Skip to main content

ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ | ԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Փաշինյանին | Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին | Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով | Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել. ՆԳՆ (տեսանյութ) | Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր | Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան | Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը․ ԲՏԱ նախարար | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքները պետք է կոշտ իրավական հակազդեցություն ունենան. Աննա Ծառուկյան | Ճակատագրական զանգ 112․ ոստիկանները հայտնաբերել են ինքնասպանության փորձ կատարող 39-ամյա տղամարդուն | Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը | TRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) | «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին | Կապանում Իրանի նոր հյուպատոս է նշանակվել Դավուդ Յայեջին

Լրահոս

Եթե Ադրբեջանը մտահոգ է՝ ՀՀ Սահմանադրությունն ունի տարածքային պահանջներ, կասկածները փարատելու ճանապարհը խաղաղության պայմանագրի ստորագրումն է, ոչ թե՝ չստորագրումը. Միրզոյան

Եթե Ադրբեջանի մտահոգություններն անկեղծ են, նրանք անկեղծորեն մտահոգվում են, թե մեր Սահմանադրությունն ունի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, ապա այդ կասկածները փարատելու ամենաուղիղ ճանապարհը խաղաղության պայմանագրի ստորագրումն է, ոչ թե՝ չստորագրումը: Այս մասին Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով հարցին՝ Ադրբեջանը պնդում է իր նախապայմանները խաղաղության համաձայանագիրը ստորագրելու համար և հայտարարում է, որ կան բանակցություններ, ի՞նչ հարցեր են քննարկվում՝ հենց այդ նախապայմաննե՞րը, դրանցից հրաժարավո՞ւմը, թե՞ դրանց կատարումը:

Ըստ նախարարի՝ այս հարցերը շատ լայնորեն հրապարակավ քննարկվում են, Ադրբեջանը նշում է պայմաններ, որոնց կատարումը, ըստ ադրբեջանական կողմի, պիտի դյուրացնի խաղաղության պայմանագրի կնքումը:

«Պայմանների մի խումբը, օրինակ, Մինսկի կառույցների օրակարգը մեզ համար քննարկելի է: Մեր մոտեցումն է՝ եթե չկա կոնֆլիկտ, իսկ կոնֆլիկտ չլինելը մենք հասկանում ենք ինստիտուցիոնալիզացված կերպով՝ որն է ստորագրված, վավերացված կամ շատ ավելի պատկերացնելի, շոշափելի խաղաղություն, ապա չկա նաև կոնֆլիկտով զբաղվող, դրա մանդատն ունեցող կառույցների անհրաժեշտություն»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է մյուս նախապայմանին՝ ՀՀ Սահմանադրությանը, ապա Միրզոյանն ասաց, որ այս օրակարգը մեզ համար ընդունելի չէ:

«Այս օրակարգը մեզ համար ընդունելի չէ, բայց ուզում եմ առիթն օգտագործել և բացատրել՝ եթե դիցուք Ադրբեջանի մտահոգություններն անկեղծ են, անկեղծորեն Ադրբեջանը մտահոգված է, թե Հայաստանի Սահմանադրությունն ունի տարածքային պահանջներ Արդբեջանի նկատմամբ, այս դեպքում այդ մտահոգությունները փարատելու ամենաուղիղ ճանապարհը խաղաղության պայմանագրի ստորագրումն է, ոչ թե՝ չստորագրումը:

Այս պայմանագրի ստորագրումից հետո մեր օրենսդրության պահանջների համաձայն պետք է անցնի վավերացման գործընթաց: Առաջին հերթին պետք է դիմենք Սահմանադրական դատարան, որն աշխարհում գոյություն ունեցող միակ մարմինն է, որն իրավասություն ունի մեկնաբանելու մեր Սահմանադրությունը: Հիմա պատկերացրեք իրավիճակ երբ մենք ստորագրում ենք պայմանագիրը և հարցնում ենք Սահմանադրական դատարանի կարծիքը և ՍԴ-ն ասում է՝  սա համապատասխանում է Սահմանադրությանը, սրանով հարցը փարատվում է»,- ասաց նախարարը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև