Skip to main content

Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան

Լրահոս

Կոտայքի քրեական ոստիկանները բացահայտել են 29-ամյա քաղաքացու առևանգման դեպքը

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ սեպտեմբերի 18-ին Բյուրեղավանի բնակիչ 28-ամյա երիտասարդը մեկ այլ անձի հետ իր «ԲՄՎ» մակնիշի մեքենայով 29-ամյա համաքաղաքացուն բռնի տեղափոխել են Նոր Գեղի գյուղի «Խնձորի այգիներ» կոչվող հատվածում գտնվող կիսակառույց շինություն, որտեղ նրանց է միացել նաև Նոր Գեղիի բնակիչ 30-ամյա երիտասարդը: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Վիճաբանության ժամանակ վերջինս փորձել է խեղդել 29-ամյա երիտասարդին, ով, սակայն, դանակով հարվածելով նրա ոտքին՝ փորձել է փախչել, ինչը չի հաջողվել: Այդ ընթացքում 30-ամյա երիտասարդն ատրճանակից կրակոց է արձակել:

Միջադեպի ընթացքում նրանց են միացել նաև մի խումբ այլ անձինք: Այնուհետև շինություն են տարվել 29-ամյա երիտասարդի երկու ընկերները, որոնք նույնպես ծեծի են ենթարկվել: Նրանց, իրենց կամքին հակառակ, կիսակառույց շինությունում պահել են մի քանի ժամ, ապա վերցրել են բջջային հեռախոսները և բաց թողել՝ յուրաքանչյուրից պահանջելով տասնհինգ հազար դոլար։

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բյուրեղավան քաղաքի բնակիչ՝ 23-ամյա և 28-ամյա, Նոր Գեղիի բնակիչ՝ 30-ամյա երկու երիտասարդները ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին։

Կատարվում է նախաքննություն:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031