Շիրակի մարզի Գյումրի քաղաքում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր․ «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է․ ՀՎԿԱԿ | Ընտրակաշառք տալու դեպք է բացահայտվել․ ՆԳՆ (տեսանյութ) | 31-ամյա երիտասարդի տնից հայտնաբերվել է հալյուցինոգեն սունկ, թմրամիջոցներ, այլ իրեր | Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական ծրագիրը․ Ուժեղ Հայաստան | Ձերբակալվել են Բրյուսովի համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք | Մենք ամենալուրջ կուսակցությունն ենք ու առաջարկում ենք փոխել համակարգը. «Բոլորին դեմ եմ»-ը «ջուր ծեծոցի» էր կազմակերպել Կարապի լճի մոտ | «Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիայի». Իվետա Տոնոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե չկանգնեցնենք 300 հազար ադրբեջանցի կհայտնվի Հայաստանի տարբեր մարզերում. Կարապետյան | Չեն ստերջացնում շներին, շները ծննդաբերում են. քաղաքացին դիմեց Փաշինյանին. վերջինս հանձնարարեց շանը վերցնել, որ ստուգեն | Երևանում վթարի է ենթարկվել «Սպայկա» ընկերության տնօրենին պատկանող և նրան սպասարկող «Mercedes-Maybach»-ը | Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա | 102-րդ ռազմաբազան պետք է գործի Հայաստանի օրենսդրության շրջանակում ու Հայաստանի իրավազորության ներքո. Նիկոլ Փաշինյան | Որոշակի առողջական վիճակ ունեցող քաղաքացիները ևս հնարավորություն կունենան ներգրավվել պայմանագրային զինվորական ծառայության | Դուք այցելեցիք առաջին քրիստոնյա երկիր, բայց արհամարհեցիք Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ով տևական ժամանակ է՝ ենթարկվում է հալածանքների. Միքայել Մինասյանի նամակը՝ Մակրոնին | Ուզում ենք կերտել ուժեղ, անվտանգ, արժանապատիվ և համայն հայության Հայաստան. Նաիրի Սարգսյան

Լրահոս

Կասկած չունեմ, երբ գա ԱԺ նիստում քվեարկության օրը՝ հայ ժողովուրդը հեղեղելու է փողոցները․ Սամվել Ֆարմանյան

4 տարվա մեջ առաջին անգամ Նիկոլին ռադ անելու շատ կոնկրետ քայլ է արված: Կոնկրետ այն կարգի, որ չափազանց պարզ է, թե Նիկոլին ռադ անելու գործում իրականում շահագրգիռ մարդկանցից ու խմբերից ով ինչ պետք է անի, որ արդյունքը լինի դրական:

Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը․

«Ա.) Աժ ընդդիմադիր բոլոր 34 պատգամավորները պետք է ստորագրեն անվստահության նախաձեռնությունը, ինչպես հայտարարել ու խոստացել են, հետո ելույթ ունենան այդ պատմական նիստում ու հիմնավորեն, թե ինչու Նիկոլը պիտի ռադ լինի հենց հիմա, հետո արդեն, բնականաբար, կողք քվեարկեն:

Բ.) Բոլոր ընդդիմադիր կազմակերպված խմբերն ու կուսակցությունները պետք է մի կողմ դնեն երկրորդական-երրորդական հարցերում իրենց տարաձայնությունները, հին ու նոր բոլոր զգացողություններն ու երկու-երեք օր շարունակ, ուս ուսի տված, հեղեղեն հանրապետության փողոցները՝ աննախադեպ հանրային ճնշում գործադրելով ՔՊ պատգամավորների վրա: Որոնցից շատերը, հավատացեք, բառի բուն իմաստով Նիկոլի անպատիվ պատանդի դերում են և մեր չափ երազում են օր առաջ այդ ամոթալի կարգավիճակից ազատագրվելու մասին:

Գ.)  Վարչապետի թեկնածուն՝ այս դեպքում Դավիթ Համբարձումյանը, ով 2018 թ. սկսած շատերի նման չի չոքել Նիկոլի դիմաց ու հաղթել է նրան ընտրություններում, պետք է հանդիպի նախ Հայաստան խմբակցության, ապա անկախ ու ՔՊ խմբակցության պատգամավորներին, ընդդիմադիր դաշտում դիրքավորված խմբերին ու ակտիվիստներին, բյուրեղացնելու կոնկրետ նպատակին միտված ներընդդիմադիր առավելագույն մեծ համերաշխություն, համաձայնություն ու միաբանություն:

Դ.) Նախաձեռնության հեղինակներն իրենց հերթին պետք է շարունակեն իրենց սկսած այս փայլուն գործը, համադրեն ու համախմբեն բոլորին, և իհարկե կազմակերպեն հանրության սարսափելի ճնշումը վճռական այդ 2-3 օրերի ընթացքում, հատկապես ԱԺ այդ պատմական նիստին զուգահեռ:

Ե.) Ես ու ինձ նման հարյուր հազարավոր քաղաքացիներս էլ այդ 2-3 օրը, ամեն ինչ մի կող դրած, միասին պիտի ձիգ կանգնենք հրապարակներում ու փողոցներում, մեր հավաքական ուժով ու կամքով ՔՊ պատգամավորներին ճնշելու՝ կողմ քվեարկել Նիկոլին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը:

Զ.) Թերահավատները, Նիկոլին վարչապետի աթոռին սոսնձված պահելու բաց ու քողարկված կողմնակիցները, զգուշավորներն ու տատանվողներն էլ պետք է այդ ընթացքում քննադատեն, հազար պոզ եւ պոչ կպցնեն պրոցեսին ու թեկնածուին, համ նալին համ մեխին խփեն, մինչև Աժ նիստում կտեսնեն քվեարկության դուրեկան պատկերը՝ Նիկոլը հեռացված է, որ արագ ջնջեն հետքերն ու իրենց գրառումները, հագնվեն իջնեն հրապարակներ, սիրուն ֆոտոներ անեն ու իրենց էջերում դնեն, որպես ապացույց, թե ինչպես իրենք հազիվ ազատվեցին խև պապուասի դիկտատուրայից:

Հ.Գ. ՊՈՒ խմբակցությունն ունի 6 պատգամավոր: Բոլորը ստորագրելու են: Ենթադրում եմ, որ հաջորդ փուլում կապահովվի ևս երկու ստորագրություն անկախ կամ դեռևս ՔՊ խմբակցության պատգամավորների կողմից: Կլինի 8: Հետո արդեն Հայաստան խմբակցությունը կտա իր 28 ստորագրությունը, ինչպե խոստացվել է, և 36 ստորագրությամբ նախաձեռնությունը կմտնի խորհրդարան: Սա է հարցի մաթեմատիկան կողմը:

Իսկ դա նշանակում է, որ 4 տարվա անպտուղ պայքարից, հալածանքներից ու չընդհատվող պարտություններից հետո առաջին անգամ Նիկոլի ճակատագիրը կախված կլինի ոչ թե իրենից՝ հրաժարական կտա, թե՞ չի տա, այլ պատգամավորներից: Իսկ դա ընդամենը 20-30 վայրկյան է:

ՄԵԿ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՆԻԿՈԼ ԿԱՊՈՒՏ:

Ես կասկած չունեմ, երբ գա ԱԺ նիստում քվեարկության օրը՝ հայ ժողովուրդը հեղեղելու է փողոցները: Ու չզարմանաք, եթե ՔՊ խմբակցությունում անգամ երկու հոգի չգտնվեն, որ նման մթնոլորտում Նիկոլին աջակցող կես բառ կասեն կամ դեմ կքվեարկեն»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև