Skip to main content

«Աչքալուսանք» ՔՊ-ին՝ Մանագայից. Արտակ Զաքարյան | Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից | Թուրքիայում բացահայտել են Էրդողանի դեմ մաhափnրձի պլանները՝ Եգիպտոսի նախագահի uպանnւթյան սցենարով | Վայոց ձորում 29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռին | Բարձր եմ գնահատում Բելգիայի շարունակական աջակցությունը Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացմանը․ Փաշինյանը՝ Բելգիայի վարչապետին | Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել, կառուցելու եմ հենց Հայաստանում․ Գագիկ Ծառուկյան | Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ» | Ինչպես հարստացավ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը, որը լքում է Աժ-ն. «Ժողովուրդ» | ՔՊ-ում մինչև վերջին պահը անորոշություն է. ԿԸՀ-ում այսօր մանդատների բաշխումը կարող է անակնկալներով ուղեկցվել. «Ժողովուրդ» | Ծնվել է Մարմարիկ գետում մաhացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը | ՈՒՂԻՂ . Լարված իրավիճակ կառավարության շենքի մոտ. ձկնաբուծությունը վտանգված է, վնասը՝ ահռելի | Գևորգ Պապոյանի հայտարարությունը մոլորեցնող է․ Հայաստանից ԱՄԷ ծաղիկներ արտահանվել են նաև նախկինում. FIP | Այսօր ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել ԿԸՀ․ Գոհար Մելոյան | «Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում | Հայտնի են բուհերում թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթի հայտագրման ժամկետները

Լրահոս

Նիկո’լ դու երկիրը կանգնեցրել ես քաղաքացիական բախման առաջ. Կարապետ Պոսոսյան

Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Առավոտ ծեգին Հայաստանի իշխանությունը զավթած թրքաբարո կառավարիչը խոսում է կուսակրոնության ուխտը խախտելու և հայ ժողովրդի հոգու տունը պղծելու մասին։ Փաստացի պահանջում Վեհափառի հրաժարականը, իսկ չի ասում ինչ պետք է անի այն անձը, ով խաբել է մի ամբողջ ժողովրդի, վաճառել մեր նվիրական երազանքները։
Մարդ, ում ամբողջ կյանքը կառուցված է եղել ստի ու կեղծիքի վրա, փորձում է ճշմարտությունից խոսել։
Մարդ, ով ամբողջությամբ տապալել է իր իսկ հաստատած կառավարության ծրագիրը, խոսում է ուխտ խախտելու մասին։
Նիկո’լ, դու կործանել ես Արցախի Հանրապետությունը, դու ավիրել ես Հայաստանի պետականությունը, դու երկիրը կանգնեցրել ես քաղաքացիական բախման առաջ, դու ամբողջովին տապալել ես քո իսկ ընդունած կառավարության ծրագիրը, դու ինքդ պիտի հեռանաս։
Ամենայն հայոց կաթողիկոսը իր արարքների համար հաշվետու է միմիայն Աստծո առաջ, իսկ դու հայ ժողովրդի։ Աստված ինչպես կդատի Վեհափառին, Աստված գիտի…
Իսկ հայ ժողովուրդը միայն մեկ հրաժարականի է տենչում, մեկ հոգու հեռանալն է ուզում և այդ մեկ հոգին դու ես։
Facebook
Twitter

Կարդացեք նաև