Skip to main content

Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան

Լրահոս

Վեհափառն ընդունել է Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

Սեպտեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Միչիգանի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին՝ ուղեկցությամբ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ տիար Վազգեն Յակուբյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:

Հանդիպմանը տիար Յակուբյանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, ընդգծեց, որ ուխտագնացության նպատակն է զորացնել սփյուռքի հայորդիների կապը հայրենիքի և Եկեղեցու հետ, ծանոթացնել նրանց հայ մշակույթին և հոգևոր ժառանգությանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր հայրական օրհնությունը բաշխելով աշակերտներին, գնահատանք հայտնեց ՀԲԸՄ-ի պատասխանատուներին և դպրոցի տնօրինությանը նման նախաձեռնության համար, ինչը լավագույնս պիտի ծառայի ազգային ապրումների ու եկեղեցասեր ոգու զորացմանը։

Նորին Սրբությունն ընդգծեց, որ մեծ շնորհ ու պատասխանատվություն է լինել «Ալեք և Մարի Մանուկյան» դպրոցի սան, քանզի իրենց աչքի առջև ունեն ազգային մեծ բարերարներ Ալեք և Մարի Մանուկյաների լուսավոր օրինակը։

Այս առնչությամբ Հայոց Հայրապետը պատգամեց առավել նախանձախնդրությամբ և ջանասիրությամբ շարունակել իրենց ուսումնառությունը և ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնել ինչպես տեղի հայ համայնքի, այնպես էլ՝ հայրենիքի առաջընթացին՝ այդպիսով պայծառացնելով նաև մեծանուն հայորդիների բարի անունն ու հիշատակը։

Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը բերեց դպրոցի տնօրինությանն ու մանկավարժներին հայորդիներին հայեցի դաստիարակություն և կրթություն ապահովելու, նրանց հոգինում հայրենիքի ու ազգային արժեքների հանդեպ սեր ու նվիրում սերմանելու համար։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031