Իրանը և ԱՄՆ-ը միաժամանակ շատ հեռու և շատ մոտ են հնարավոր համաձայնությանը․ Իրանի ԱԳՆ խոսնակ | Հայաստանին որևէ մեկը չի օգտագործում Ռուսաստանի դեմ. Միրզոյանը՝ Լավրովին | Ամերիկացիների հետ բանակցությունների պատմությունը թելադրում է ծայրահեղ զգուշություն ցուցաբերել․ Փեզեշքիան | ԲՀԿ մի խումբ անդամներ, բարեգործության անվան տակ, ընտրող հանդիսացող Գյումրիի բնակչի տան վերանորոգման համար անհատույց տվել են շինարարական նյութեր․ Հակակոռուպցիոն կոմիտե | Անձրև, ամպրոպ, կարկուտ. եղանակը՝ Հայաստանում | Եթե մարդիկ ասեն՝ Նիկոլ գնա՛, Նիկոլն ո՞վ է, որ չգնա, Նիկոլը ծառա է. Փաշինյան | Երբ ՀՀ իշխանությունները շանտաժի լեզվով են խոսում ՌԴ հետ, պետք է սպասեն, որ ամեն օր տարբեր սահմանափակումներ են լինելու․ Սամվել Կարապետյան (տեսանյութ) | Ես վստահ եմ, որ Զելենսկին չգիտի, որ մոլորակի վրա նման մարդ գոյություն ունի. Ալեն Սիմոնյանը՝ Անդրանիկ Թևանյանի մասին | Հայաստանում ամենավստահելի կառույցը բանակն է. IRI-ի հարցման տվյալները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աշխատող, ստեղծարար և նախաձեռնող մարդն է ձևավորում ուժեղ տնտեսություն. Ծառուկյան | Մեզ չեն ֆինանսավորում ո՛չ նախկինները, ո՛չ օլիգարխները․ «Միասնության թևերի» պատասխանն իշխանական քարոզչությանը | Մայիսի 26-ին Բաքվում տեղի կունենան որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների հարցով դատական լսումները | Փաշինյանին կվռնդեն, եթե Հայաստանն անցնի գազի եվրոպական սակագների․ Մեդվեդև | Փաշինյանը համառորեն ներս է քաշում Հայաստանը ԵՄ․ Մեդվեդև | Պաշտոնական․ Սարգիս Ադամյանը հեռացավ Քյոլնից

Լրահոս

Եթե չլիներ «Կրթվելը նորաձև է» շարժումը, ես երբեք ժամանակ չէի տրամադրի ինձ, չէի լրացնի բացը. Աննա Հակոբյան

Եթե չլիներ «Կրթվելը նորաձև է» շարժումը, ես երբեք ժամանակ չէի տրամադրի ինձ, չէի լրացնի բացը։ Գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

«Վաղ ամուսնություն, երեխաներ, ամուսին, ամուսնու շատ կարեւոր ճանապարհ՝ լի հազարումի բարդություններով. այս ամենը թույլ չեն տվել ինձ զբաղվել ինձ համար այնքան հաճելի զբաղմունքով՝ կրթվելով։ Բայց ահա ունենք «Կրթվելը նորաձեւ է» շարժումը, որը բոլորիս տալիս է ծանրակշիռ հիմնավորում կրթվելը մեր բոլոր պարտականությունների մեջ ամենակարեւոր պարտականությունը համարելու համար։

Այս գրառմամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել «Կրթվելը նորաձեւ է» շարժման 11 հազար 258 անդամներին։ Եթե դուք չհավատայիք գաղափարին, այն չէր վերածվի հզոր շարժման եւ չէր տարածվի մեր երկրով մեկ։

Բոլոր բոլորին խնդրում եմ ակտիվորեն աջակցել շարժմանը, անդամագրվել դրան, դառնալ կրթաշղթայի կենդանի օղակներից մեկը, եւ ագրեսիվ պայքար մղել մեզ տիրող տգիտության դեմ։ Դրա համար մեկ բան է անհրաժեշտ՝ ագրեսիվ քարոզել կրթվելը, եւ որ ամենակարեւորն է՝ դա անել ՍԵՓԱԿԱՆ ՕՐԻՆԱԿՈՎ։

Կրթվելը նորաձեւ է

Մեր դարավոր խնդիրները մեր երեխաների ուսերին չթողնելու համար

Մտածելակերպի դրական փոփոխության համար

Կյանքի որակի բարելավման համար

Առողջ հասարակություն ձեւավորելու համար

Ամուր պետություն ունենալու, նոր հայրենիք վերածնելու համար

Ինքնավստահություն ձեռքբերելու համար

Կրթվելը վարակիչ դարձնելու համար

Հաջողությունների հասնելու համար

Նորարար տեխնոլոգիաներին տիրապետելու համար

Մեր հոգեկերտվածքը հղկելու, մարդասիրությունը առաջ մղելու համար

Նախաձեռնողական լինելու համար

Հմտությունների կատարելագործման համար

Սեփական դիրքը հասարակությունում բարելավելու համար

Ինքնաճանաչման համար

Ընտանիքի համար

Գիտելիքը հոգու եւ մտքի հետ ուղիղ կապելու համար

Երաշխավորված կյանք ունենալու համար

Կիրթ մարդը հոգս չի դառնում ուրիշների համար։

2025 թվականը՝ մտքի և հոգու հեղափոխության տարի

2025 թվականը՝ նորովի կրթվելու տարի

2025 թվականը՝ մեր դարավոր վախերը և բացասական նորաձևությունները հաղթահարել սովորելու տարի»,- գրել է Հակոբյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև