Նիկոլ Փաշինյանը երեկ արդյունավետ գործողություններ կատարած իրավապահներին ներկայացրել է պետական պարգևի: Այս մասին նա հայտնեց Կառավարության հերթական նիստի ընթացքում: Նա նշեց, որ այդ մասին խոսել է ՀՀ նախագահի հետ։
«Բացահայտվել է պետականության, ՀՀ-ի անվտանգության և կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն, նաև կանխվել է այդ պլանի իրագործումը»,- ասաց Փաշինյանը:
















































