Skip to main content

Մենք ԹՐԻՓՓ-ին միջանցք չենք ասում, որ վաղը լինենք իշխանության, կարողանանք ադրբեջանցիների հետ բանակցել․ Նարեկ Կարապետյան | Խոսել ենք, որոշում է կայացվել, որի համար վարչապետին շնորհակալ եմ. Ալեն Սիմոնյանը՝ ԱԽ քարտուղար նշանակվելու մասին. Factor | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի օր սիրախաղ, մի օր քաշքշոց սա խորհրդարա՞ն է. հարց` Կարապետյանին | Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico | Ի՞նչ նախապայմաններ է դրել Թուրքիայի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության առջև սահմանները բացելու համար․ Կարապետյանը՝ Խանդանյանին | Հայկ Կոնջորյանը դժվար կարողանա ինչ-որ բան ասել մեզ. բարեկրթության ընդհանուր նորմերի խնդրահարույց պահ էր. Կարապետյան | Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. պատգամավորները բանավիճել են և դուրս եկել նիստերի դահլիճից | Թուրքիայում հրդեհ է բռնկվել ավելի քան 100 զբոսաշրջիկ տեղափոխող նավակում | Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ | Պարեկների և քաղաքացիների միջև միջադեպ է տեղի ունեցել․ երկու քաղաքացի տեղափոխվել են հիվանդանոց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանձնողների ու փրկողների պարագայում Ադրբեջանը ստանում է իր ուզածը, գուցե կոալիցիա կազմեք | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որոշում եմ կայացրել՝ կադրային լուծումներ են լինելու բանակում մահերի համար. Նիկոլ Փաշինյան | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի | Հայաստանի և Իրանի միջև գյուղատնտեսության ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ. Գևորգ Պապոյան | Մարտուն Գրիգորյանի հարցաքննությունն ավարտվել է, նա մեղքը չի ընդունում. փաստաբան

Լրահոս

«ՀԷՑ-ի խլման գործընթացը ինչո՞ւ հրատապ պետք է քննարկենք», «ՀԷՑ և խլել բառերը չկան նախագծում». ԱԺ-ում քննարկվում է ՀԷՑ-ի պետականացման նախագիծը

Կառավարության առաջարկով ԱԺ-ն արտահերթ նստաշրջանով քննարկում է 22 հարց, որոնց թվում է նաև ՀԷՑ-ի պետականացման հարցը: ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը ներկայացրեց օրակարգում ներառված հարցերը այդ թվում ՀԷՑ-ի պետականցման նախագիծը պետք է քննարկվի 24 ժամյա ռեժիմով:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը փոխնախարարից հետաքրքրվեց. «Ռազմավարական նշանակության հարց է բերվել օրակարգ և Դուք առաջարկում եք 24-ժամյա ռեժիմով այն քննարկել՝ ՀԷՑ-ի խլման գործընթացը, որը շատ մեծ բացասական առումով ազդեցություն է ունենալու ներդրումային ընդհանուր մթնոլորտի վրա: Ինչո՞ւ հրատապ պետք է քննարկենք»:

Պատգամավորը նշեց, որ իր կարծիքով՝ եփել է Սամվել Կարապետյանի կողմից հայտնի հայտարարությունը Եկեղեցուն պաշտպանության մասով և դա հրատապություն է առաջացրել կառավարության մոտ:

Փոխնախարարը նշեց. «Ձեր կողմից բարձրաձայնված հարցի վերաբերյալ նշեմ, որ այն արտահայտությունը, որը թույլ տվեցիք՝ ՀԷՑ և խլել, ես նախագծին ծանոթացել եմ երկու բառն էլ անծանոթ են նախագծի մեջ առկա չեն»:

Սիմոնյանը նշեց, որ նախագիծը վերաբերվում է ընդհանուր առմամբ էներգետիկ ոլորտի որպես ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ բարեփոխումների շարունակականությանը:

«Վստահ եմ՝ բոլորդ տեղյակ եք, որ այս ոլորտում ունենք բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ կապված էլէներգիայի մտակարարման հետ, դրանց մասին խոսելու և դրանք ապացուցլու կարիք չկա: Դրանով է կապված հրատապության խնդիրը»,-նշեց Սիմոնյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև