Skip to main content

Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է | ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ | ԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Փաշինյանին | Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին | Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով | Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել. ՆԳՆ (տեսանյութ) | Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր | Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան | Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը․ ԲՏԱ նախարար | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքները պետք է կոշտ իրավական հակազդեցություն ունենան. Աննա Ծառուկյան | Ճակատագրական զանգ 112․ ոստիկանները հայտնաբերել են ինքնասպանության փորձ կատարող 39-ամյա տղամարդուն | Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը | TRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) | «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին

Լրահոս

Մենք վճռականորեն աջակցում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև ավելի սերտ հարաբերություններին. Ֆիցո

Ցանկանում եմ շնորհավորել Հայաստանին և վարչապետին Երևանյան երկխոսության երկրորդ համաժողովի կազմակերպման կապակցությամբ: Սա կարևոր հարթակ է տարածաշրջանային և գլոբալ խնդիրների քննարկման համար: Այդ մասին «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ ասաց Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, փոխանցում է Լուրերը:

Նա խոսեց Սլովակիայի կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթությունների, գլոբալ գործընկերության մեջ Սլովակիայի դերակատարման, և, իհարկե, խաղաղությունը և Հայաստանի հետ Սլովակիայի հարաբերությունները խթանելու իրենց ջանքերի մասին:

«Սլովակիայում արդյունաբերությունը մեր տնտեսության ողնաշարն է։ Որոշ գնահատականներով՝ Սլովակիայում 20 000 աշխատատեղ կարող է վտանգվել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի սրման դեպքում։ Այդ պատճառով մենք պետք է ակտիվացնենք առևտրային հարաբերությունները ազատ առևտրով հետաքրքրված երկրների հետ և դիվերսիֆիկացնենք մեր արտահանման ուղղությունները»,- ասաց նա։

«Թույլ տվեք մի քանի խոսք ասել Սլովակիայի և ձեր գեղեցիկ երկրի հարաբերությունների մասին։ Մեր երկրները բարեկամական երկկողմ հարաբերություններ ունեն։ Մենք ունենք ամուր քրիստոնեական ժառանգություն։ Հայաստանը Սլովակիայի հիմնական առևտրային գործընկերն է այս տարածաշրջանում, և մեր առևտուրը աճում է։ Ցանկանում եմ լրացուցիչ խթան հաղորդել մեր առևտրի ընդլայնմանը, մասնավորապես՝ ատոմային էներգիայի, ավտոմոբիլային, պաշտպանության և զբոսաշրջության ոլորտներում։ Ես հավատում եմ, որ այսօր, պար՛ոն վարչապետ, մենք շատ ժամանակ կունենանք քննարկելու այս բոլոր ասպեկտները և համագործակցության հեռանկարները։ Մենք վճռականորեն աջակցում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև ավելի սերտ հարաբերություններին։ Սլովակիան պատրաստ է կիսել իր փորձը՝ շուկայական և սոցիալական բարեփոխումներից մինչև ԵՄ-ի և Հայաստանի միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և վիզաների ազատականացման երկխոսության ներուժի լիարժեք իրացում։

Մենք կշարունակենք աջակցել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ներկայությանը, քանի որ դրա արժեքավորությունը բազմիցս ապացուցվել է։ Սլովակիան միացել է Կոսովոյում ՆԱՏՕ-ի KFOR խաղաղապահ առաքելությանը, և սա մեր երկու երկրի միջև սերտ համագործակցության ևս մեկ հնարավորություն է։ Բարձր ենք գնահատում Հայաստանի ներդրումը Արևմտյան Բալկանների կայունության գործում։

Եզրափակելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վարչապետին՝ Ադրբեջանի հետ վերջնական խաղաղության համաձայնության հասնելու ջանքերում ձեր առաջնորդության համար։ Կրկին շնորհակալություն այն օգտակար տեղեկատվության համար, որը ներկայացրեցիք մեզ։ Այս տարվա սկզբին արված հայտարարությունը [պայմանագրի վերջնականացման մասին] վճռական քայլ է տարածաշրջանում երկարատև խաղաղության և անվտանգության ուղղությամբ։ Կարևոր է պահպանել այս ընթացքը և ապահովել գործընթացի սահուն ավարտը։ Խաղաղ կարգավորումը հզոր ուղերձ կլինի Եվրոպային, որ հակամարտությունը կարող է լուծվել դիվանագիտական ​​ջանքերով»,- ասաց Ֆիցոն։

Facebook
Twitter

Կարդացեք նաև