Խաղաղության բանակցությունները դադարեցվել են Ուկրաինայի նախաձեռնությամբ․ Պուտին | 3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ | Այն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է. ատելnւթյան մթնոլորտը սարսափելի մակարդակում է. Գոհար Ղումաշյան (տեսանյութ) | Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը | Փաշինյանի աջակից Ռուստամ Ավագյանը դատապարտվել է ազատազրկման, բայց բանտ չի նստել․ news.5tv.am | Հայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան | Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Իշխան Սաղաթելյանի գործի հետ կապված | Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով | Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ | «Նախնական զինվորական պատրաստվածություն» առարկան կփոխարինվի «Անվտանգ կենսագործունեություն» առարկայով․ նոր նախագիծ | Ծեծկռտուքների, մասկի շոուների կոմեդիայի հերթական սեզոնը բացված է. Անի Գևորգյան (տեսանյութ) | Կլինի՞ չերդվեք. կյանքը ցույց է տալիս, որ ձեր երդումներից հետո մեր ժողովուրդը միայն կորուստ, ավեր ու ձախողում է ունեցել. Զաքարյան | Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել, կյանքին վտանգ չի սպառնում | Ի՞նչ հիմնավորմամբ է «Շանգրի Լա»-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչվել. Hetq | Դալարիկի մոտակայքում վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել. կա տուժած

Լրահոս

«Պետությունը չի կարող միջամտել Եկեղեցու ներքին գործերին»․ «Հայաքվեն» հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց՝ պահանջելով քրգործ հարուցել Փաշինյանի դեմ

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հիման վրա «Հայաքվե»-ն հանցագործության մասին  հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազությանը։

Միավորման համահիմնադիր Ավետիք Չալաբյանը հայտարարել է․

«Երեկ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը իր ֆեյսբուքի պաշտոնական էջում մի շարք հայտարարություններ թույլ տվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հասցեին, ընդ որում, այդ հայտարարությունները և՛ վիրավորական բնույթ ունեին և՛ անմիջականորեն միջամտում էին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին։

Այդ կապակցությամբ «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման անունից լիազորված ենք հայտարարելու՝ ՀՀ սահմանադրության 17-րդ հոդվածը երաշխավորում է բոլոր կրոնական կազմակերպությունների ազատ գործունեությունը ՀՀ տարածքում, ընդ որում՝ այդ ազատությունը երաշխավորվում  է պետության կողմից, և պետությունը որևէ կերպ իրավունք չունի միջամտել նրանց ներքին գործերին։

Ի հավելումն դրա՝ ՀՀ սահմանադրության 18-րդ կետը բացառիկ կարգավիճակ է շնորհում ՀԱՍԵ-ին՝ որպես մեր ինքնության հենասյուն։

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածը նախատեսում է, որ պետական կամ ՏԻՄ պաշտոնատար անձինք իրավունք չունեն կատարել այնպիսի գործողություններ, որոնք չեն բխում իրենց լիազորություններից։ Եթե եթե նրանք կատարում են այդպիսի գործողություններ, ապա դա համարժեք է սահմանադրական կարգի տապալմանը։

Այդ կապակցությամբ ՀՀ քրեական  օրենսգրքի 420-րդ հոդվածը նախատեսում է խիստ քրեական պատիժ՝ 10-ից 15 տարվա ազատազրկում այն անձանց համար, որոնք խախտել են ՀՀ սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ հոդվածների 1-ին կետերը կամ 7-րդ հոդվածը։

Այսինքն՝ 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը համարվում է սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողություն, որը նախատեսում է խիստ քրեական պատիժ՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 420-րդ հոդվածով։

Այս կապակցությաբ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ուշադրությունն ենք հրավիրում այն գործողությունների վրա, որոնք, մեր տեսանկյունից, համարժեք են ՀԱՍԵ ներքին գործերին պետության միջամտության։  Սահմանադրությունը երաշխավորում է, որ ՀՀ չի միջամտում Եկեղեցու և այլ կրոնական կազմակերպությունների ներքին գործերին։

Խնդրում ենք այս հայտարարությունն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին և քրեական գործ հարուցել՝ քննելով Փաշինյանի գրառումների ու հայտարարությունների համապատասխանությունը ՀՀ սահմանադրությանը, ինչպես նաև դրանց համապատասխանութունը ք ՀՀ քրեական  օրենսգրքի 420-րդ հոդվածով նախատեսվող պատժամիջոցներին»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև