Այգիների մասով վնասը 100%-անոց է, ժողովուրդը կանգնելու է հարցի առաջ. Ջուջևանի վարչական ղեկավարը՝ կարկտահարության մասին | Ընտրական գործընթացն ուղեկցվել է ընտրական իրավունքի հիմնարար սկզբունքներին առնչվող բազմաթիվ և բազմաբնույթ խախտումներով ու մտահոգիչ երևույթներով. «Արդար քվե» դիտորդական առաքելություն | Հայաստանը ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից մինչև պարտքի ամբողջական մարումը. Զախարովա | Նկար` այսօր Ադրբեջանում`«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը՝ վերադարձ պատմական արմատներին» խորագրով փառատոնից. ադրբեջանագետ | Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով իր բոլոր իրավունքներն ու պարտավորությունները. Զախարովա | Պատերազմի մասնակիցը խաբեության զոհ է դարձել, սա այն է ինչի մասին խոսում եմ․ Անի Գևորգյան | Հայաստանն արդեն իսկ հանդիսանում է տարածաշրջանային խոշոր տարանցիկ հաբ. վստահ եմ, որ ադրբեջանական վերահսկողության մասին պնդումները բացարձակապես անհիմն են. Պապյան | Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը | Օդի ջերմաստիճանը հունիսի 22-24-ին ցերեկային ժամերին կնվազի ևս 3-4 աստիճանով | Հայտնաբերվել է որոնվող 13-ամյա աղջնակի մարմինը | Զավեն Անդրիասյանը «2026 Chicago Summer Open» դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթողն է | Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան, 154 տոննա կեռաս, 19 տոննա ելակ, 144 տոննա պղպեղ, 76 տոննա լոլիկ, 390 հազար հատ և 7 տոննա ծաղիկ. Պապոյան | Գյումրի-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռը արտակարգ ազդանշան է փոխանցել և սկսել է իջնել | «Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ Սեդա Սաֆարյանի մասնակցության հետ կապված | Երևանի քաղաքապետարանը գրքեր է նվիրել մանկապարտեզների ոչ բոլոր սաներին. ծնողները տարակուսած են. Hetq.am

Լրահոս

Հայաստանն արդեն իսկ հանդիսանում է տարածաշրջանային խոշոր տարանցիկ հաբ. վստահ եմ, որ ադրբեջանական վերահսկողության մասին պնդումները բացարձակապես անհիմն են. Պապյան

Հայաստանն արդեն իսկ հանդիսանում է տարածաշրջանային խոշոր տարանցիկ հաբ. վստահ եմ, որ ադրբեջանական վերահսկողության մասին պնդումները բացարձակապես անհիմն են: Այս մասին գրել է մեդիափորձագետ Արթուր Պապյանը:

«Մեր MediaScoper.app գործիքը հենց նոր գրանցել է մեդիա ակտիվության կտրուկ աճ և սուր բևեռացված նարատիվների շահարկում՝ կապված Telecom Armenia-ի և AzerTelecom-ի միջև կնքված ինտերնետ տրաֆիկի տարանցման համաձայնագրի հետ:

Լրատվական դաշտն այս պահին բաժանվել է երկու ծայրահեղության. մի կողմը վախեր է սերմանում, թե իբր ադրբեջանցիները տոտալ վերահսկողություն են սահմանելու մեր վրա, իսկ մյուսը պնդում է, թե ընդհակառակը՝ սա Ադրբեջանին դնում է լիակատար կախվածության մեջ: Ցավոք, ոչ մի կողմից գրագետ, տեխնիկական հիմնավորումներ չեմ տեսնում։

Նախքան խուճապի հետագա տարածումը, չափազանց կարևոր է այս քննարկմանը հաղորդել օբյեկտիվ և տեխնիկական իրականություն.

Հայաստանն արդեն իսկ հանդիսանում է տարածաշրջանային խոշոր տարանցիկ հաբ: Շատերը չեն գիտակցում, որ Telecom Armenia-ն խոշոր միջազգային ինտերնետ պրովայդեր է, և որ իրականում Հայաստան մտնող ինտերնետային տրաֆիկի 90%-ը մեր ենթակառուցվածքներով տրանզիտով ացնում են Իրանի տարածքով դեպի Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ՝ առանց ընդհանրապես մեր տեղական ցանց մտնելու:

Ես միայն ուրախանում եմ, տեսնելով, որ ձեռք է բերել վրացական SkyTel օպերատորի 30% բաժնեմասը, իռլանդական Imagine Broadband-ը և, որպես աճող ընկերություն, բնականաբար ունեն նոր շուկաներ ընդլայնվելու կարիք: Եվ ի դեպ, գիտեմ, որ հենց իռլանդական ընկերության գործարքի բերումով «Թիմը» մի շարք անվտանգության աուդիտներ է անցել, և ուղղակի չի կարող թույլ տալ հայաստանյան օգտատերերի տվյալների որևէ արտահոսք։

Թեև վստահ եմ, որ ադրբեջանական վերահսկողության մասին պնդումները բացարձակապես անհիմն են, այուհանդերձ, չեմ ուզում շտապել եզրակացություններով։ Այս պահին դիմել եմ «Թիմ», խնդրելով տրամադրել գործարքի որոշ տեխնիկական մանրամասներ, քանի որ վստահ եմ, որ հետընտրական անորոշ իրավիճակում, երբ դեռ բոլորի մտքում թարմ են 300 հազար ադրբեջանցիների մասին նարատիվները, այս թեման էլ է շահարկվելու քաղաքական նպատակներով»,- նշել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930