Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ եպիսկոպոսներին | Հենց ասեմ տանձ, այդ ժամանակ նոր կգաք. Փաշինյանը կոորդինացնում է երեխաների՝ թխվածքաբլիթ վերցնելու և իր հետ նկարվելու գործընթացը | Անվարան գնացեք ընտրության․ Ձեզանից է կախված՝ կունենա՞ք պետություն, թե՞ ոչ․ Արտակ Զաքարյան | Բաց նամակով դիմել եմ Հայաստան ժամանող ՍՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին․ Արման Թաթոյան | Մինչև մայիսի 28-ը Երևանում ՀՀ ԶՈՒ ռազմшկան տեխնիկայի տեղաշարժի լուսանկարահանումը և տեսանկարահանումը փողոցներում խստիվ արգելվում են. ՀՀ ՊՆ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սպիտակում | Իշխանությունը զանգվածային ձերբակալություններ է սկսել ու քրեական գործիքակազմն աշխատեցնում է ընտրողաբար. Մարիաննա Ղահրամանյան | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա | «Ուժեղ Հայաստան»-ի համակիրը արտերկրում աշխատող ՀՀ քաղաքացիներին նախապատրաստել է տեղափոխել Հայաստան՝ ընտրություններին մասնակցելու համար. ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը ընդդիմադիրներին ֆիզիկական հաշվեհարդարով է սպառնում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իվետա Տոնոյանը ՝ Ծառուկյանի սարի գլխի առանձնատունը ծերերի խնամքի կենտրոն դարձնելու մասին | Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը. Գառնիկ Դանիելյան | Քրեական հեղինակության uպանnւթյան փորձը կանխվել է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաջ Նազարին թագավոր ընտրում է ժողովուրդը, ինքը չի դառնում թագավոր. Ռուբեն Վարդանյան | ՈՒՂԻՂ. Իվետա Տոնոյանի ասուլիսը

Լրահոս

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը պաշտպանում է 2026 թ․ NDAA-ի հայանպաստ փոփոխությունները

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ Կոնգրեսում քննարկվող 2026 թ․ «Ազգային պաշտպանական իրավասությունների ակտի» մի շարք հայանպաստ օրենսդրական նախաձեռնությունների աջակցությամբ ։ Այս մասին հայտնում են Հայ դատի կենտրոնական գրասենյակից:

Դրանք հետապնդում են.

  • Հայաստանի անվտանգության ուժեղացում,
  • Ադրբեջանի զորքերի դուրսբերում Հայաստանի տարածքից,
  • Հայ գերիների ազատ արձակում,
  • Արցախից բռնի տեղահանված հայերի վերադարձ,
  • Հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանություն,
  • Ադրբեջանին տրամադրվող ամորիկյան ռազմական օգնության դադարեցում,
  • ԱՄՆ նախագահի՝ 907-րդ բանաձևի ամենամյա չեղարկման նախագահական իրավասության սահմանափակում,
  • Զենքի մատակարարման սահմանափակումներ Թուրքիային։

Մեկնաբանելով ներկայացված նախաձեռնությունը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Ադրբեջանը կշարունակի հայ գերիների ապօրինի պահպանումը, Հայաստանի տարածքների օկուպացիան և Արցախի քրիստոնեական ժառանգության ավերումը այնքան ժամանակ, քանի դեռ նրան պատասխանատվության չեն ենթարկում։ Կոնգրեսը պետք է վճռական քայլ կատարի՝ դադարեցնելով ռազմական օգնությունը Ադրբեջանին և ամրապնդելով Հայաստանի անվտանգությունը»։

Մի շարք փոփոխություններ վերաբերում են նաև Թուրքիային՝ արգելափակելով F-35 և F-16 ռազմական ինքնաթիռների մատակարարումն ու արդիականացումը, քանի դեռ Անկարան չի դադարեցրել ՆԱՏՕ-ի դաշնակիցների և գործընկերների ինքնիշխանության խախտումները։

Սենատում, Ադամ Շիֆի ներկայացրած փոփոխությունը կոչ է անում դադարեցնել Ադրբեջանի կողմից հայ գերիների կեղծ դատավարությունները, ապահովել բոլոր գերիների և պատանդների ազատումը և կիրառել «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցներ»՝ մարդու իրավունքների խախտումներում ներգրավված ադրբեջանական պաշտոնյաների նկատմամբ։

Այս երկկուսակցական նախաձեռնությունները ձևավորում են ամուր օրենսդրական արձագանք՝ Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության սպառնալիքներին և ամրապնդում են Հարավային Կովկասում անվտանգային քաղաքականության նկատմամբ ԱՄՆ վերահսկողությունը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև