Խաղաղության բանակցությունները դադարեցվել են Ուկրաինայի նախաձեռնությամբ․ Պուտին | 3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ | Այն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է. ատելnւթյան մթնոլորտը սարսափելի մակարդակում է. Գոհար Ղումաշյան (տեսանյութ) | Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը | Փաշինյանի աջակից Ռուստամ Ավագյանը դատապարտվել է ազատազրկման, բայց բանտ չի նստել․ news.5tv.am | Հայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան | Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Իշխան Սաղաթելյանի գործի հետ կապված | Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով | Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ | «Նախնական զինվորական պատրաստվածություն» առարկան կփոխարինվի «Անվտանգ կենսագործունեություն» առարկայով․ նոր նախագիծ | Ծեծկռտուքների, մասկի շոուների կոմեդիայի հերթական սեզոնը բացված է. Անի Գևորգյան (տեսանյութ) | Կլինի՞ չերդվեք. կյանքը ցույց է տալիս, որ ձեր երդումներից հետո մեր ժողովուրդը միայն կորուստ, ավեր ու ձախողում է ունեցել. Զաքարյան | Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել, կյանքին վտանգ չի սպառնում | Ի՞նչ հիմնավորմամբ է «Շանգրի Լա»-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչվել. Hetq | Դալարիկի մոտակայքում վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել. կա տուժած

Լրահոս

«Խաղաղության խաչմերուկի» կյանքի կոչման համար ստեղծվել են բարենպաստ պայմաններ»․ Խաչատուրյանը՝ Սերենադ Գամիլին

Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել․

«Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Գամիլին։

Ողջունելով հյուրին՝ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին դիվանագիտական ծառայության ընթացքում իրականացրած արդյունավետ աշխատանքի և երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։

Դեսպան Գամիլը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ընդունելության և Հայաստանում գտնվելու տարիներին Հանրապետության նախագահի ու իշխանությունների կողմից ցուցաբերված աջակցության համար։ Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանից տանում է ջերմ ու բարի հիշողություններ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև քաղաքական, տնտեսական, մշակութային, զբոսաշրջության և այլ ոլորտներում առկա համագործակցության ներուժի իրագործման հնարավորությունները։

Կարևորվել են տարբեր մակարդակներում իրականացվող երկկողմ նախաձեռնություններն ու փոխայցելությունները, երկկողմ ներդրումների խթանման հեռանկարները, որոնք նպաստում են գործարար շրջանակների միջև կապերի խորացմանն ու նոր հարաբերությունների ձևավորմանը։

Կողմերն անդրադարձել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության ամրապնդման հեռանկարներին։ Այդ համատեքստում Հանրապետության նախագահը նշել է, որ դրան է միտված Հայաստանի կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որի կյանքի կոչման համար ներկայում ստեղծվել են բարենպաստ պայմաններ՝ հաշվի առնելով տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ընթացող զարգացումները»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև