Skip to main content

6 ամյա երեխային ապտակած ուսուցչուհու նկատմամբ կիառվել է բացակայելու ագելք, պաշտոնավարման կասեցում | Հրшզենային վնասվածքով զինվոր է տեղափոխել Երևան | Ստացած աշխատավարձս այլևս չի բավարարում նախկին կարիքներս հոգալուն․ փոխքաղաքապետ | Ադրբեջանի իշխող կուսակցությունը քննադատել է Էրդողանի գլխավոր խորհրդականի և նրա կուսակցության պատգամավորների հայտարարությունները | ՀՀ կառավարական ինքնաթիռը 5 ամիս անց վերադարձել է Հայաստան | 24 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում | Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալшնքի տակ․ հայտարարություն | Yandex Armenia-ն շարունակում է վերականգնել ծառայությունների աշխատանքը | Վարդան Ղուկասյանի տնային կալшնքը ևս 3 ամսով երկարաձգվեց | «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից. Azatutyun.am | «Ադրբեջանը Շիկահողում 60 հեկտար անտառ է հատել». Յոլյանը պահանջում է բարձրաձայնել խնդիրը COP17-ում | Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը | Աշակերտը կրակել է տնօրենի և ուսուցչուհու վրա | Իրավապահները ապoրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել | ԱԺ-ն հաստատեց ՀԲ-ի 284,4 մլն դոլարի վարկը՝ արցախցիներին բնակարանային աջակցության համար

Լրահոս

Փաշինյանի քայլը, որը Բաքուն չի կարող անտեսել. ադրբեջանական լրատվամիջոցն արձագանքել է Արցախի թեմի առաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասնակցելը

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը ընթանում է համակարգված, հետևողականորեն և, ամենակարևորը՝ առանց որևէ արտաքին միջամտության։

Կողմերը սկսել են լսել միմյանց. իրադարձություններն ու հայտարարությունները դառնում են հետևողական՝ բարիդրացիության և փոխըմբռնման նկատմամբ հստակ հանձնառությամբ։ Այս մասին գրել է ադրբեջանական Minval-ը։

«Ավելին, խաղաղության համաձայնագրերի իրականացման ընդհանուր գործընթացին միացել է ոչ պակաս կարևոր բաղադրիչ՝ հանրային դիվանագիտությունը։

Անցած կեսօրին հայկական մեդիառեսուրսները ողողված էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և հոգևորականների հանդիպման մասին հաղորդագրություններով։ Վարչապետի հրավերն ընդունած ութ հոգեւորականների թվում էր նաեւ Արցախի թեմի առաջնորդը։

Նայելով Վովաևիչի կողմից հրավիրված հոգևորականներին՝ առաջանում է ողջամիտ հարց. ինչո՞ւ է նրանց մեջ «արցախցի» հոգևորականը։

Ինչպես կարող է Բաքուն վստահել Հայաստանի ղեկավարությանը, եթե այդ «խաղաղասեր» Հանրապետության վարչապետի աշխատասենյակում նստած է այսպես կոչված Արցախյան Եկեղեցու Գլուխը։

Վարչապտը սեղմում է եպիսկոպոս Վրթանեսի ձեռքը, խոնարհվում նրա առջև և ցուցակագրվում որպես վարչապետի հրավիրված հյուրերից մեկը. այստեղ սխալ կամ թյուրիմացություն չկա։

Այսպիսով, ի՞նչ է նշանակում Հայաստանի կողմից Ղարաբաղը որպես Ադրբեջանի անբաժանելի մաս ճանաչելը, եթե Փաշինյանը նման հարգանք է ցուցաբերում «անջատողական շարժման ներկայացուցչի» (չակերտները՝ Tert.am) նկատմամբ։ Ինչի՞ համար է արվում այս քայլը։

Կամ Փաշինյանը կրկին վախենում է եկեղեցուց եւ ընտրություններից առաջ ընտրազանգվածի մի մասը կորցնելու սպառնալիքից, կամ չի հասկանում, որ նման պատասխանատու պահին նման գործողությունները կարող են հակառակ արդյունքը ստանալ, ընդ որում ՝ ոչ միայն Բաքվի կողմից, այլեւ հենց Հայաստանում»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև