Skip to main content

6 ամյա երեխային ապտակած ուսուցչուհու նկատմամբ կիառվել է բացակայելու ագելք, պաշտոնավարման կասեցում | Հրшզենային վնասվածքով զինվոր է տեղափոխել Երևան | Ստացած աշխատավարձս այլևս չի բավարարում նախկին կարիքներս հոգալուն․ փոխքաղաքապետ | Ադրբեջանի իշխող կուսակցությունը քննադատել է Էրդողանի գլխավոր խորհրդականի և նրա կուսակցության պատգամավորների հայտարարությունները | ՀՀ կառավարական ինքնաթիռը 5 ամիս անց վերադարձել է Հայաստան | 24 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում | Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալшնքի տակ․ հայտարարություն | Yandex Armenia-ն շարունակում է վերականգնել ծառայությունների աշխատանքը | Վարդան Ղուկասյանի տնային կալшնքը ևս 3 ամսով երկարաձգվեց | «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից. Azatutyun.am | «Ադրբեջանը Շիկահողում 60 հեկտար անտառ է հատել». Յոլյանը պահանջում է բարձրաձայնել խնդիրը COP17-ում | Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը | Աշակերտը կրակել է տնօրենի և ուսուցչուհու վրա | Իրավապահները ապoրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել | ԱԺ-ն հաստատեց ՀԲ-ի 284,4 մլն դոլարի վարկը՝ արցախցիներին բնակարանային աջակցության համար

Լրահոս

Սուրբ Սարգիս եկեղեցին իմ հոգևոր առողջարանն է, և քաղաքական տուրիստների պատճառով ես չպետք է հրաժարվեմ այնտեղից․ Նարեկ Կարապետյան

2 օր առաջ, Եկեղեցու դեմ արշավի շրջանակներում, Հայաստանի 16–րդ վարչապետը հայտարարեց, որ պատարագի է մասնակցելու Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Լրատվականների տվյալներով՝ պետական ապարատը մարդկանց է հավաքագրում վարչապետի այս քաղաքական ակցիային մասնակցելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեր ձևով» շարժման ղեկավար Նարեկ Կարապետյանը։

«Ինձ համար մի անձնական հարց է առաջացել այս հայտարարության արդյունքում։

Վերջին 15 տարին ամեն կիրակի ես մասնակցել եմ Սուրբ Սարգիս եկեղեցու պատարագին, և դա ինձ թույլ է տվել չտրվել ունևոր ընտանիքների շատ զավակներին հատուկ թուլություններին։

Այս 15 տարվա մեջ ես գեթ մեկ անգամ չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին մասնակցելուց պատարագին, չնայած նրա գրասենյակը («Հայկական Ժամանակ» թերթի) ընդամենը 50 մետր հեռավորության վրա է եկեղեցուց։

Հարցը կայանում է հետևյալում՝գնա՞լ պատարագի, ինչպես ամեն շաբաթ, քո սիրած եկեղեցում, որտեղ կլինեն քո հայրենիքի համար աղետաբեր մարդիկ և մի թույլ սրբազան, թե՞ չգնալ։

Պատասխանը գտա․ գնալ։

Այս եկեղեցին իմ հոգևոր առողջարանն է, և քաղաքական տուրիստների պատճառով ես չպետք է հրաժարվեմ այնտեղից։ Իհարկե, դժվար կլինի կենտրոնանալ և հաղորդվել Պատարագի խորհրդին, քանի որ այնտեղ կլինի մի մարդ, ով պատասխանատու է վերջին տարիների Հայաստանը պատած ողբի համար։ Բայց կփորձեմ»,- գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև