Skip to main content

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները. ՆԳՆ | Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի պրիոմները, շանտաժները չեն աշխատում, ընդդիմությունը կոնսոլիդացիայի ծրագիր կներկայացնի | Նիկոլ Փաշինյանի՝ նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ վերջին հայտարարությունները վկայում են, որ նա հայտնվել է բազմաշերտ քաղաքական փակուղում․ Սուրեն Սուրենյանց | Եթե Սահմանադրության նախագիծը Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխարեն պատրաստում ու հրապարակում է Արդարադատության նախարարությունը, ապա Խորհուրդը պետք է լուծարվի․ Դանիել Իոաննիսյան | Ալեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը | Արշակ Սրբազանը զրպարտության հայց է ներկայացրել նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի դեմ | «Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել, բայց պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել | Ուսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծ | Ծանրամարտի ԱԱ-ում Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ | Աջակցում ենք այն շփումներին, որոնք մեր ադրբեջանցի եղբայրները ունեն Հայաստանի հետ. Էրդողան | Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան | Արթուր Ալեքսանյանը ևս 2 տարի կլինի ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան | Առանց «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու Փաշինյանը Սյունիքում ճանապարհ տվեց. Նարեկ Կարապետյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Լրահոս

Ի՞նչ հիմնավորմամբ է «Շանգրի Լա»-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչվել. Hetq

«Օնիրա քլաբ» ՍՊԸ-ին տրված խաղատան կազմակերպման լիցենզիայի գործունեությունը դադարեցվել է։ Փաստաթուղթը ստորագրել և հրապարակել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Օնիրա քլաբ»-ը, որը 2014 թվականին ֆինանսների նախարարության կողմից ստացել է խաղատան կազմակերպման լիցենզիա, ըստ հրապարակված փաստաթղթի, այս տարվա մարտ ամսվա ֆինանսական հաշվետվության մեջ ներկայացրել է «խեղաթյուրված և կեղծ տվյալներ»։

Խաղային ապարատների հաշվիչների ցուցմունքների, մասնավորապես՝ խաղադրույք (Bet), շահում (Win), գումարի մուտք (In), գումարի ելք (Օut), արձանագրվել են անհամապատասխանություններ։ Տվյալները Էկոնոմիկայի նախարարությանն է փոխանցել Պետական եկամուտների կոմիտեն։

Մոտ մեկ ամիս առաջ՝ ԱԺ ընտրությունների քարոզարշավի թեժ օրերին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանը շուտով վերադարձվելու է պետությանը։ Չուշացավ նաև Դատախազության հայտարարությունը։ Դատախազությունն ուսումնասիրել է 2002 թվականին «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացը և խախտումներ հայտնաբերել:

Facebook
Twitter

Կարդացեք նաև