Մինչև մայիսի 28-ը Երևանում ՀՀ ԶՈՒ ռազմшկան տեխնիկայի տեղաշարժի լուսանկարահանումը և տեսանկարահանումը փողոցներում խստիվ արգելվում են. ՀՀ ՊՆ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սպիտակում | Իշխանությունը զանգվածային ձերբակալություններ է սկսել ու քրեական գործիքակազմն աշխատեցնում է ընտրողաբար. Մարիաննա Ղահրամանյան | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա | «Ուժեղ Հայաստան»-ի համակիրը արտերկրում աշխատող ՀՀ քաղաքացիներին նախապատրաստել է տեղափոխել Հայաստան՝ ընտրություններին մասնակցելու համար. ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը ընդդիմադիրներին ֆիզիկական հաշվեհարդարով է սպառնում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իվետա Տոնոյանը ՝ Ծառուկյանի սարի գլխի առանձնատունը ծերերի խնամքի կենտրոն դարձնելու մասին | Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը. Գառնիկ Դանիելյան | Քրեական հեղինակության uպանnւթյան փորձը կանխվել է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաջ Նազարին թագավոր ընտրում է ժողովուրդը, ինքը չի դառնում թագավոր. Ռուբեն Վարդանյան | ՈՒՂԻՂ. Իվետա Տոնոյանի ասուլիսը | Իրանը և ԱՄՆ-ը միաժամանակ շատ հեռու և շատ մոտ են հնարավոր համաձայնությանը․ Իրանի ԱԳՆ խոսնակ | Հայաստանին որևէ մեկը չի օգտագործում Ռուսաստանի դեմ. Միրզոյանը՝ Լավրովին | Ամերիկացիների հետ բանակցությունների պատմությունը թելադրում է ծայրահեղ զգուշություն ցուցաբերել․ Փեզեշքիան | ԲՀԿ մի խումբ անդամներ, բարեգործության անվան տակ, ընտրող հանդիսացող Գյումրիի բնակչի տան վերանորոգման համար անհատույց տվել են շինարարական նյութեր․ Հակակոռուպցիոն կոմիտե

Լրահոս

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթը դատարանում է

ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականը հիշյալ դատարանում քննվող քաղաքացիական գործով պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հայցվորների օգտին բարենպաստ վճիռ կայացնելու, այն է՝ նույն մարզի բնակավայրի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության 3 հողամասերի նկատմամբ վաղեմության հիմքով սեփականության իրավունքը ճանաչելու համար, 2025 թվականի մարտի 10-ին անձամբ պահանջել է 350.000 ՀՀ դրամ գումար, սակայն հայցվորները չեն համաձայնել նշված չափով գումար տալու առաջարկին, ուստի քաղաքացիական գործով կայացված վճռով հայցը մերժվել է։

Դրանից հետո հայցվորները կրկին կապ են հաստատել դատավորի օգնականի հետ և համաձայնություն տվել ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով իրենց օգտին ապօրինի գործողություն կատարելու և նշված հողամասերի նկատմամբ վաղեմության հիմքով համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու համար գումար տալու առաջարկին։

Արդյունքում՝ դատավորի օգնականը, հայցվորների հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, 2025 թվականի ապրիլի 10-ին հանդիպել է վերջիններիս հետ և նրանցից ստացել  350.000 ՀՀ դրամ:

Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար դատավորի օգնականին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես համակցված խափանման միջոց է կիրառվել 2.000.000 ՀՀ դրամ գրավը, պաշտոնավարման կասեցումն ու ՀՀ-ից բացակելու արգելքը: Իսկ հայցվորներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև