Առաջին անգամ Իրանը դժnխքի պես հարգում է ԱՄՆ-ին, իսկ ԱՄՆ Սենատը որոշում է կայացնում անցկացնել անիմաստ «Ռшզմական լիազորությունների մասին օրենքի» քվեարկություն. Թրամփ | Տեղական բռնшպետը շարժվում է մի քանի գրոշ աշխատելու մղումով, իսկ ադրբեջանցիները հայկական շահերի հաշվին իրենց պահանջներն ու ձգտումները վերածում են մշտական uպառնալիքի. Տիգրան Աբրահամյան | Սպասում են Կարապետյանի հրավերին. «Հրապարակ» | Ձերբակալել են Ավետիք Չալաբյանին | Խաղաղության բանակցությունները դադարեցվել են Ուկրաինայի նախաձեռնությամբ․ Պուտին | 3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ | Այն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է. ատելnւթյան մթնոլորտը սարսափելի մակարդակում է. Գոհար Ղումաշյան (տեսանյութ) | Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը | Փաշինյանի աջակից Ռուստամ Ավագյանը դատապարտվել է ազատազրկման, բայց բանտ չի նստել․ news.5tv.am | Հայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան | Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Իշխան Սաղաթելյանի գործի հետ կապված | Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով | Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ | «Նախնական զինվորական պատրաստվածություն» առարկան կփոխարինվի «Անվտանգ կենսագործունեություն» առարկայով․ նոր նախագիծ | Ծեծկռտուքների, մասկի շոուների կոմեդիայի հերթական սեզոնը բացված է. Անի Գևորգյան (տեսանյութ)

Լրահոս

Հայաստանում կգործարկվի առաջին զբոսաշրջային գնացքը

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն՝ համագործակցելով չեխական զբոսաշրջային օպերատոր Gepard Express-ի հետ, գործարկում է Հայաստանի համար նոր ծառայություն՝ զբոսաշրջային գնացք: Ծրագիրն իր տեսակի մեջ առաջինն է երկրում և նպատակ ունի զարգացնել երկաթուղային զբոսաշրջությունը տարածաշրջանում։

Առաջին զբոսաշրջային գնացքը կմեկնարկի հունիսի 28-ին՝ 9-օրյա երթուղով, որը կանցնի Հայաստանի և Վրաստանի քաղաքներով։ Գնացքով կճանապարհորդեն շուրջ 300 հիմնականում եվրոպացի զբոսաշրջիկներ, ովքեր կայցելեն Սևան, Երևան, Գյումրի, ինչպես նաև Թբիլիսի, Քութայիսի և Բաթումի։

Ուղևորության ընթացքում զբոսաշրջիկները կապահովվեն բարձր հարմարավետությամբ՝ տեղակայվելով ՀԿԵ ընկերության վագոններում, որոնք կհանդիսանան, որպես հյուրանոցային սենյակներ։ Գնացքում նախատեսված են հարմարավետ քնելու պայմաններ, օդորակիչ, լոգասենյակներ և այլ ծառայություններ։ Այս ընթացքում հյուրերը կկարողանան լիարժեք ծանոթանալ Հայաստանի և Վրաստանի մշակույթին, պատմությանը, բնությանը և տեսարժան վայրերին։

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը նշել է.

«Երկաթուղային զբոսաշրջությունը աշխարհում լայնորեն կիրառվում է, բայց Հայաստանում այն դեռ նորություն է։ Այս նախաձեռնությամբ մենք նպատակ ունենք ընդլայնել մեր ծառայությունների շրջանակը և նոր լիցք հաղորդել տարածաշրջանային զբոսաշրջությանը։ Մենք վստահ ենք, որ բարձրորակ ծառայությունները կգնահատվեն մեր հյուրերի կողմից, իսկ երկաթուղային զբոսաշրջությունը կդառնա Հայաստանում զարգացող և կայուն ուղություն»։

Չարտերային ուղևորությունները նորություն չեն ՀԿԵ-ի համար. ընկերությունն արդեն մի շարք հաջող փորձեր ունի ներպետական ուղղություններով՝ էլեկտրագնացքների միջոցով։ Վերջին չարտերային ուղևորությունը տեղի է ունեցել հունիսի 21-ին՝ Երևան-Գյումրի-Երևան երթուղով։ Սակայն առաջին անգամ է, երբ նմանատիպ նախագիծն իրականացվում է միջազգային երթուղում՝ զբոսաշրջային նպատակներով։

Gepard Express ընկերությունը երկաթուղային զբոսաշրջության ոլորտում ունի երկարամյա փորձ և մասնագիտացված է միջազգային տուրիստական երթուղիների կազմակերպման մեջ։ Հայաստանի և Վրաստանի գեղատեսիլ բնությունը, հարուստ մշակույթը և պատմական ժառանգությունը խոստանում են դարձնել այս նախաձեռնությունը յուրահատուկ և հիշարժան բոլոր մասնակիցների համար։

Facebook
Twitter

Կարդացեք նաև