Skip to main content

Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է | ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ | ԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Փաշինյանին | Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին | Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով | Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել. ՆԳՆ (տեսանյութ) | Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր | Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան | Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը․ ԲՏԱ նախարար | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքները պետք է կոշտ իրավական հակազդեցություն ունենան. Աննա Ծառուկյան | Ճակատագրական զանգ 112․ ոստիկանները հայտնաբերել են ինքնասպանության փորձ կատարող 39-ամյա տղամարդուն | Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը | TRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) | «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին

Լրահոս

«Մայիսը սիրում էի, էլ չեմ սիրում, ինձ մի հատ մայիսի 24 տվեցիր»․ ավտովթարից մահացած Ալեքսանդրայի մայրիկի գրառումը

Ծաղկաձորում վթարի հետևանքով մահացած 16-ամյա Ալեքսանդրայի մայրը չի համակերպվում տեղի ունեցածի հետ։

Ֆեյսբուքյան էջում Թերեզա Մկրտչյանը հրապարակել է գեղեցկուհի դստեր լուսանկարն ու գրել.

«Իմ հրեշտակ, իմ արիստոկրատ, իմ դաստիարահված բալաաա…..

Էս ինչ սխալ ինֆորմացիա եք տարածում…..

Վայ իմ կոկոմ ծաղիկ, չհասցրեցիր բացվես….

Վայ իմ ծաղկած բալենի…..էդ ի՞նչ արեցիր….իմ աղջիկ, դու աշխարհի մեծ սիրտը ունեիր, բայց ինձ անտեր թողեցիր…երանի քո քաղցրությունը վայելած  չլինեի…իմ գարուն բալա, մայիսը սիրում էի, էլ չեմ սիրում, ինձ մի հատ մայիսի 24 տվեցիր ….ատում եմ մայիսը… Վայ իմ տունը քանդեցիր հիմնահատակ, վայ իմ պարծանք բալա,է լ ում պիտի նայեմ, ում ներկայությունը վայելեմ, ով ա ինձ մամ ասելու»։

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին Ծաղկաձորում երկու դպրոցահասակ աղջիկների մահվան պատճառ դարձած փաստի առթիվ հնախաձեռնվել է քրեական վարույթ։ Քառանիվի կողաշրջման հետևանքով 4 անձ տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից երկուսը մահացել են:

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Մեկ անձ ձերբակալվել է»,-Panorama.am-ին հայտնեցին քննչական կոմիտեից։

Մեր տեղեկություններով, ձերբակալվածը քառանիվի վարորդն է։

342 հոդվածը վերաբերում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելուն։ Չորրորդ հոդվածը սահմանում է.

Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջ կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ, որը կատարվել է հարբած (ոչ սթափ վիճակում) կամ համապատասխան տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

Վարորդը համապատասխան միջոց վարելու իրավունք չի ունեցել։

Facebook
Twitter

Կարդացեք նաև