Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ եպիսկոպոսներին | Հենց ասեմ տանձ, այդ ժամանակ նոր կգաք. Փաշինյանը կոորդինացնում է երեխաների՝ թխվածքաբլիթ վերցնելու և իր հետ նկարվելու գործընթացը | Անվարան գնացեք ընտրության․ Ձեզանից է կախված՝ կունենա՞ք պետություն, թե՞ ոչ․ Արտակ Զաքարյան | Բաց նամակով դիմել եմ Հայաստան ժամանող ՍՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին․ Արման Թաթոյան | Մինչև մայիսի 28-ը Երևանում ՀՀ ԶՈՒ ռազմшկան տեխնիկայի տեղաշարժի լուսանկարահանումը և տեսանկարահանումը փողոցներում խստիվ արգելվում են. ՀՀ ՊՆ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սպիտակում | Իշխանությունը զանգվածային ձերբակալություններ է սկսել ու քրեական գործիքակազմն աշխատեցնում է ընտրողաբար. Մարիաննա Ղահրամանյան | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա | «Ուժեղ Հայաստան»-ի համակիրը արտերկրում աշխատող ՀՀ քաղաքացիներին նախապատրաստել է տեղափոխել Հայաստան՝ ընտրություններին մասնակցելու համար. ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը ընդդիմադիրներին ֆիզիկական հաշվեհարդարով է սպառնում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իվետա Տոնոյանը ՝ Ծառուկյանի սարի գլխի առանձնատունը ծերերի խնամքի կենտրոն դարձնելու մասին | Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը. Գառնիկ Դանիելյան | Քրեական հեղինակության uպանnւթյան փորձը կանխվել է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաջ Նազարին թագավոր ընտրում է ժողովուրդը, ինքը չի դառնում թագավոր. Ռուբեն Վարդանյան | ՈՒՂԻՂ. Իվետա Տոնոյանի ասուլիսը

Լրահոս

ՀՖՖ-ի ամրագրած տոմսերը բազմապատիկ թանկ գնով վաճառվել են սև շուկայում. Hetq.am

Վաղը՝ սեպտեմբերի 6-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը: Այս օրերին քննարկման հիմնական թեման, սակայն, ոչ թե այն է, թե ով կհաղթի դիմակայությունում, այլ այն, թե ով և ինչպես կկարողանա հանդիպման տոմս ձեռք բերել։ Այս մասին գրում է «Հետք»-ը:

Տոմսերի վաճառքի մասին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ազդարարեց օգոստոսի 14-ին։ Մեկնարկից րոպեներ անց արդեն ֆուտբոլասերները սկսեցին ահազանգել, որ չեն կարողանում տոմսեր գնել։

Երկրպագուների մի մասը գնաց Հանրապետական մարզադաշտի տոմսարկղ` հույսով, որ գոնե այս տարբերակով հնարավոր կլինի տոմս գնել։ Սակայն այնտեղ նույնպես նրանց հիասթափություն էր սպասվում. տոմսարկղի աշխատակիցը տեղեկացրեց, որ այս տարվանից թղթային տարբերակով տոմսերի վաճառքը դադարեցվել է։

Ավելի ուշ ՀՖՖ-ն հայտարարեց, որ ժամը 14:00-ից գործելու է հերթագրման համակարգ։ Այս համակարգի գործարկումից հետո էլ տոմս գնել փորձող քաղաքացիները նշում էին՝ տոմսերն արդեն սպառված են եղել։

ՀՖՖ-ի տոմսերի գնման կայքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ տոմսերի մի մասը նախապես ամրագրել էր ֆեդերացիան։ Մենք գրավոր հարցում ուղարկեցինք ՀՖՖ՝ ճշտելու, թե ինչ նպատակով են ամրագրվել այդ տոմսերը։

«Հայաստան-Պորտուգալիա հանդիպման համար ամրագրված է եղել շուրջ 4200 տոմս, որոնցից 1104-ը նախատեսված էին Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի և նրանց ֆան ակումբի համար։ 1130 տոմս ամրագրված է եղել FAF և Red Eagles ֆան շարժումների համար։

Մյուս տոմսերը ամրագրված են եղել սոցիալական տարբեր խմբերի (զինհաշմանդներին, մանկատներին), ՀՖՖ աշխատակազմի, «Հանրապետական» ստադիոնի և ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի աշխատակիցների, Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների մարզչական շտաբերի, ՀՖՖ մրցավարների, պատվիրակների, հրահանգիչների, պրոֆեսիոնալ բոլոր ակումբների, ինչպես նաև ՀՖՖ գործընկերների համար»,- մեր գրավոր հարցմանը ի պատասխան հայտնել են ֆեդերացիայից։

Մենք զանգահարեցինք մանկատներ՝ պարզելու, թե արդյոք տրամադրվել են նրանց Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի տոմսեր։ Պարզվեց, որ ոչ։ Նույն հարցով դիմեցինք նաև Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամին, պատասխանը կրկին բացասական էր։

ՀՖՖ-ի տոմսերի գնման կայքում՝ tickets.ffa.am-ում, տոմսերի սպառումից հաշված ժամեր անց դրանք հայտնվեցին սև շուկայում։ Եթե ֆեդերացիան տոմսերը վաճառում էր 1000-20000 դրամով, ապա վերավաճառողների մոտ դրանց գինը որոշ դեպքերում հատում էր 1 միլիոն դրամի շեմը։ Տոմսերի վերավաճառքով զբաղվող հարթակներում առկա տոմսերի և ՀՖՖ-ի ամրագրած տոմսերի համեմատությունից պարզ է դառնում, որ դրանց մի մասը հետագայում հայտնվել է վերավաճառողների մոտ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև