Աջափնյակում բացվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական գրասենյակը (տեսանյութ) | Սպասվում է ոչ սառը, բայց տեղումնառատ մայիս․ Գագիկ Սուրենյան | Կառավարությունը վավերացրել է Թրամփի «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը և այն ուղարկել ՍԴ | Մակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում | Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն հացահատիկ և պարարտանյութ | Մխչյանում բախվել են 2 «Opel» ու «ՎԱԶ 2114»-ը | Սամվել Ալեքսանյանը 350 հազար կիլոգրամ գոմեշի միս է ներկրելու Հնդկաստանից․ Կառավարությունից աջակցություն է խնդրում. Factor | «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակում ընդգրկվածը համակարգել է Լոռու մարզի բնակիչների հավաքագրումը, Երևան տեղափոխումը, սննդով ապահովումը և խոստացված գումարների տրամադրումը | Հայ ժողովրդի ռեակցիան են ստուգում. «Հրապարակ» | «Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է Երևանի խնդիրների վերաբերյալ նախընտրական ծրագրի սեղմագիրը | Ովքեր են մասնակցել Մուստաֆաևի հետ հանդիպմանը․ մանրամասներ լսել հոդվածընախընտրելի դարձնել․NEWS.am | Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է՝ մի խումբ անձիք են ձերբակալվել ենթադրյալ ընտրակաշառքի գործով | Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է և բшխվել գազատար խողովակին․ կան վիրшվորներ | Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է ընդդիմադիրների տները, Ավանի բնակչի են ձերբակալել, տանում են կալանքի․ահազանգ | Միրզոյանն ու Բարոն քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները

Լրահոս

Ես տեսել եմ պшտերազմ, ապրել եմ շրջափակման մեջ. դուք կարծում եք՝ բանտով ինձ կլռեցնե՞ք. Դավիթ Գալստյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, ով երկու ամսով կալանավորվել է, ՔԿՀ-ից իր պաշտպանների միջոցով հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Իմ նկատմամբ իրականացվող այս քաղաքական դրդապատճառով կալանավորումը ոչ թե իրավական, այլ բացահայտ հաշվեհարդար է՝ ուղղված իմ՝ որպես Արցախի Հանրապետության ժողովրդի օրինական ներկայացուցչի ձայնը լռեցնելու նպատակով։ Այս իշխանությունը ժողովրդավարություն է քարոզում, բայց վարվում է բռնապետի պես։ Երբ ձերբակալվում են ոչ միայն քաղաքական գործիչներ, այլև Հայ Առաքելական Եկեղեցու երկու սրբազաններ՝ դառնում է պարզ. սա ընդհանրական հարձակում է մեր ինքնության, հավատքի և արժանապատվության դեմ։ Սա միայն իմ դեմ չէ։ Սա հարված է մեր պետությանը, մեր եկեղեցուն, մեր հոգևոր և ազգային հիմքերին։

Բանտով դուք կարող եք սահմանափակել մարմինը, բայց ոչ միտքը, ոչ կամքը։ Ես տեսել եմ պատերազմ։ Ապրել եմ շրջափակման մեջ։ Բռնի տեղահանվել եմ իմ հայրենիքից։

Եվ դուք կարծում եք՝ բանտով ինձ կլռեցնե՞ք։ Չեք կարող։ Մեր պայքարը չի կարող ավարտվել բանտային պատերով։ Ավելին՝ այստեղ, փակ տարածքում, առավել պարզ են երևում մեր իրականության աղաղակող հակասությունները։ Կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր դեռ պայքարում են, ովքեր դեռ հիշում են արժանապատվության և ազգային արժեքների իմաստը՝ չլռել։ Այսօր լռությունը հանցակցություն է։ Ես ազատ եմ՝ նույնիսկ անազատության մեջ։ Քանի դեռ կան մտածող մարդիկ, կանգուն ժողովուրդ և արդարություն պահանջող սերունդներ՝ մենք պարտվելու իրավունք չունենք»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև