Skip to main content

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները. ՆԳՆ | Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի պրիոմները, շանտաժները չեն աշխատում, ընդդիմությունը կոնսոլիդացիայի ծրագիր կներկայացնի | Նիկոլ Փաշինյանի՝ նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ վերջին հայտարարությունները վկայում են, որ նա հայտնվել է բազմաշերտ քաղաքական փակուղում․ Սուրեն Սուրենյանց | Եթե Սահմանադրության նախագիծը Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխարեն պատրաստում ու հրապարակում է Արդարադատության նախարարությունը, ապա Խորհուրդը պետք է լուծարվի․ Դանիել Իոաննիսյան | Ալեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը | Արշակ Սրբազանը զրպարտության հայց է ներկայացրել նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի դեմ | «Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել, բայց պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել | Ուսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծ | Ծանրամարտի ԱԱ-ում Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ | Աջակցում ենք այն շփումներին, որոնք մեր ադրբեջանցի եղբայրները ունեն Հայաստանի հետ. Էրդողան | Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան | Արթուր Ալեքսանյանը ևս 2 տարի կլինի ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան | Առանց «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու Փաշինյանը Սյունիքում ճանապարհ տվեց. Նարեկ Կարապետյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Լրահոս

Եկեղեցին մեծ գումարներ է վճարել բյուջե. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մենք տեղեկացանք, որ վերջերս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` որպես «պարաֆինի հարկ», մեծ գումարներ է վճարել պետությանը: Մեր աղբյուրի պնդմամբ, խոսքը մի քանի 100 հազար դոլարի մասին է:

Իշխանությունները` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վերջին շրջանում սեւեռվել են մոմի արտադրության ու վաճառքի վրա եւ քանիցս հայտարարել, որ Հայ առաքելական եկեղեցու ողջ գործունեությունը, այդ թվում` մոմի արտադրությունն ու վաճառքը, պետք է հարկվի: Խոսակցություն է գնում նաեւ եկեղեցապատկան տարածքները Մայր Աթոռի տնօրինությունից վերցնելու մասին:

Ըստ ամենայնի, Ամենայն հայոց կաթողիկոսը որոշել է կամովին կատարել Փաշինյանի պահանջը` հույսով, որ գուցե նրա վերաբերմունքը մեղմվի:

Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Տեր Եսայի քահանա Արթենյանը «Հրապարակի» հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունը, որ մոմի հետ կապված մեծ գումարներ են վճարվել պետբյուջե, սակայն ասաց, որ գումարի հստակ չափ չի կարող ասել: Միայն նշեց, որ խոսքը բավականին մեծ գումարի մասին է»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև