Skip to main content

Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին | Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով | Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել. ՆԳՆ (տեսանյութ) | Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր | Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան | Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը․ ԲՏԱ նախարար | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքները պետք է կոշտ իրավական հակազդեցություն ունենան. Աննա Ծառուկյան | Ճակատագրական զանգ 112․ ոստիկանները հայտնաբերել են ինքնասպանության փորձ կատարող 39-ամյա տղամարդուն | Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը | TRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) | «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին | Կապանում Իրանի նոր հյուպատոս է նշանակվել Դավուդ Յայեջին | Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով

Լրահոս

Մենք պարտավոր ենք փոխանցել մեր ապագա սերունդներին այն ժառանգությունը, որն ունենք՝ պահպանելով մեր տարածքային ամբողջականությունը. Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Վրաստանի դեսպանատուն՝ Վրաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Նախագահը ջերմորեն շնորհավորել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին՝ իր բարեմաղթանքները փոխանցելով Վրաստանի բարեկամ ժողովրդին։ Հանրապետության նախագահը հաջողություններ և բարգավաճում է մաղթել Վրաստանին՝ ընդգծելով հայ-վրացական ավանդական բարեկամության և գործընկերության կարևորությունը։

Նախագահ Խաչատուրյանը հատկապես կարևորել է հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը՝ այն համարելով հուսալի հիմք՝ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված համագործակցության զարգացման համար։ Նրա խոսքով՝ Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված քաղաքական երկխոսությունը, տնտեսական համագործակցությունը և մշակութային կապերը պետք է շարունակեն զարգանալ՝ ի շահ երկու ժողովուրդների:

«Ի սրտե շնորհավորում եմ։ Մենք՝ որպես անկախ պետություններ, պարտավոր ենք փոխանցել մեր ժառանգներին և ապագա սերունդներին այն ժառանգությունը, որն ունենք՝ պահպանելով մեր տարածքային ամբողջականությունը, ինքնությունը և ինքնիշխանությունը»,- իր խոսքում նշել է նախագահ Խաչատուրյանը։

Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախագահին այցի և շնորհավորանքների համար։ «Մեզ համար մեծ պատիվ է այստեղ Ձեզ հյուրընկալելը։ Դուք ճիշտ նշեցիք, որ այն, ինչ ձեռք ենք բերել 1918 թվականին, պետք է փոխանցենք մեր ժառանգներին։ Ցանկանում եմ նաև ընդգծել, որ մեր դեսպանության դռները միշտ բաց են երիտասարդների առաջ»,- նշել է դեսպանը։

Հանդիպման ընթացքում կողմերը նաև կարևորել են տարածաշրջանում խաղաղության, կայունության և համագործակցության խորացման անհրաժեշտությունը՝ որպես երկու հարևան ժողովուրդների ընդհանուր տեսլականի կարևոր բաղադրիչ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև