Ովքեր են մասնակցել Մուստաֆաևի հետ հանդիպմանը․ մանրամասներ լսել հոդվածընախընտրելի դարձնել․NEWS.am | Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է՝ մի խումբ անձիք են ձերբակալվել ենթադրյալ ընտրակաշառքի գործով | Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է և բшխվել գազատար խողովակին․ կան վիրшվորներ | Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է ընդդիմադիրների տները, Ավանի բնակչի են ձերբակալել, տանում են կալանքի․ահազանգ | Միրզոյանն ու Բարոն քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները | Փարիզում Միրզոյանի և Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը | Պատմության մեջ Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը երկու կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը և Նիկոլ Փաշինյանը. Միհրան Հակոբյան | ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ. Իրանի փոխարտգործնախարար | Սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Լոռու մարզի քրեական ոստիկանները uպանnւթյան դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Պաշտոնատար անձի կողմից բռնnւթյամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին | Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է | Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել | Հովիկ Աբրահամյանի մասով ունենք առանձին քրեական վարույթ, ԱՆԻՖ-ի զարգացումների մասին առաջիկայում իրազեկմամբ հանդես կգանք. Նալբանդյանի մասով ևս քրեական վարույթ է քննվում. Վարդապետյան

Լրահոս

Դժգոհ քաղաքացիներով հնարավոր է հավաքել բազմամարդ փողոց, փողոց պահելն է շատ դժվար, եթե չունես այլընտրանքային քաղաքական բովանդակություն․ Սուրենյանց

Դժգոհ քաղաքացիներով հնարավոր է հավաքել բազմամարդ փողոց, փողոց պահելն է շատ դժվար, եթե չունես այլընտրանքային քաղաքական բովանդակություն։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

««2026թ.–ի ընտրությունները պետք է կանցկացվեն առանց ՔՊ–ի»,-ասել է Բագրատ Սրբազանը՝ հրաժարվելով փակագծերը բացել։

Թերևս, Սրբազանը խոսում է փողոցային պայքարով Փաշինյանին հեռացնելու անհրաժեշտության մասին:

Նման մի վերջաբան է ենթադրում նաև իմպիչմենտի նախաձեռնությունը:

Ես 100%-ով համաձայն եմ Փաշինյանի շուտափույթ հեռացմանը ու պատրաստ կլինեմ ուժերիս ներածի չափով լծվել Սրբազան պայքարին կամ «Արթուն ենք» շարժմանը: Բայց մի կարևոր «բայց» կա:

Սրբազանը պետք է հիմնավորապես բացատրի, թե ինչո՞ւ նույն Փաշինյանի հեռացումն անցած տարի հնարավոր չդարձավ, երբ Երևանի փողոցները հեղեղված էին մի քանի տասնյակ հազար մարդկանցով: Կան ինչո՞ւ իմպիչմենտի օրակարգը չի դառնում իրական քաղաքական գործընթաց, եթե նույնիսկ այն ներքաղաքական օրակարգի ամենաքննարկվող թեման է:

Պատասխանը շատ պարզ է՝ դժգոհ քաղաքացիներով հնարավոր է հավաքել բազմամարդ փողոց, փողոց պահելն է շատ դժվար, եթե չունես այլընտրանքային քաղաքական բովանդակություն: Եթե կուզեք՝ դա անվանեք ազգային- պետական նոր նախագիծ կամ «Հայկական օրակարգ»՝  ռեալիստական հիմքով:

Հենց դա ունեցանք Փաշինյանի հեռացման հարցը դառնում է հնարավոր՝ բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում՝ ընտրություններով: Բնականաբար, քաղաքական այդ ծրագիրը ենթադրում է նաև քաղաքական հարթակի ձևավորում, որը, սակայն, կոնսոլիդացվելու է ոչ թե առաջնորդի, այլ կոնկրետ օրակարգի շուրջ: Մնացած խոսակցությունները հիշեցնում են «Պեպսի կոլայի» հայտնի գովազդը…»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև