Քոչարյանը չի կարող հաղթել, սակայն իր ներկայությամբ վերակենդանացնում է հանրային հավաքական տրավմաները՝ պարարտ հող նախապատրաստելով Նիկոլի իշխանության վերարտադրության համար. Միքայել Մինասյան (տեսանյութ) | Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ Սամվել Կարապետյանը հայտարարագիր չի լրացրել. Նարեկ Կարապետյանն ասաց՝ Արամ Վարդևանյանը կասի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անգամ Gallup-ի հարցումներով՝ հաջորդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու. Նարեկ Կարապետյան | Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց միայն հայկական շահը առաջ տանելու դեպքում. Նարեկ Կարապետյան | Կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380,000 դոլար. Ազատություն | Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ. Հաջիև | Բալահովիտում համաճարակային իրավիճակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտե | Իրանի դատական իշխանության ղեկավարը հայտնել է, որ Թեհրանը երբեք չի հրաժարվել բանակցություններից | Համակիրներին տրված հանձնարարականը հստակ է՝ լինել մշտական կապի մեջ բնակիչների հետ, լսել յուրաքանչյուրին և գույքագրել բարձրացված խնդիրները․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) | Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով | Ավինյանը 2,5 տարի առաջ խոստացել է՝ կանգառ կլինի «Վերածնունդ» թաղամասի հատվածում. 4,000 բնակչի կյանքը վտանգում են. բողոքի ակցիա | Աշխատանքը կորցնելու դեպքում կտրամադրենք եկամտի ժամանակավոր հատուցում՝ մինչև 6 ամիս ժամկետով․ ի՞նչ է խոստանում «Միասնության թևերը» աշխատող մարդուն | Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում | Ադրբեջանի Միլլի Մեջլիսը կասեցրել է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ բոլոր ուղղություններով

Լրահոս

Երևանի քաղաքապետը կա՛մ չի տիրապետում գործընթացներին, կա՛մ միտումնավոր մանիպուլացնում է բնակիչներին. Անաստաս Միկոյան 64-ի բնակիչներ

2025 թվականի ապրիլի 16-ին Անաստաս Միկոյան 64 հասցեի բնակելի թաղամասի բնակիչների` կառուցապատող «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության ներկայացուցիչների և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ տեղի ունեցած հանդիպմանը բնակիչների ներկայացուցիչների կողմից Երևանի քաղաքապետին ներկայացվեցին Երևանի քաղաքապետարանի իրավասության ներքո գտնվող խնդիրները՝  Անաստաս Միկոյան 64 հասցեում կառուցված բնակելի թաղամասի՝ նախագծով և գնորդների գնման իրավունքներով ծանրաբեռնված 4000 քմ հողատարածքը ապօրինի  առանձնացնելու, առանձին Անաստաս Միկոյան 64/7 հասցե տրամադրելու և այդ հողամասը նախնական առուվաճառքի պայմանագրի համաձայն կառուցապատող ընկերության հետ փոխկապակցված «ԿԱԷՌ ԲԻԼԴ» ՍՊ ընկերությանը վաճառելու հետ կապված: Այս մասին գրել են  Անաստաս Միկոյան 64-ի բնակիչները:

«Բնակիչները ներկայացրեցին նաև, որ Երևանի քաղաքապետի՝ 22.07.2024թ. թիվ 2737-Ա որոշմամբ Երևան քաղաքի իշխանություններն ուղղակի ոտնահարել են թաղամասի բնակիչների սեփականության իրավունքները՝ միաժամանակ անտեսելով իրենց իսկ կողմից համաձայնեցված և հաստատված բնակելի թաղամասի նախագիծը, որով տվյալ տարածքը նախատեսված է կանաչապատման և բարեկարգման համար:

Միաժամանակ Երևանի քաղաքապետին ներկայացվեցին անբարեխիղճ կառուցապատողի պլանները տվյալ տարածքում նոր կառուցապատում իրականացնելու առնչությամբ:

Դրան ի պատասխան Երևանի քաղաքապետը նախ ներկայացրեց, որ Անաստաս Միկոյան 64/7 հասցեով առանձնացված 4000 քմ հողամասում հնարավոր չէ տրամադրել որևէ կառուցապատման թույլտվություն, քանի որ տվյալ հողամասը 2024 թվականի սեպտեմբերին հաստատված Երևանի գլխավոր հատակագծով սահմանվել է որպես ընդհանուր օգտագործման տարածք, այնուհետև նշեց, որ առկա է նաև ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները: Այնուամենայնիվ, չպատասխանելով բնակիչների այն հարցադրմանը, թե քաղաքապետի կողմից հաստատված նախագծից առանձնացված հողամասին ինչու են տրամադրել նոր հասցե, Երևանի քաղաքապետը որպես նոր իրողություն տեղեկացրեց կառուցապատող ընկերության ներկայացուցիչներին, որ այդ տարածքում չի տրամադրվելու կառուցապատման որևէ թույլտվություն:

Հանդիպումից հետո  «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչը, ինչպես նաև ընկերության ներկայացուցիչները հայտնել էին իրենց պատրաստակամությունը Անաստաս Միկոյան 64/7 հասցեով գրանցված  առանձնացված 4000քմ հողամասը Անաստաս Միկոյան 64 հասցեում առկա 2.97055 հա հողամասին միավորելու կապակցությամբ՝ դրանով ապահովելով թաղամասի բնակիչների՝ թաղամասի սպասարկման ընդհանուր հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության գնման իրավունքները:

Թաղամասի բնակիչները, միամտաբար հավատալով Երևանի քաղաքապետի և կառուցապատող ընկերության ներկայացուցիչների խոստումներին, անհամբեր սպասում էին հարցի լուծմանը և իրենց խախտված իրավունքների վերականգնմանը: Սակայն առ այսօր որևէ դրական տեղաշարժ չկա, ավելին՝ կառուցապատող ընկերության ղեկավարությունը մի շարք բնակիչների հայտնել է, որ որևէ պարագայում իրենք չեն պատրաստվում առանձնացված 4000քմ հողը միավորել թաղամասի ընդհանուր սպասարկման և հաստատված նախագծով հողին:

Անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի պնդրումներին՝ կապված Երևանի գլխավոր հատակագծի հետ, ցանկանում ենք նշել, որ կա՛մ Երևանի քաղաքապետը չի տիրապետում գործընթացներին և իր ենթակաները ուղղակի խաբում են իրեն,  կամ միտումնավոր մանիպուլացնում է բնակիչներին՝ այդ կերպ փորձելով հանդարտեցնել բնակիչների ցասումը և մեղմել բողոքի ակցիաները։ Այս պնդման հիմնավորումը ներկայացնում ենք ստորև՝

  1. Երևանի գլխավոր հատակագիծը հաստատվել է 2024 թվականի սեպտեմբերին, մինչդեռ կառուցապատող ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Անաստաս Միկոյան 64 հասցեում գտնվող հողամասը գրանցվել է շատ ավելի վաղ, իսկ հողամասի գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման է: 13.08.2024թ. պետական գրանցում ստացած Անաստաս Միկոյան 64/7 հասցեում գտնվող առանձնացված 4000 քմ հողամասի գործառնական նշանակությունը նույնպես բնակելի կառուցապատման է նշված:
  2. ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածը որևէ առնչություն չունի մասնավոր սեփականություն համարվող հողերի սահմանափակումների հետ:
  3. Որևէ կերպ պատասխան չի տրվել բնակիչների այն հարցին, թե ինչպես է թույլ տրվել հաստատված նախագծից 4000քմ հողամասի առանձնացումը և դրան նոր հասցեի տրամադրումը:

Նշենք նաև, որ թաղամասի բնակիչների փաստաբանների կողմից «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության ներկայացուցիչներին մոտ մեկ ամիս առաջ ներկայացվել են այն իրավական քայլերը, որոնց միջոցով հնարավոր է իրականացնել առանձնացված հողի միավորման գործընթացը՝

  1. Կառուցապատողի (կամ սնանկության կառավարչի կողմից կամ վերջինիս համաձայնությամբ Կառուցապատողի կողմից) և  «ԿԱԷՌ ԲԻԼԴ» ՍՊԸ նախնական պայմանագրի լուծում (դադարեցում) և կադաստրում առկա նախնական նշման վերացում։
  2. Կառուցապատողի կողմից Ա․ Միկոյան 64/7 հասցեի հողամասը Ա․ Միկոյան 64 հասցեի միավորման սխեմայի կազմում, չափագրման մուտքգրում կադաստրի կոմիտե և դիմում Երևանի քաղաքապետարան՝ Ա․ Միկոյան 64 հացեոով միավորման համար:
  3. Փոխանցման ակտերում գնորդների  համաձայնության սահմանում նշված հողամասի միավորման արդյունքում բաժնային սեփականությունը ընդլայնված հողամասի նկատամբ գրանցելու վերաբերյալ, իսկ արդեն սեփականության վկայական ստացած գնորդների մասով առանձին համաձայնությունների ձեռքբերում։
  4. «ԱՄԻՕ բանկ» ՓԲԸ համաձայնության ստացում՝ գրավի առարկա հողամասի միավորման պետական գրանցման համար։
  5. Դիմում կադաստրի պետականա կոմիտե՝ միավորման գրանցման համար։
  6. Արդեն գրանցված սեփականատերերի գույքերի վերագրանցում՝ ընդլայնված 3,37055 հա ընդհանուր բաժնային սեփականությամբ հողամասի փոփոխության նպատակով։
  7. Հաջորդող փոխանցման ակտերում 3,37055 հա ընդհանուր բաժնային սեփականության հողամասի սեփականության փոխանցում գնորդներին։

Քանի որ ՀՀ կառավարության, ՀՀ իրավապահ մարմինների և քաղաքային իշխանության կողմից ցուցաբերվում է տոտալ անկարողություն կամ զրո ցանկություն ու կամք քաղաքացիների օրինական շահերի և իրավունքների պաշտպանության գործում, ինչպես նաև հաշվի առնելով, որ կառուցապատող ընկերության ղեկավարությունը, ընկերության սնանկության գործով կառավարիչը որևէ գործողություն չեն իրականացրել և չեն էլ պատրաստվում իրականացնել բնակիչների կողմից գնված և իրենց պատկանող հողի վերադարձման ուղղությամբ,

Մենք՝ Անաստաս Միկոյան 64 հասցեի բնակելի թաղամասի բնակիչներս հայտնում ենք, որ մինչև 2025թ. մայիսի 30-ը առանձնացված հողի վերամիավորման ուղղությամբ առարկայական գործողություններ չիրականացնելու դեպքում վերսկսելու ենք բողոքի խաղաղ ակցիաները՝ կիրառելով ՀՀ Սահմանադրությամբ,  ՀՀ օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիաներով սահմանված ողջ գործիքակազմը:

Քանի որ մենք սպառել ենք բողոքի ոչ ծայրահեղ միջոցներով արդարության հասնելու մեր բոլոր ջանքերը, ուստի վերոնշյալ ծայրահեղ քայլերի ողջ պատասխանատվությունը կրում են ՀՀ Կառավարությունը, Երևանի քաղաքապետարանը, իրավապահ և  պետական այլ մարմինները, ինչպես նաև ուղղակի մեղավոր «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության ղեկավարությունն ու սեփականատերերը»,- նշել են նրանք:

Facebook
Twitter

Կարդացեք նաև