Իրանը և ԱՄՆ-ը միաժամանակ շատ հեռու և շատ մոտ են հնարավոր համաձայնությանը․ Իրանի ԱԳՆ խոսնակ | Հայաստանին որևէ մեկը չի օգտագործում Ռուսաստանի դեմ. Միրզոյանը՝ Լավրովին | Ամերիկացիների հետ բանակցությունների պատմությունը թելադրում է ծայրահեղ զգուշություն ցուցաբերել․ Փեզեշքիան | ԲՀԿ մի խումբ անդամներ, բարեգործության անվան տակ, ընտրող հանդիսացող Գյումրիի բնակչի տան վերանորոգման համար անհատույց տվել են շինարարական նյութեր․ Հակակոռուպցիոն կոմիտե | Անձրև, ամպրոպ, կարկուտ. եղանակը՝ Հայաստանում | Եթե մարդիկ ասեն՝ Նիկոլ գնա՛, Նիկոլն ո՞վ է, որ չգնա, Նիկոլը ծառա է. Փաշինյան | Երբ ՀՀ իշխանությունները շանտաժի լեզվով են խոսում ՌԴ հետ, պետք է սպասեն, որ ամեն օր տարբեր սահմանափակումներ են լինելու․ Սամվել Կարապետյան (տեսանյութ) | Ես վստահ եմ, որ Զելենսկին չգիտի, որ մոլորակի վրա նման մարդ գոյություն ունի. Ալեն Սիմոնյանը՝ Անդրանիկ Թևանյանի մասին | Հայաստանում ամենավստահելի կառույցը բանակն է. IRI-ի հարցման տվյալները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աշխատող, ստեղծարար և նախաձեռնող մարդն է ձևավորում ուժեղ տնտեսություն. Ծառուկյան | Մեզ չեն ֆինանսավորում ո՛չ նախկինները, ո՛չ օլիգարխները․ «Միասնության թևերի» պատասխանն իշխանական քարոզչությանը | Մայիսի 26-ին Բաքվում տեղի կունենան որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների հարցով դատական լսումները | Փաշինյանին կվռնդեն, եթե Հայաստանն անցնի գազի եվրոպական սակագների․ Մեդվեդև | Փաշինյանը համառորեն ներս է քաշում Հայաստանը ԵՄ․ Մեդվեդև | Պաշտոնական․ Սարգիս Ադամյանը հեռացավ Քյոլնից

Լրահոս

Փաշինյանը ՀՀ ամենահարուստ մարդն է, հիմնավոր կասկած ունեմ՝ նա կոռուպցիայի Էյնշտեյնն է. «ԱՆԻՖ»-ի այդ հրաշքն անողը հիմա Երևանում է հրաշք գործում. Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանի՝ լրատվամիջոցներին տված հարցազրույցում լրագրողի այն հարցին՝ թե որքանո ՞վ է իրատեսական կոռուպցիայի դեմ պայքարը ՔՊ-ի տեսանկյունից, որովհետև տեսնում են մշտական կոռուպցիոն դրսևորումներ, տեսնում են «ԱՆԻՖ»-ի գործ, տեսնում են «Քաղաքացիական պայմանագրի» այսպես կոչված դրամահավաքներ և բազմամիլիոնանոց փոխանցում՝ շատ կասկածելի,  տեսնում են Փաշինյանի կնոջ հիմնադրամը և այս պարագայում  էլ թալանի մասին խոսակցություններ ու այդ թեզով էլ գնում են ընտրությունների։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լրագրողի հարցին պատասխանել է.

«Ես հիշեցնեմ հենց Նիկոլ Փաշինյանի թեզերը 2018 թվականի: Ասում էր մենք ունենք փայլուն,  կիրթ, խելոք  ժողովուրդ, ունենք փայլուն երկիր, բայց ժողովուրդ ջան, դուք վատ եք ապրում, որովհետև այս նախկինները, այս թալանչիները, այս բոլոր  բարիքները տանում էին: Մենք այդ թալանածը կվերցնենք, կբերենք, ձեզ կբաժանենք։ Յոթ տարի անց ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը։ Ասում է դուք վատ եք ապրում, որովհետև դուք թամբալ եք, ծույլ եք, փնթի եք, վախկոտ եք: Կյանքը չի լավացել, հակառակը վատացել է։ Աղքատությունը մնում է այդ 24%-ի վրա: Պիտի ընդունի, որ թալանչին ինքն է դառել համար մեկ»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը:

Անդրադառնալով կոռուպցիայի թեմային՝ երկրորդ նախագահն ասաց. «Նիկոլ Փաշինյանը լրիվ նոր խոսք է ասել կոռուպցիայի գործում, սա ֆենոմենալ է, ես իրեն համարում եմ կոռուպցիայի Էյնշտեյն,  օրինակ «ԱՆԻՖ»-ի գործը  դուք հիշատակեցիք:  Ստեղծել հիմնադրամ, լցնել այդ հիմնադրամը 65 միլիոն դոլարով, հետո ստեղծել օֆիս, ընկեր, հարազատ, խնամի, ընտանիքների անդամներ տեղավորել այդ օֆիսում, երկու ամիս այդ փողը անհետացել է, այս մարդը Դեյվիդ Կոպերֆիլդն է, որ շենքեր են կորչում, մեքենաներ են կորչում, ու անհետացել է, սա նոր խոսք է կոռուպցիոն մտքի հետ:  Սրանց ճակատներին պետք է այսպես տատու անել, կոռուպցիոն հանճարներ, և երկիրը սարքել են այսպես կոռուպցիայի դրախտ։

Հիմա նայեք, ես մի օրինակ բերեմ համեմատության մեջ, կարծում եմ թող ժողովուրդը ինքը այդ եզրակացությունների գա: Քրքրոյանի «Լինս»-ի հիմնադրամով այստեղ ծախսվել է 230 միլիոն դոլար, դա 7 միլիարդից մոտ 30 անգամ քիչ է, մոտ 30 անգամ, հիմա Երևանում ամեն քայլափոխի ես կարող եմ ցույց տալ, թե ինչ է արվել 230 միլիոն դոլարով:  Օրինակ, Երևանում թատրոններն է վերանորոգվել, օպերայի և Ֆիլհարմոնիկի, և մյուս թատրոններ, թանգարաններն էլ կապիտալ վերանորոգվել, մի այդ Սարալանջի ճանապարհը, ամբողջությամբ նոր ճանապարհ, թունել է, հրապարակի տեսքն է վերափոխվել, մոտ մի 10 փողոց կապիտալ վերանորոգվել է, դրան գումարենք Գյումրի, թաղամասեր, Սպիտակի ամբողջ կենտրոնը, դրան գումարենք Սելիմի ճանապարհը: Արդեն չեմ էլ կարող այդ հիշողության բազան չի հերիքում այսպիսի բաներ, այդ ծավալը, այդ ամբողջը հիշել, ամեն քարափուկը տեսնում ենք, թե 230 միլիոն դոլարով ինչ է կարելի անել, հիմա 30 անգամ շատ փողով ի՞նչ հիմա արեց, թե  հարց չի առաջանում։ Հասկանու՞մ եք, սա այն, որ ասում ենք կոռուպցիոն մտքի թռիչք եղավ, լրիվ ուրիշ ծավալների, լրիվ ուրիշ դաշտի մեջ են մտել, այսպես տիեզերական ինչ-որ բաներ, այսպես որ նայում ես, ասում ես այս ինչ է կատարվել, ես համոզված եմ, որ այդ յոթ միլիարդից առնվազն երկու միլիարդը փոշիացել է, ուղղակի կորել էր, առնվազն երկու միլիարդ էր։ Եվ իմ հետևությունը սա է, ես  կասկած ունեմ, որ այսօր Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության ամենից հարուստ մարդն է։ Ամբողջ ժողովուրդը կարող է  պոպկոռնով նայի և հիանա, ազնիվ, և հեղափոխականների կոռուպցիոն մտքի թռիչքով: Հիմա էլ մի անձրև է գալիս, քաղաքը Վենետիկն է դառնում։ Անիֆի այդ հրաշքն անողը հիմա Երևանում է հրաշք էլ գործում։ Մեր ժողովուրդը օքեյ է դրա հետ»- ասաց ՀՀ երկրորդ նախագահը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև