Skip to main content

ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ | ԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Փաշինյանին | Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին | Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով | Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել. ՆԳՆ (տեսանյութ) | Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր | Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան | Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը․ ԲՏԱ նախարար | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքները պետք է կոշտ իրավական հակազդեցություն ունենան. Աննա Ծառուկյան | Ճակատագրական զանգ 112․ ոստիկանները հայտնաբերել են ինքնասպանության փորձ կատարող 39-ամյա տղամարդուն | Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը | TRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) | «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին | Կապանում Իրանի նոր հյուպատոս է նշանակվել Դավուդ Յայեջին

Լրահոս

Որքան շուտ ստորագրվի Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը, այնքան լավ բոլորի համար, բայց ոչինչ չպետք է փոխի տարածաշրջանի աշխարհառազմավարական լանդշաֆտը. Իրանի ԱԳ փոխնախարար

Իրանն աջակցում է խաղաղության պայմանագրին և կարծում՝ որքան շուտ ստորագրեք, այնքան լավ Հայաստանի, Ադրբեջանի և տարածաշրջանի համար. այս մասին «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ ասել է Իրանի ԱԳ փոխնախարար Սաիդ Ղաթիբզադեն:

«Պետք է հստակ ասեմ, որ մենք չենք ընդունում տարածաշրջանի աշխարհառազմավարական լանդշաֆտի որևէ փոփոխություն։ Մենք աջակցում ենք այն ամենին, ինչի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվում են միմյանց հետ՝ միջազգային իրավունքի հիման վրա և միջազգային նորմերին, Հայաստանի ինքնիշխանությանն ու իրավասությանը համապատասխան։ Բայց շատ կարևոր է նշել, որ ոչինչ, բացարձակապես ոչինչ չպետք է փոխի այս տարածաշրջանի աշխարհառազմավարական լանդշաֆտը։

Այդ իսկ պատճառով ինձ շատ է դուր գալիս այս «Խաղաղության խաչմերուկ»-ը, այս ճանապարհը: Մի քննարկման եմ մասնակցելն պարոն Գրիգորյանի հետ։ Նրանք հարցրեցին Զանգեզուրի մասին, և ես միտումնավոր բարձրացրի այդ հարցը, քանի որ ուզում էի Հայաստանից լսել, որ ոչ մի ճանապարհ իրականում չի կարող լինել միջանցքային տրամաբանության մեջ» , -ա սել է նա:

Ղաթիբզադեն ընդգծել է, որ Հայաստանը շատ կարևոր է Իրանի համար, այդ իսկ պատճառով Իրանը միշտ հանդես է եկել միջև լավագույն հարաբերությունների օգտին։ Դրա պատճառները բազմաթիվ են՝ երկկողմ հարաբերությունների աշխարհատնտեսական, աշխարհառազմավարական, աշխարհամշակութային ասպեկտները։

«Ես կցանկանայի եզրափակել այն մտքով, որ խաղաղությունն այն է, ինչ իսկապես անհրաժեշտ է մեր տարածաշրջանի համար։ Իրանը պատրաստ է օգտագործել իր բոլոր հնարավորությունները դա իրագործելու համար», — եզարփակել է Ղաթիբզադեն:

Facebook
Twitter

Կարդացեք նաև