Էջմիածին քաղաքի գլխավոր հրապարակում կրակnցներ են հնչել | Մեր երկրի առջև ծառացած օրհասական մարտահրավերների պայմաններում Սփյուռքի ռազմավարական դերը դառնում է անփոխարինելի․ Սաղաթելյան | Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը | Մեզ պետք է նոր առաջնորդ, որը միայն ուրախ օրեր կպարգևի մեր երկրին․ Գոհար Ղումաշյան | Հայկ Սարգսյանին կանչել են վարչություն՝ «հաշիվ պահանջելու» | ՔԿ–ն հայտարարում է, որ վթարված ոստիկանական ավտոբուսը Փաշինյանին չէր ուղեկցում | Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով | Թվում էր՝ նման ողբերգությունից հետո քարոզարշավը պետք է դադարեցվեր․ Գառնիկ Դանիելյան | Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը (տեսանյութ) | Այսօր Ադրբեջանից Հայաստան է ուղարկվում 887 տոննա դիզելային վառելիք | Կադաստրի նախկին պետը մեղադրվում է Եկեղեցուն հուշարձաններ հանձնելու համար. Hetq | Շատ տխուր իրադարձություններ են տեղի ունեցել. Փաշինյանը՝ 6 մարդու կյանք խլած վթարի մասին | Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ մեքենայի մասնակցությամբ | ԼՀԿ-ում որոշում ունեն. «Հրապարակ» | Դեն Բիլզերյանը առաջադրվել է ԱՄՆ Կոնգրեսի անդամի թեկնածու

Լրահոս

Աննա Վարդապետյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է կրթական մի շարք ուղղություններով փոխգործակցությունը խորացնելու գործընթացը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին: Այս մասին հայտնում են դատախազությունից:

Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում և բարձր գնահատել Դեսպանության աջակցությամբ իրականացված վերապատրաստման դասընթացների արդյունավետությունը:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ, 2024 թվականի նոյեմբերի 16-ին մեկնարկել էր Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացների երկրորդ փուլը՝ «Հաղորդակցություն դատարանի դահլիճում. կոնֆլիկտների և սթրեսի կառավարում» թեմայով (դասընթացի առաջին փուլը տեղի էր ունեցել 2023 թվականի նոյեմբերից 2024 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում՝ «Դատախազների հաղորդակցության կարողությունների և հմտությունների զարգացում» թեմայով): 13 շաբաթ տևողությամբ երկօրյա դասընթացներին մասնակցել է շուրջ 380 դատախազ, դասավանդման և ուսումնառության մեթոդները՝ դասախոսություններ, գործնական վարժություններ, դասընթացավարները՝ SPRING PR ընկերության համահիմնադիր, ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Նվարդ Մելքոնյան և Big mind ուսումնական կենտրոնի հիմնադիր տնօրեն Հակոբ Մակդիս։

Հանրապետության գլխավոր դատախազը կարևորել է նաև շուրջ 50 դատախազների համար Դեսպանության աջակցությամբ կազմակերպված՝ «Ընտանեկան բռնության կանխարգելում, քրեական հետապնդում և դատաիրավական արձագանքի արդիական ուղղություններ» թեմայով երկօրյա վերապատրաստումը:

Աննա Վարդապետյանն ընդգծել է ոչ ֆորմալ կրթության կարևորությունն ու այդ համատեքստում նշել, որ առաջիկա օրերին Գլխավոր դատախազության վարչական շենքում պաշտոնապես կբացվի Երևանի պետական համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումը՝ ԵՊՀ իրավաբանական լաբորատորիան, որտեղ նախատեսվում է դատախազների, դատախազների թեկնածուների, սփյուռքում գործունեություն ծավալող հայազգի իրավաբանների և Լաբորատորիայի շահառուների մասնակցությամբ կազմակերպել իրավական արդի հարցերի քննարկումներ, գործնական աշխատանքներ, սեմինարներ ու գիտաժողովներ, իրականացնել իրավական խնդիրների հետազոտություններ:

Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին ձևավորված արդյունավետ համագործակցության համար և վերահաստատել կրթական մի շարք ուղղություններով փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամությունը:

Հանդիպման ավարտին ՀՀ գլխավոր դատախազը և ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանը վկայականներ են շնորհել «Ընտանեկան բռնության կանխարգելում, քրեական հետապնդում և դատաիրավական արձագանքի արդիական ուղղություններ» թեմայով վերապատրաստման դասընթացի մասնակիցներին:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930