Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Փարիզում ֆերմերները տրակտորներով հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ

Ֆրանսիայում ֆերմերները տրակտորներով եկել են Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի շենքի մոտ, որտեղ պատգամավորները քննարկելու են գյուղատնտեսության մասին օրինագիծը՝ միտված նվազեցնելու ֆերմերների վրա դրված սահմանափակումները։ Այս մասին գրում է rbc.ru-ն:

Ակցիայի մասնակիցները սկսել են հավաքվել պալատի շենքի մոտ վաղ առավոտից։ Առաջին տրակտորները հրապարակ են հասել մոտավորապես տեղական ժամանակով 08:00-ին։ Սպասվում է, որ բողոքի ակցիային կմասնակցի ավելի քան 200 ֆերմեր։

Ֆերմերներն աջակցում են օրինագծին, սակայն մտավախություն ունեն, որ դրա քննարկումը կհետաձգվի բազմաթիվ փոփոխությունների պատճառով, որոնք մտադիր են մտցնել «Անհնազանդ Ֆրանսիան» և «Էկոլոգներ» կուսակցությունները։ Փոփոխությունների հեղինակներն իրենց հերթին զգուշացնում են, որ գյուղատնտեսական գործունեության կանոնակարգման մեղմացումը, օրինակ՝ երաշտի դեպքում գյուղացիներին ջրամբարները լցնելը բացասաբար կանդրադառնա շրջակա միջավայրի վրա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև