հասնել: Եթե ուրիշ մարդ կա որ նման կենսագրություն ունի, գնամ այդ մարդու համար ինքս քվեարկեմ, ես ուրախ կլինեմ, իմ ազատ կյանքով կապրեմ: Հիմա ես ասում եմ՝ ես այն մարդն եմ, որ կարող եմ այս հարցերը լուծել, չեք ուզում հարցրեը լուծվեն, գնացեք ում ուզում եք` քվեարկեք, ուզում եք հարցերը լուծվեն՝ քվեարկեք: Ես ինքնաբավ մարդ եմ, սա ինձ համար այսօր ծանր բեռ է, բայց գիտեմ՝ ոնց պետք է արվի»,- ասաց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև