Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Հաշմանդամություն ունեցողները նախարարության գնահատման նոր համակարգից հիասթափված են. ովքեր անցել են դրա միջով, զղջացել են. Արմեն Ալավերդյան

Հաշմանդամություն ունեցող անձանց կասկածները չեն փարատվում, որ  2023 թվականին ներդրված հաշմանդամության սահմանման նոր համակարգով ստուգվելու դեպքում, հաշմանդամության իրենց  առաջին կարգից չեն  զրկվի: Բանն այն է, որ նոր համակարգով առաջարկվել էր հաշմանդամության խմբերի փոխարեն ներդնել ֆունկցիոնալության սահմանափակումները դասակարգող կառուցակարգ: Ըստ այդմ, առանձնացվում են խնդրի բացակայություն, որն իրենից ենթադրում է  թեթև խնդիր, միջին ծանրության խնդիր, ծանր խնդիր և խորը խնդիր կատեգորիաները:

«Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը, ով 37 տարի անվասայլակով է տեղաշարժվում, Tert.am-ի հետ զրույցում ասաց՝ հաշմանդամություն ունեցող անձանցից շատերը մտածում են, որ եթե մինչև այսօր չեն քայլում, վաղը դժվար ոտքի կանգնեն, իսկ առաջին կարգը ենթադրում է սոցիալական աջակցության մի շարք ծրագրերից օգտվելու հնարավորություն: Առաջինի դեպքում, ամսական հատկացվող թոշակը 50 հազար 600 դրամ է, երկրորդինը՝ 41 հազար 400 դրամ: Գործող գնահատման նոր համակարգով, նախկին 1-ին կարգը ծանր խումբն է, 2-րդը՝ միջին, 3-րդը՝ թեթև: Այս նոր համակարգով որոշվում է մարդու հաշմանդամության ոչ թե կարգը, այլ խումբը: Գնահատման հիմքում ոչ թե մարդու բժշկական դիագնոզն է դիտարկվում, այլ՝ նրա ֆունկցիոնալ հնարավորությունները.

«Շատ մեծ ռիսկ կա, որ եթե հաշմանդամություն ունեցող անձը  չանցնի  այդ նոր փորձաքննությունը, այդ ֆունկցիոնալության գնահատումը,  կարող է զրկվել եթե ոչ բոլոր, ապա բավականին լուրջ ծառայություններից, ընդհուպ մինչև սալյակ ստանալու հնարավորությունից», — ասաց նա:

Ալավերդյանի խոսքով՝ խնդիրները ոնց կային, այդպես էլ մնացել են. «Ովքեր վաղուց ունեն հաշմանդամություն, հիմնականում խուսափում են անցնել ֆունկցիոնալության համակարգով, իհարկե, մտավախություններ կան: Ով նոր է անցնում այդ ամենի միջով, ուրիշ հնարավորություն չունի, իսկ  հաշմանդամություն ունեցող անձիք կան, ովքեր անցել են այդ ամենի միջով ու փոշմանել են, որովհետև հաշմանդամության խումբն իջեցվել է»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ տարածված խնդիրներից մեկն այն է, որ առաջին կարգի հաշմանդամների կարգը եթե իջեցվի ու դառնա ոչ թե խորը, այլ ծանր, որը համապատասխանում է երկրորդ խմբին, դրանով փոխվելու է նրանց  կենսաթոշակի չափը. «Եթե դա մենք կոմպլեքսային նայենք, որ օրինակ այդ անձը կարող է ստանալ անհատական, անձնական օգնականի ծառայություն, ստանա գումար այդ ծառայության համար և որոշակի նոր ծառայություններ ևս, որոնք չկային հին համակարգում,  նաև վերականգնողական պարագաներ, այդ առումով գուցե ձեռնտու լինի, ամեն մարդ ինքը պետք է որոշի ինչ ռիսկ կա, բայց եթե լիարժեք անցնի ֆունկցիոնալության գնահատման միջով, ապա կօգտվի բոլոր լիարժեք ծառայություններից, հակառակ դեպքում շատ բաներից կզրկվի: Անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացը կարող է լինել երկու տարին մեկ անգամ, անժամկետ կամ տարին մեկ անգամ, դա շատ անհատական է: Ամեն դեպքում չեմ տեսել, որ մարդիկ այդ համակարգից ոգևորված օգտվեն, մասսայական հիասթափվում են, իհարկե, խոսքը վերաբերվում է արդեն հաշմանդամություն ունեցող անձանց, որոնք էլի ստիպված անցնում են դրա միջով»,-ասաց նա:

Tert.am-ը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հարցում է ուղարկել՝ հասկանալու, թե արդյո՞ք կա պաշտոնական հրապարակված վիճակագրություն այն մասին, թե անձի ֆունկցիոնալությունը գնահատող նոր համակարգով  քանիսի դեպքում է հաշմանդամության խումբը փոխվել: Պատասխան լինելու  դեպքում այն կհրապարակենք:

Facebook
Twitter

Կարդացեք նաև