Skip to main content

Կրթահամալիրից 11-ամյա աշակերտը «քթոսկրերի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ | Արևմուտքի պատկերացմամբ՝ Հայաստանի «եվրոպական ապագան» երկրում դիկտատnւրայի հաստատումն է. Տիգրան Աբրահամյան | Ալիևից շատ է ուզում. «Հրապարակ» | Մասիս համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Համբարձումյանն ազատազրկվեց | Բնակարանների տրամադրման գործով Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով | Այո, ինձ ՔՊ-ից առաջարկել են պայմանավորվել, բայց ես պայմանավորվելով համայնքապետ չեմ դառնալու. Դավիթ Համբարձումյան | ՈւՂԻՂ. Սպիտակում «Ուժեղ Հայաստան»-ը քարոզարշավն ամփոփում է մեծ քայլերթով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանում աննախադեպ իրավիճակ է. կալանքի տակ են գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի ղեկավարները. Տոնոյան | Դիմել ենք ՍԴ, ՄԻԵԴ, վիճարկելու ենք ընտրության արդյունքները. Իվետա Տոնոյան | Հիմա պետք է ընդդիմության անելիքը լինի մարդկանց բացատրելը, թե ինչքան վատն է նոր Սահմանադրության նախագիծը մեր երկրի համար. Սերժ Սարգսյան | Լևոն Արոնյանը գլխավորում է London Chess Classic 2026 միջազգային մրցաշարի մրցաշարային աղյուսակը | Նոր Սահմանադրության նախագծի սկիզբը ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական. Սերժ Սարգսյանը մեջբերել է Վարդան Պողոսյանին | Դատախազությունը պահանջում է առանձնապես խոշոր չափերով թմրամիջnցներ իրացնելու համար մեղադրվող Իլյա Մելիքյանից բռնագանձել անշարժ գույք և շուրջ 136 միլիոն դրամ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Թրամփի ուղին տարածաշրջան բաժանարար գծեր դնի, ապա ՝ դատապարտված է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդարությունը մահամերձ է. Ռոբերտ Քոչարյան

Լրահոս

«Հրապարակ». Պաշտոնյաների կանայք են սկսել պատարագի համար մարդ հավաքագրել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի առաջիկա քառօրյա նիստի օրակարգում է ներառվել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի դիմումը՝ ուղղված Ալեն Սիմոնյանին։

Բանն այն է, որ 12 կետից բաղկացած օրակարգի հենց 12-րդ կետը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու մասին է։

Օհանյանը դիմումի մեջ նշել է՝ պատճառն այն է, որ Հակոբյանը խախտել է հանրային ծառայողների քաղաքական չեզոքության եւ զսպվածության պահանջները։
Հարկ է նշել, որ 2022 թվականին Հակոբ Հակոբյանի թեկնածությունն առաջարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հենց Սեյրան Օհանյանից պարզել, թե այդ ինչ է արել Հակոբ Հակոբյանը, որ վերջինիս հարցը հասել է Ազգային ժողով։

«Հակոբ Հակոբյանի վերաբերյալ մեկ անգամ հաղորդում էր տվել Լիլիթ Գալստյանը՝ «պաշտոնի անհամապատասխանության» վերաբերյալ, եւ մի անգամ էլ մենք ենք դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որ քննության առնեն՝ գործունեության մեջ քաղաքական չեզոքություն չպահպանելու համար, քանի որ այդ հանձնաժողովի անդամները պետք է քաղաքական չեզոքություն պահպանեն, իսկ Հակոբյանը տարբեր տիպի հայտարարություններ էր արել ընդդիմության, ԶԼՄ-ների եւ «Դաշնակցության» վերաբերյալ։

Հիմա մենք դիմել ենք ԿԿՀ։ Լիլիթ Գալստյանի դիմելու ժամանակ իրենք գրել էին, որ կոռուպցիոն խնդիրներ չկան, իսկ պաշտոնի անհամապատասխանության հարցը կքննարկեն։ Իսկ խմբակցությանը Հանձնաժողովը պատասխանել էր, որ իր գործողությունների մեջ իրոք քաղաքական չեզոքության խախտման խնդիրներ կան։

Մենք դիմել ենք ԱԺ, որպեսզի իր հարցը լիագումար նիստում քննարկվի»,- ասաց Օհանյանը։

Սեյրան Օհանյանը նշեց նաեւ, որ պատրաստվում են հենց նիստի ընթացքում նշել բոլոր այն դեպքերը, երբ Հակոբյանը խախտել է քաղաքական չեզոքությունը։

Հավելենք, որ 1979 թվականից 1991 թվականները Հակոբ Հակոբյանն աշխատել է «Գարուն» ամսագրում, 1991-1996 թվականներին եղել է ՀՀ մշակույթի նախարար»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև