Skip to main content

Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին | Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով | Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել. ՆԳՆ (տեսանյութ) | Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր | Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան | Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը․ ԲՏԱ նախարար | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքները պետք է կոշտ իրավական հակազդեցություն ունենան. Աննա Ծառուկյան | Ճակատագրական զանգ 112․ ոստիկանները հայտնաբերել են ինքնասպանության փորձ կատարող 39-ամյա տղամարդուն | Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը | TRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) | «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին | Կապանում Իրանի նոր հյուպատոս է նշանակվել Դավուդ Յայեջին | Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով

Լրահոս

Հայաստանի պետական պարտքը ապրիլի վերջի դրությամբ 13,6 մլրդ դոլար է. Hetq.am

2024 թվականի ապրիլի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 13 մլրդ 608 մլն դոլար։ Ինչպես ցույց են տալիս Ֆինանսների նախարարության տվյալները, տարեսկզբի համեմատ պետական պարտքն աճել է 766 մլն դոլարով կամ 6%-ով։  Այս մասին գրում է  Հետքը:

Այս տարվա մարտին Հայաստանը միջազգային կապիտալի շուկայում տեղաբաշխեց 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 10 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր (եվրոբոնդեր)` 7.1% եկամտաբերությամբ։ Այդպիսով, պետությունը 750 մլն դոլար նոր և ավելի թանկ պարտք վերցրեց։

Ինչո՞ւ է պետությունը միանգամից 750 մլն դոլարի կարիք ունեցել:

Եթե շատ կարճ՝ նախկինում վերցված պարտքերը մարելու ժամանակն է եկել, իսկ բյուջեն չի բավականացնում դրանք մարելու համար։ Հետևաբար, պետությունը նոր պարտք է վերցնել։

Այս գործարքը ևս նպաստել է պարտքի ավելացմանը։

Առհասարակ պետական պարտքը մի կողմից ավելանում է՝ եվրոբոնդերի, արտաքին վարկերի, ներքին ու այլ արտաքին աղբյուրներից ներգրավվող գումարների հաշվին, մյուս կողմից՝ մարվում են հին պարտքերը, տոկոսավճարներ վճարվում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև