Skip to main content

Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է | ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ | ԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Փաշինյանին | Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին | Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով | Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել. ՆԳՆ (տեսանյութ) | Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր | Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան | Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը․ ԲՏԱ նախարար | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքները պետք է կոշտ իրավական հակազդեցություն ունենան. Աննա Ծառուկյան | Ճակատագրական զանգ 112․ ոստիկանները հայտնաբերել են ինքնասպանության փորձ կատարող 39-ամյա տղամարդուն | Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը | TRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) | «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին

Լրահոս

Պուտինը խելագարվել է, իսկ Զելենսկու ասածները միայն խնդիրներ են ստեղծում. Թրամփը քննադատել է ՌԴ և Ուկրաինայի ղեկավարներին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խելագարվել է, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ասածները միայն խնդիրներ են ստեղծում. երկրու երկրի ղեկավարների հրապարակավ քննադատությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մեկնաբանելով ՌԴ զանգվածային գիշերային հարվածն Ուկրաինայի տարածքի մեջ մասին:

«Ես չգիտեմ, թե ինչ է պատահել Պուտինին: Ես նրան վաղուց եմ ճանաչում: Մենք միշտ ընդհանուր լեզու ենք գտել: Պուտինի հետ ինչ-որ բան է պատահել: Նա խելագարվել է, անտեղի  սպանում է շատ մարդկանց և ոչ միայն զինվորների։ Հրթիռներն ու ԱԹՍ-ները գնդակոծվում են Ուկրաինայի քաղաքները՝ առանց որևէ պատճառի։ Նմանապես, նախագահ Զելենսկին ոչ մի լավություն չի անում իր երկրին: Նրա բերանից դուրս եկած ամեն բառ խնդիրներ է առաջացնում, ինձ դա դուր չի գալիս և ավելի լավ է դադարեցնել: Սա պատերազմ է, որը երբեք չէր սկսվի, եթե ես լինեի նախագահ: Սա Զելենսկու, Պուտինի և Բայդենի պատերազմն է, այլ ոչ թե «Թրամփինը», ես միայն օգնում եմ մարել մեծ ու տգեղ հրդեհները, որոնք սկսվել են կոպիտ անգործության և ատելության միջոցով», — նշել է Թրամփը:

Կիրակի գիշերը ՌԴ ԶՈւ-ն համակցված հարձակում է իրականացրել Ուկրաինայի վրա՝ օգտագործելով 367 օդային հարձակման զինատեսակ: Դրանց մեծ մասը խոցվել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։ ՌԴ-ն կիրառել է 298 հարվածային անօդաչու թռչող սարք, ինչպես նաև տարբեր տեսակի 69 բալիստիկ և թևավոր հրթիռ։ ՀՕՊ-ը խոցել է 45 X-101 և «Կալիբր» թևավոր հրթիռներ։ Նաև մարտական ​​գործողությունների արդյունքում վնասազերծվել է հակառակորդի 266 Shahed անօդաչու թռչող սարք։

Facebook
Twitter

Կարդացեք նաև