Խաղաղության բանակցությունները դադարեցվել են Ուկրաինայի նախաձեռնությամբ․ Պուտին | 3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ | Այն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է. ատելnւթյան մթնոլորտը սարսափելի մակարդակում է. Գոհար Ղումաշյան (տեսանյութ) | Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը | Փաշինյանի աջակից Ռուստամ Ավագյանը դատապարտվել է ազատազրկման, բայց բանտ չի նստել․ news.5tv.am | Հայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան | Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Իշխան Սաղաթելյանի գործի հետ կապված | Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով | Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ | «Նախնական զինվորական պատրաստվածություն» առարկան կփոխարինվի «Անվտանգ կենսագործունեություն» առարկայով․ նոր նախագիծ | Ծեծկռտուքների, մասկի շոուների կոմեդիայի հերթական սեզոնը բացված է. Անի Գևորգյան (տեսանյութ) | Կլինի՞ չերդվեք. կյանքը ցույց է տալիս, որ ձեր երդումներից հետո մեր ժողովուրդը միայն կորուստ, ավեր ու ձախողում է ունեցել. Զաքարյան | Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել, կյանքին վտանգ չի սպառնում | Ի՞նչ հիմնավորմամբ է «Շանգրի Լա»-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչվել. Hetq | Դալարիկի մոտակայքում վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել. կա տուժած

Լրահոս

Իրականությունն այն է, որ ՀԷՑ-ի կողմից, բաժնետոմսերի գրավադրման միջոցով ներգրավվել է փոխառու կապիտալ, որը սովորական և ողջամիտ մեխանիզմ է խոշոր ենթակառուցվածքային կազմակերպությունների համար. Դավիթ Անանյան

Երեկ համացանցում տարածված տեղեկատվությունը, ըստ որի ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրավադրված են միջազգային ֆինանսական կազմակերպություններում, լայն արձագանք գտավ հանրության հատկապես այն հատվածի շրջանում, որտեղ, ցավոք, ֆինանսական գրագիտության հետ կապված որոշակի խնդիրներ կան։ Արդյունքում (նաև կոնկրետ անձանց ու խմբերի ուղղորդմամբ), անհիմն ու անգրագետ մեղադրանքների և պարզունակ դատողությունների ալիք բարձրացավ՝ ուղղված ընկերության ներկայիս սեփականատերերի դեմ։ Այս մասին գրել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

«Իրականում, ֆինանսական գրագիտություն ունեցող, տեղեկատվության ցանկացած պատասխանատու օգտագործող՝ ուսումնասիրելով վերջին տարիների ՀԷՑ-ի՝ անկախ աուդիտորների կողմից աուդիտի ենթարկած և հրապարակված ֆինանսական հաշվետվությունները կտեսներ, որ բաժնետոմսերի գրավադրման գործարքը թափանցիկ կերպով նկարագրված ու բացահայտված է հիշյալ ֆինանսական հաշվետվություններում։

Իսկ իրականությունն այն է, որ ՀԷՑ-ի կողմից, բաժնետոմսերի գրավադրման միջոցով ներգրավվել է փոխառու կապիտալ, որը սովորական և ողջամիտ մեխանիզմ է խոշոր ենթակառուցվածքային կազմակերպությունների համար՝ հատկապես այն պարագայում, երբ պետության ներսում առկա են հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումային պահանջներ՝ ուղղված էներգետիկ ենթահամակարգերի արդիականացմանն ու կայունության ապահովմանը։

Այլ կերպ ասած՝ սա ոչ թե հանելուկային կամ դավադրական գործելակերպ է, այլ՝ պատասխանատու կառավարման և միջազգային վարկանիշ ունեցող փոխառու կապիտալի ներգրավման պրակտիկ օրինակ։ Որպես հասարակություն, մեր խնդիրն է՝ տարանջատել իրողությունը տգիտության վրա կառուցված խոսույթից և խրախուսել ինստիտուցիոնալ թափանցիկությունը՝ զերծ պահելով պատասխանատու ներդրողներին թիրախավորումից»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև