Եվրոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին սպասում եմ Երևանում, ներառյալ՝ Ուկրաինայի նախագահին. Փաշինյան | Վարորդները պետք է չտրվեն ապօրինի հրամաններին և վիրավորեն քաղաքացիներին, իրենց իրավասության ներքո է հասարակական տրանսպորտի անվտանգ վարելը. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) | Ենթադրենք Արծվաշենը վերադառնում է ՀՀ-ի վերահսկողության ներքո, տեսնում ենք, որ այնտեղ կառուցվել է մեծ մզկիթ, մեր ռեակցիան ի՞նչ պետք է լինի. Փաշինյանը՝ Ստեփանակերտի եկեղեցիների nչնչացման մասին հարցին ի պատասխան | ՔՊ 26,7%, «Ուժեղ Հայաստան»՝ 14,1%, «Հայաստան»՝ 8,2%, ԲՀԿ՝ 7,9%, «Միասնության թևեր»` 4,2%․ սոցհարցում | «Լրագրողներ առանց սահմանների»-ի զեկույցում ՀՀ-ն վատթարացրել է դիրքերը՝ 34-ից հայտնվելով 50-րդ տեղում | Հիշե՛ք Արցախը, որ ձեր քվեով, Հայաստանը նույնպես չարժանանա նույն ճակատագրին. Արտակ Զաքարյան | 100,000 զբոսաշրջիկ կգա ֆուտբոլի առաջնությանը, էդքան մարդ մտնի Իջևան՝ այնտեղի սնունդը կվերջանա. Փաշինյան | Գագիկ Ծառուկյանի՝ 0 %-ով գյուղվարկերի մասին առաջարկը եղել և մնում է արդիական․ Միքայել Մելքումյան | Աջափնյակում բացվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական գրասենյակը (տեսանյութ) | Սպասվում է ոչ սառը, բայց տեղումնառատ մայիս․ Գագիկ Սուրենյան | Կառավարությունը վավերացրել է Թրամփի «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը և այն ուղարկել ՍԴ | Մակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում | Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն հացահատիկ և պարարտանյութ | Մխչյանում բախվել են 2 «Opel» ու «ՎԱԶ 2114»-ը | Սամվել Ալեքսանյանը 350 հազար կիլոգրամ գոմեշի միս է ներկրելու Հնդկաստանից․ Կառավարությունից աջակցություն է խնդրում. Factor

Լրահոս

Միլիոններ՝ կրիպտոաշխարհից, միլիոններ՝ սկեսրայր-հայրիկից․ ինչ են հայտարարագրել Ավինյանն ու կինը. Factor.am

Երևանի քաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանն անցած տարի ունեցել է 54․6 մլն դրամ եկամուտ ՝ 2023-ի համեմատ 9 մլն դրամով ավելի։ Նրա գույքի և եկամուտների հայտարարագրից տեղեկանում ենք, որ այս գումարից 27․3 մլն դրամը Երևանի քաղաքապետարանից ստացած աշխատավարձն է՝ 2023-ի համեմատ 7 մլն-ով ավելի, ևս 3 մլն նա այլ եկամուտ է ստացել քաղաքապետարանից:

Տվյալները հրապարակել է Factor.am-ը․

«Poolin կրիպտոմայնինգի հարթակից Ավինյանը ստացել է 24․3 մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ կրկնակի ավելի։ Մայրաքաղաքի ղեկավարի հայտարարագրած կրիպտոարժույթներից Bitcoin-ի ծավալը 2024-ին ավելացել է 0․95-ով ՝ դառնալով 4․57։ Նկատենք, որ 1 Bitcoin-ն այս պահին արժե մոտ 104 հազար ԱՄՆ դոլար։ Այսինքն՝ Ավինյանի տիրապետած Bitcoin-ների արժեքը ներկա փոխարժեքով կազմում է 475 հազար դոլար։ Բացի Bitcoin-ից Ավինյանն ունի նաև այլ կրիպտոարժույթներ, որոնց ծավալը տարվա ընթացքում չի փոփոխվել՝ 1,483 ADA Cardano և 5 Ethereum։

Ավինյանը հայտարարագրել է 24․4 մլն դրամ կանխիկ միջոցներ։ 2024-ին նա միանվագ ծախսել է 4․3 մլն դրամ։ Տարեվերջի դրությամբ բանկային հաշվին ունեցել է 13․7 մլն դրամ։ Ուշագրավ է, որ Երևանի քաղաքապետը և նրա կինը՝ Մարիամ Պահլավունին, որևէ անշարժ գույք չեն հայտարարագրել, սակայն Ավինյանը 90 օրից ավելի տնօրինում է անհատական տուն Երևանում։ Նշենք, որ այդ առանձնատունը նա ներկայացնում է որպես իրենը։

Տիգրան Ավինյանը 2022-ին իր հոր՝ Արմեն Ավինյանի նվիրած VOLKSWAGEN մակնիշի ավտոմեքենան այս հայտարարագրում ներկայացրել է որպես «գնված»։

Ավինյանը Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ և «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է։

Ավինյանի կինը 2 ընկերություններում մասնաբաժին ունի՝ «Բարուր» ՍՊԸ-ում 100%, նաև դրա տնօրենն է, և 34% «Լավ փրոդաքթս»-ում։ Ըստ հայտարարագրի՝ նա «Բարուր»-ին տված 19․8 մլն դրամ և «Օրոր թոյզ»-ին տված 2․8 մլն դրամ փոխառությունը 2024-ին ետ է ստացել։ Պահլավունին 2024-ին բանկում 14 մլն դրամ ավանդ է դրել, նաև ունի 3 այլ ավանդ՝ 44․5 մլն դրամ ընդհանուր արժեքով։ Նրա բանկային հաշիվներին եղել է 7․8 մլն դրամ, իսկ կանխիկ՝ 0 դրամ։

Ինչպես և 2023 թ-ին, 2024-ին ևս Ավինյանի ծնողներն իրենց հարսին միլիոնավոր դրամների նվիրատվություն են արել, մասնավորապես՝ Արմեն Ավինյանից նա ստացել է նվեր 20 մլն դրամ, նաև 4․5 մլն դրամ՝ սկեսուրից՝ Հասմիկ Խլղաթյանից»,- գրել է կայքը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930