Skip to main content

ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ | ԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Փաշինյանին | Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին | Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով | Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել. ՆԳՆ (տեսանյութ) | Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր | Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան | Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը․ ԲՏԱ նախարար | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքները պետք է կոշտ իրավական հակազդեցություն ունենան. Աննա Ծառուկյան | Ճակատագրական զանգ 112․ ոստիկանները հայտնաբերել են ինքնասպանության փորձ կատարող 39-ամյա տղամարդուն | Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը | TRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) | «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին | Կապանում Իրանի նոր հյուպատոս է նշանակվել Դավուդ Յայեջին

Լրահոս

Արցախում Ադրբեջանի կողմից հուշարձանների և հուշահամալիրների nչնչացման դեպքերը հասել են աննախադեպ մասշտաբների․ Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն

Բռնազավթված Արցախում Ադրբեջանի կողմից Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանների և հուշահամալիրների ոչնչացման դեպքերը հասել են աննախադեպ մասշտաբների։ Այս մասին հայտնում է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։

«Հատկանշական է, որ Ադրբեջանի իշխանությունները հատկապես համակարգված կերպով են իրականացնում այս վանդալիզմը՝ առավել ակտիվանալով Հաղթանակի 80-ամյակի նախաշեմին և դրանից հետո։

Եվ սա այն պարագայում, երբ ադրբեջանական իշխանությունները բաց չեն թողնում որևէ առիթ` ներկայացնելու, թե իբր իրենք «բացառիկ ներդրում» ունեն ֆաշիզմի դեմ պայքարի ու հաղթանակի գործում, և Հայրենական պատերազմի հաղթանակը կերտած հայազգի հերոսներին ու մարշալներին էլ վերագրում է «ադրբեջանական ծագում»` այստեղ ևս խեղաթյուրելով պատմությունը։

Ադրբեջանական կողմի կողմից իրականացվող համակարգված վանդալիզմի հերթական դրսևորումը, ըստ արբանյակային լուսանկարների նախնական վերլուծության, արձանագրվել է բռնազավթված Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Եմիշճան գյուղում։ Նախնական տվյալների համաձայն՝ ամբողջությամբ ոչնչացվել է Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանը։ Արբանյակային պատկերները հրապարակվել են Արարատ Պետրոսյանի տելեգրամյան ալիքում՝ https://t.me/ararathau/27168 ։

Հարկ ենք համարում նշել, որ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 243.4 հոդվածը նախատեսում է պատիժներ նաև ՌԴ սահմաններից դուրս Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դրսևորումների համար։

(«Статья 243.4 УК РФ. Уничтожение либо повреждение воинских захоронений, а также памятников, стел, обелисков, других мемориальных сооружений или объектов, увековечивающих память погибших при защите Отечества или его интересов либо посвященных дням воинской славы России (новая редакция с комментариями)», Уголовный кодекс РФ, https://ukodrf.ru/statya-243-4)

Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ Արցախում կատարվում է 21-րդ դարի ամենախոշոր մշակութային ցեղասպանություններից մեկը։

Սա պատմություն չէ միայն մի որևէ մշակութային հուշարձանի հանդեպ կատարված վանդալիզմի մասին։ Մենք գործ ունենք քաղաքակրթական պատերազմի հետ, երբ ընդամենը մեկ դար առաջ աշխարհի քաղաքական քարտեզին հայտնված մի պետություն փորձում է «իրեն վերագրել տարածքներ»` հազարամայկաների պատմություն ունեցող Հայաստանում, որի անբաժանելի մասն է եղել ու կա Արցախը և որը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։

Մինչդեռ Արցախում վանդալիզմի ենթարկվող հայկական ժառանգությունը համաքրիստոնեական արժեք է, իսկ Հայրենական հուշարձանները ` անկախ նրանց գտնվելու վայրից, ժողովուրդների հիշողությունն են, որոնք տեսել են ֆաշիզմի ու պատերազմի սարասափները։

Այսպիսի դրսևորումների ու հիմնախնդիրների ֆոնին առնվազն անընդունելի ենք համարում այն դրվագը, երբ ֆաշիզմի գաղափարախոսության կրող, քսենոֆոբիայի ջատագով երկրի առաջնորդի պաշտոնյան` Մեհրիբան Ալիևան արժանանում է բարձր շքանշանի Համայն Ռուսիո Պատրիարքի կողմից։ Մինչդեռ ակնկալում ենք հենց Ռուս Ուղղափառ եկեղեցու արձագանքը` հայկական մշակութային ժառանգության դեմ ադրբեջանական պետության կողմից իրականացվող վանդալիզմի դեմ։

Հուսով ենք, որ այն կունենա համապատասխան գնահատական, որովհետև պատմության մեջ կան էջեր, որոնք հոգևոր ամուր կապերով են շաղկապում մեր երկու ժողովուրդների բարեկամությունը` հասնելով մինչև դարերի խորքը` Կիևյան Ռուսիայի ժամանակներից մինչև Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև