Skip to main content

«Աչքալուսանք» ՔՊ-ին՝ Մանագայից. Արտակ Զաքարյան | Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից | Թուրքիայում բացահայտել են Էրդողանի դեմ մաhափnրձի պլանները՝ Եգիպտոսի նախագահի uպանnւթյան սցենարով | Վայոց ձորում 29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռին | Բարձր եմ գնահատում Բելգիայի շարունակական աջակցությունը Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացմանը․ Փաշինյանը՝ Բելգիայի վարչապետին | Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել, կառուցելու եմ հենց Հայաստանում․ Գագիկ Ծառուկյան | Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ» | Ինչպես հարստացավ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը, որը լքում է Աժ-ն. «Ժողովուրդ» | ՔՊ-ում մինչև վերջին պահը անորոշություն է. ԿԸՀ-ում այսօր մանդատների բաշխումը կարող է անակնկալներով ուղեկցվել. «Ժողովուրդ» | Ծնվել է Մարմարիկ գետում մաhացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը | ՈՒՂԻՂ . Լարված իրավիճակ կառավարության շենքի մոտ. ձկնաբուծությունը վտանգված է, վնասը՝ ահռելի | Գևորգ Պապոյանի հայտարարությունը մոլորեցնող է․ Հայաստանից ԱՄԷ ծաղիկներ արտահանվել են նաև նախկինում. FIP | Այսօր ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել ԿԸՀ․ Գոհար Մելոյան | «Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում | Հայտնի են բուհերում թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթի հայտագրման ժամկետները

Լրահոս

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարող է դառնալ այս գործընթացի հիմնական թիրախը՝ մեղադրանքի առաջադրման կամ դրա uպառնալիքի ներքո հրաժարականի պարտադրանքի միջոցով․ Սուրենյանց

Նիկոլ Փաշինյանի՝ «Վեհարանը ազատագրելու»մասին հայտարարությունը դեռ իր հնչեցման պահին հակասահմանադրական էր Սահմանադրության 17-րդ հոդվածը հստակ տարանջատում է պետությունը և եկեղեցին։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Գործադիրի ղեկավարը չի կարող միջամտել եկեղեցու ներքին կյանքին․ նման նախաձեռնությամբ հանդես գալու համար նա պետք է նախ հրաժարվի իր պաշտոնից։ Սկզբում իշխանությունը փորձեց իր հակաեկեղեցական օրակարգը իրականացնել հանրային աջակցության միջոցով՝ «հոգևոր հավաքի» ձևաչափով։ Սակայն հասարակության մերժողական վերաբերմունքը ստիպեց փոխել մարտավարությունը՝ անցնելով ճնշման և իրավական հետապնդման ուղու։ Այսօր արդեն երեք Սրբազաններ կալանքի տակ են, իսկ Նաթան արքեպիսկոպոսի և Աղան աբեղայի զրույցի հիման վրա հարուցված գործը վկայում է՝ իշխանությունը նույնիսկ եկեղեցու ներքին կարգապահական գործընթացները փորձում է ներկայացնել որպես քրեական իրավախախտում։ Սա իրավունքի գերակայության դրսևորում չէ, այլ՝ դրա քաղաքական շահարկում։

Իշխանական մեդիայում հրապարակված ձայնագրությունից և վարույթի տրամաբանությունից պարզ է դառնում նաև հաջորդ քայլը․ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարող է դառնալ այս գործընթացի հիմնական թիրախը՝ մեղադրանքի առաջադրման(կալանքի) կամ դրա սպառնալիքի ներքո հրաժարականի պարտադրանքի միջոցով։ Այս ամենն ուղղված է Հայ Առաքելական Եկեղեցու ինստիտուցիոնալ ազդեցության թուլացմանը և հոգևոր ինստիտուտը քաղաքական վերահսկողության տակ առնելուն։ Եթե այս գործընթացը չկասեցվի քաղաքական և հասարակական լայն կոնսոլիդացիայով, այն կարող է դառնալ ավտորիտար համակարգի կայացման առանցքային նախադեպերից մեկը՝ կասկածի տակ դնելով նաև պետական ինստիտուտների գործողությունների լեգիտիմությունը:

Անկասկած է, որ Փաշինյանի այս հակասահմանադրական ձեռնարկն ուղղված է այնպիսի քաղաքական միջավայրի ձևավորմանը, որը հաջորդ տարվա խորհրդարանական ընտրությունները կվերածի իշխանության վերարտադրության ձևական միջոցառման»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև