Skip to main content

Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է | ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ | ԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Փաշինյանին | Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին | Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով | Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել. ՆԳՆ (տեսանյութ) | Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր | Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան | Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը․ ԲՏԱ նախարար | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքները պետք է կոշտ իրավական հակազդեցություն ունենան. Աննա Ծառուկյան | Ճակատագրական զանգ 112․ ոստիկանները հայտնաբերել են ինքնասպանության փորձ կատարող 39-ամյա տղամարդուն | Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը | TRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) | «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին

Լրահոս

Խաղաղության գործընթացն ունի շատ կոմպոնենտներ և դրանցից մեկը տարածաշրջանային երկրների միջև տնտեսական փոխհարաբերությունն է. Արմեն Գրիգորյան

Խաղաղության գործընթացն ունի շատ կոմպոնենտներ, և դրանցից մեկը տարածաշրջանային երկրների միջև տնտեսական փոխհարաբերությունն է, բայց նաև, ինչպես ես նշեցի, նախագիծը հնարավորություն է տալիս, որպեսզի այլ երկրները ևս ներգրավված լինեն գործընթացում: Այս մասին «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում «Հարավային Կովկասը՝ ռազմավարական հանգույց. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով պանելային քննարկման ժամանակ այս մասին ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը տնտեսական նախագիծ է, որի նպատակն է ապաշրջափակել Հարավային Կովկասի տարածաշրջանի հաղորդակցությունները, տարածաշրջանում փոխկապակցվածություն ստեղծել, մեծացնել փոխկապվածությունը՝ խթանելու համար տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը»,-ասել է նա:

Նա հավելել է, որ Հայաստանի համար կարևոր է, որ ապաշրջափակումը տեղի ունենա տարածաշրջանի երկրների սուվերենության և իրավազորության հիմքի վրա, ինչը նաև շատ կարևոր է խաղաղության կոնտեքստում։

«Ապաշրջափակման կոնտեքստում մենք շատ կարևոր ենք համարում հավասարության և փոխադարձության սկզբունքները, որովհետև սրանք են հիմնական սկզբունքները, որոնք հնարավորություններ են ստեղծում բոլորի, ոչ թե առանձին երկրների համար։

Հիմա Հայաստանը իրականացնում է շատ ծրագրեր, որոնք Խաղաղության խաչմերուկի մաս են։ Օրինակ, Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցումը, որը շատ կարևոր է փոխկապակցվածության առումով, բայց նաև Հայաստանի ենթակառուցվածքների զարգացում է ենթադրում։ Հայաստանի կառավարությունը վերջին մի քանի տարիների ընթացքում ինտենսիվորեն ներդրումներ է անում ՀՀ ենթակառուցվածքների մեջ՝ բերելով դրանք այնպիսի մակարդակի, որպեսզի դրանք տարածաշրջանային ենթակառուցվածքներին փոխկապակցվելու հնարավորություն ունենան։ Մենք հրավիրում ենք տարածաշրջանային երկրների և գլոբալ համայնքին ներգրավվել այս գործընթացում և ներդրում անել տարածաշրջանում խաղաղության մեջ»,- եզրափակել է Գրիգորյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև