Իրանը և ԱՄՆ-ը միաժամանակ շատ հեռու և շատ մոտ են հնարավոր համաձայնությանը․ Իրանի ԱԳՆ խոսնակ | Հայաստանին որևէ մեկը չի օգտագործում Ռուսաստանի դեմ. Միրզոյանը՝ Լավրովին | Ամերիկացիների հետ բանակցությունների պատմությունը թելադրում է ծայրահեղ զգուշություն ցուցաբերել․ Փեզեշքիան | ԲՀԿ մի խումբ անդամներ, բարեգործության անվան տակ, ընտրող հանդիսացող Գյումրիի բնակչի տան վերանորոգման համար անհատույց տվել են շինարարական նյութեր․ Հակակոռուպցիոն կոմիտե | Անձրև, ամպրոպ, կարկուտ. եղանակը՝ Հայաստանում | Եթե մարդիկ ասեն՝ Նիկոլ գնա՛, Նիկոլն ո՞վ է, որ չգնա, Նիկոլը ծառա է. Փաշինյան | Երբ ՀՀ իշխանությունները շանտաժի լեզվով են խոսում ՌԴ հետ, պետք է սպասեն, որ ամեն օր տարբեր սահմանափակումներ են լինելու․ Սամվել Կարապետյան (տեսանյութ) | Ես վստահ եմ, որ Զելենսկին չգիտի, որ մոլորակի վրա նման մարդ գոյություն ունի. Ալեն Սիմոնյանը՝ Անդրանիկ Թևանյանի մասին | Հայաստանում ամենավստահելի կառույցը բանակն է. IRI-ի հարցման տվյալները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աշխատող, ստեղծարար և նախաձեռնող մարդն է ձևավորում ուժեղ տնտեսություն. Ծառուկյան | Մեզ չեն ֆինանսավորում ո՛չ նախկինները, ո՛չ օլիգարխները․ «Միասնության թևերի» պատասխանն իշխանական քարոզչությանը | Մայիսի 26-ին Բաքվում տեղի կունենան որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների հարցով դատական լսումները | Փաշինյանին կվռնդեն, եթե Հայաստանն անցնի գազի եվրոպական սակագների․ Մեդվեդև | Փաշինյանը համառորեն ներս է քաշում Հայաստանը ԵՄ․ Մեդվեդև | Պաշտոնական․ Սարգիս Ադամյանը հեռացավ Քյոլնից

Լրահոս

Թող դերասանների խումբ հավաքի, բեմադրություններով զբաղվի, հանդիսատեսը կորոշի՝ Փաշինյանի «Ցանկապատը» նայի, թե ոչ. Թոխատյան

Վարչապետ Փաշինյանն անգամ չհամբերեց, որ ոգևորված ու հիացած հանդիսատեսի ծափերն ավարտվեն, ընդհատեց, որ իր պատկերացրած «Իրական Հայաստանի» քարոզը սկսի. «Ներկայացումը չտվեց հարցի պատասխանը, մեր ռազմավարությունը տալիս է հարցի պատասխանը, մեր ռազմավարությունը տալիս է Թևոսի և Մինասի հարցի պատասխանը»: Այս մասին գրում է «Ազատություն»-ը:

Նիկոլ Փաշինյանը կիրակի Բյուրական էր հասել «Ցանկապատ» ներկայացումը դիտելու, որ Ստեփան Զորյանի պատմվածքի մոտիվներով է բեմադրվել: Ներկայացումը Փաշինյանը հավանել էր, ուղերձը՝ կարծես չէր հասկացել: Չթողեց, որ դերասանները բեմից հեռանան, տեղում պահանջեց բացատրել՝ ինչ են ուզում ասել շարքային հանդիսատեսին:

Ներկայացումը հարևաններ Մինասի ու Թևոսի պապական կռվի մասին է , որ ամեն տարի բորբոքվում է մի փոքր հողակտորի համար, երբ հարևանները փորձում են ցանկապատն ուղղել՝ յուրաքանչյուրն իր օգտին: Հարևանների վեճին վերջ է դնում պատերազմը, երկուսն էլ բռնում են գաղթի ճամփան, ցանկապատն էլ քանդում: Նիկոլ Փաշինյանն ասում էր պատմությունից իր հետևությունն արել է մինչև ներկայացումը, բայց պահանջում էր մյուսներին էլ ուղիղ ասել՝ ինչ հետևություն անեն:

«Գիտեք՝ ինչ մեր ներկայացումներն ու այս կարգի բեմադրությունները միշտ ավարտվում են ինչ-որ անորոշ ու հուզական ուղերձով: Տենց էլ չենք հասկանում՝ այնուամենայնիվ, լավ, այս ամեն ինչից հետևությունը որն է», — ասում է Փաշինյանը:

Հանդիսատեսը ներկայացումից չի հեռանում կոնկրետ լուծումներով ու բոլորի համար պարտադրված ուղերձով, դա քարոզչություն է, ասում է հայտնի դերասան Հրանտ Թոխատյանը:

Թոխատյանը դիտել է Փաշինյանի հայտնի տեսանյութը ու այդպես էլ չի հասկացել՝ ինչ էր նրա ուզածը: «Ես ինձ համար եմ հետևություն արել: Գիտեք՝ ինչ, հնարավոր է, որ չհամընկնի մնացած հանդիսատեսի, կամ ոմանց հետ, կամ դերասանների հետ: Բայց ես իմ հետևությունն եմ արել ու դա ես ինքս տարել եմ տուն, կիսվել եմ իմ ընկերների հետ, դա է ավելի կարևոր, քան այդպես մասայական ուղղություն տալ, հատկապես ուղղություն տալ արվեստագետին, չեմ կարծում, որ դա ճիշտ է», — ասում է դերասանը:

Հանդիսատեսը, եթե նույնիսկ երկրի ղեկավարն է, կարող է կարծիք հայտնել, անգամ իր դժգոհությունը, բայց ստեղծագործող մարդկանց ուղղորդելու իրավունք չունի, -ա սում է Թոխատյանը. «Ինքն անգամ սկսնակ արվեստագետին պետք է ուղղություն չտա»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև