Հայ ժողովրդի ռեակցիան են ստուգում. «Հրապարակ» | «Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է Երևանի խնդիրների վերաբերյալ նախընտրական ծրագրի սեղմագիրը | Ովքեր են մասնակցել Մուստաֆաևի հետ հանդիպմանը․ մանրամասներ լսել հոդվածընախընտրելի դարձնել․NEWS.am | Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է՝ մի խումբ անձիք են ձերբակալվել ենթադրյալ ընտրակաշառքի գործով | Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է և բшխվել գազատար խողովակին․ կան վիրшվորներ | Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է ընդդիմադիրների տները, Ավանի բնակչի են ձերբակալել, տանում են կալանքի․ահազանգ | Միրզոյանն ու Բարոն քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները | Փարիզում Միրզոյանի և Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը | Պատմության մեջ Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը երկու կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը և Նիկոլ Փաշինյանը. Միհրան Հակոբյան | ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ. Իրանի փոխարտգործնախարար | Սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Լոռու մարզի քրեական ոստիկանները uպանnւթյան դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Պաշտոնատար անձի կողմից բռնnւթյամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին | Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է

Լրահոս

Կուզեի դա երազ լիներ, բոլորին, Փաշինյանին էլ՝ կոչ եմ անում սթափվեն. Գեղամ Նազարյանը՝ Վեհափառին հեռացնելու և Մայր Աթոռ ներխուժելու մասին

Բագրատ Սրբազանի և Աջապահյանի կալանավորումն ինձ համար անձնական ողբերգություն է, իսկ եթե իրավական դաշտում ենք դիտարկում մեկ անգամ ևս ուզում եմ այն մարդկանցից, ովքեր այդ գործը քննում են, յոթ անգամ մտածեն, նոր որոշում կայացնեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը:

Ըստ Նազարյանի՝ եթե իշխանությունը նման հրահանգ է տալիս, միևնույնն է, մարդն է որոշում կայացնում: «Ես չեմ հավատում, որ այդպիսի ճնշում են գործադրում: Մարդ ի վերջո կարող է դիմում գրել գործից դուրս գալ, եթե գտնում է, որ ակնհայտ ապօրինի հրահանգ են իրեն տվել: Այս բանը մեր հասարակությունից պետք է վերանա՝ ընտանիք են պահում, տուն են պահում, երեխա են պահում՝ այս ձևակերպմամբ»,- ասաց նա։

Անդրադառնալով օրերս Վեհարանի վրա հարձակմանը, Նազարյանն ասաց, որ դա մեր ազգի ամոթն է: «Դա մեր ազգի ամոթն է, մենք պետք է մի հատ մեզ թափ տանք ու հասկանանք՝ այս ի՞նչ բարոյահոգեբանական վիճակում ենք ապրում, որ այդպիսի գործողության ականատես եղանք:

Ես մեկնաբանություն չունեմ, կուզեի, որ դա երազ լիներ և չտեսնեի, որ այսպիսի բան կարող է լինել, որ ուժային կառույցի համազգեստով մարդիկ վճռական քայլերով գնան Մայր Աթոռ: Փառք Աստծո, ինչ-որ մի պահի երևի Աստված վճռական իր ազդեցությունն ուղարկեց, հետ քաշվեցին, և մենք առավել մեծ խայտառակությունից խուսափեցինք: Չնայած՝ դա արդեն իսկ ամոթ է մեր ազգի համար»,- շեշտեց պատգամավորը:

Կաթողիկոսին Վեհարանից հեռացնելու Նիկոլ Փաշինյանի շարունակական գրառումներին էլ անդրադառնալով՝ Նազարյանն ասաց, որ այդ հարցը չի ուզում քննարկել ու չի մեկնաբանում: «Այդ թեմայի մեջ ես չեմ մտնում, բոլորին էլ կոչ եմ անում սթափվել ու հետ կանգնել այդ թեմաներից»,- ասաց նա:

Ճշտող հարցին էլ՝ Փաշինյանին էլ է կոչ անո՞ւմ, նա ասաց. «Բոլորին, բոլորին, բոլորին»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև