Մինչև մայիսի 28-ը Երևանում ՀՀ ԶՈՒ ռազմшկան տեխնիկայի տեղաշարժի լուսանկարահանումը և տեսանկարահանումը փողոցներում խստիվ արգելվում են. ՀՀ ՊՆ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սպիտակում | Իշխանությունը զանգվածային ձերբակալություններ է սկսել ու քրեական գործիքակազմն աշխատեցնում է ընտրողաբար. Մարիաննա Ղահրամանյան | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա | «Ուժեղ Հայաստան»-ի համակիրը արտերկրում աշխատող ՀՀ քաղաքացիներին նախապատրաստել է տեղափոխել Հայաստան՝ ընտրություններին մասնակցելու համար. ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը ընդդիմադիրներին ֆիզիկական հաշվեհարդարով է սպառնում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իվետա Տոնոյանը ՝ Ծառուկյանի սարի գլխի առանձնատունը ծերերի խնամքի կենտրոն դարձնելու մասին | Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը. Գառնիկ Դանիելյան | Քրեական հեղինակության uպանnւթյան փորձը կանխվել է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաջ Նազարին թագավոր ընտրում է ժողովուրդը, ինքը չի դառնում թագավոր. Ռուբեն Վարդանյան | ՈՒՂԻՂ. Իվետա Տոնոյանի ասուլիսը | Իրանը և ԱՄՆ-ը միաժամանակ շատ հեռու և շատ մոտ են հնարավոր համաձայնությանը․ Իրանի ԱԳՆ խոսնակ | Հայաստանին որևէ մեկը չի օգտագործում Ռուսաստանի դեմ. Միրզոյանը՝ Լավրովին | Ամերիկացիների հետ բանակցությունների պատմությունը թելադրում է ծայրահեղ զգուշություն ցուցաբերել․ Փեզեշքիան | ԲՀԿ մի խումբ անդամներ, բարեգործության անվան տակ, ընտրող հանդիսացող Գյումրիի բնակչի տան վերանորոգման համար անհատույց տվել են շինարարական նյութեր․ Հակակոռուպցիոն կոմիտե

Լրահոս

Օգոստոսի 8-ի համաձայնագրերը խաղաղության ամուր հիմք չեն, այլ ավելի շուտ ստեղծված իրավիճակի ֆորմալիզացում, որը միանշանակ լեգիտիմացնում է հայկական կորուստները. Օսկանյան

Օգոստոսի 8-ի ստորագրված և նախաստորագրված պայմանագրերը ողջունող և աջակցող հայ քաղաքական գործիչները, փորձագետներն ու վերլուծաբանները պնդում են, որ, չնայած դրանց թերություններին, այդ համաձայնագրերը Հայաստանին հնարավորություն են տալիս դուրս գալու մեկուսացումից ու փակելու հակամարտության էջը։ Սակայն ուշագրավ է, որ նրանք բոլորը՝ առանց բացառության, ապավինում են «չնայած թերություններին» ապահովագրական արտահայտությանը։ Այս մասին գրել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

«Իրականությունն այն է, որ այդ փաստաթղթերի թերությունները այնքան բազմաթիվ և հիմնարար են, որ կարող են գերակշռել Հայաստանի համար բոլոր հնարավոր դրական արդյունքները։

Ըստ այս լավատեսական ընթերցման՝ Հայաստանը ձեռք է բերում իր ներկա սահմանների ճանաչում, ուժի կիրառման բացառման վերաբերյալ հավաստիացումներ և տնտեսական առավելություններ՝ նոր ճանապարհների և երկաթուղային նախագծերի շնորհիվ։ Սակայն այս մեկնաբանությունը, թեև ցանկալի, շատ հեռու է հուսալիությունից։ Կան չորս հիմնական հարցեր, որոնք հաճախ անտեսվում են աջակիցների կողմից և որոնք արժանի են առանձնակի ուշադրության։

Առաջին՝ այս համաձայնագրերին աջակցողները չպետք է մոռանան, որ դրանք կնքվում են Արցախի ամբողջական կորստի հաշվին։ Պայմանագիրը օրինականացնում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան ու ավելի քան 120.000 հայերի հարկադիր տեղահանումը իրենց հայրենական հողերից։ Այս փաստաթղթերը իսկական արժեք կունենային Արցախի և Լաչինի գոյության՝ թեկուզ նրա քաղաքական կարգավիճակի ձևափոխված պայմաններում, որի լայն հնարավորությունը ուներ Փաշինյանը իր իշխանության առաջին տարիներին։ Արցախի չգոյության պայմաններում կարդալ այդ փաստաթղթերը և գոհունակություն հայտնել՝ մեղմ ասած, շատ դժվար է։

Երկրորդ՝ ինչպես էլ որ այն ներկայացվի, այսպես կոչված «ապաշրջափակման» նախագիծը Ադրբեջանին տալիս է ինքնիշխան իրավունք՝ օգտվելու Հայաստանի ամենաստրատեգիական տարածաշրջանով անցնող միջանցքից։ Աջակցողները պնդում են, թե նախագիծը հարգում է Հայաստանի ինքնիշխանությունը։ Գործնականում, սակայն, Հայաստանը ստիպված է եղել զիջել վերահսկողությունը տարանցման նկատմամբ այն պետությանը, որը բազմիցս սպառնացել է իր գոյությանը։ Ադրբեջանի համար սա փոխադարձ տնտեսական օգուտի մասին չէ, այլ իր վաղեմի պահանջի կատարումը միջանցքի վերաբերյալ՝ մի բան, որ խարխլում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը։

Երրորդ՝ խաղաղության պայմանագիրը ինքնին որևէ երաշխիք չի տալիս Հայաստանի ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության վերաբերյալ։ Տեքստը այդ հարցերը թողնում է ապագա սահմանազատմանը, որը դեռևս մնում է չլուծված և խոցելի Ադրբեջանի ճնշմանը։ Վաշինգտոնի համաձայնագրերում չկա ոչինչ, որ կկանխի Ադրբեջանի հետագա պահանջները Հայաստանի սահմանադրության, սահմանների կամ արտաքին քաղաքականության նկատմամբ։

Վերջապես, այս համաձայնագրերի աշխարհաքաղաքական հետևանքների շուրջ վերլուծությունների մեծ մասը հիմնված է հակասական ենթադրությունների վրա։ Ոմանք պնդում են, թե այս կարգավորումը շահավետ կլինի բոլորի՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համար, մինչդեռ մյուսները պնդում են, որ այն նպատակ ունի նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը, զսպել Իրանին կամ ուժեղացնել Թուրքիային։ Իրականությունն այն է, որ Հարավային Կովկասը և նրան շրջապատող տարածաշրջանը մշտապես փոփոխության մեջ են։ Ոչ ոք չի կարող վստահությամբ կանխատեսել, թե ինչպես կզարգանան տարածաշրջանային իրադարձությունները, հատկապես գերտերությունների մրցակցության պայմաններում։ Ասել, թե այս համաձայնագրերը երաշխավորում են կայունություն, նշանակում է անտեսել պատմությունը․ տարածաշրջանը բազմիցս ցույց է տվել, թե որքան արագ կարող են փլուզվել թվացյալ հաջողությունները։

Օգոստոսի 8-ի համաձայնագրերը խաղաղության ամուր հիմք չեն, այլ ավելի շուտ ստեղծված իրավիճակի ֆորմալիզացում, որը միանշանակ լեգիտիմացնում է հայկական կորուստները, անորոշ է թողում անվտանգային հարցերը և նույնիսկ խորացնում երկրի խոցելիությունը։ Դրանց ողջունելը՝ առանց այս չորս իրողությունների հետ առերեսվելու, նշանակում է շփոթել ձևականությունն ու արարողությունը բովանդակության հետ»,-գրել է Օսկանյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև