Skip to main content

6 ամյա երեխային ապտակած ուսուցչուհու նկատմամբ կիառվել է բացակայելու ագելք, պաշտոնավարման կասեցում | Հրшզենային վնասվածքով զինվոր է տեղափոխել Երևան | Ստացած աշխատավարձս այլևս չի բավարարում նախկին կարիքներս հոգալուն․ փոխքաղաքապետ | Ադրբեջանի իշխող կուսակցությունը քննադատել է Էրդողանի գլխավոր խորհրդականի և նրա կուսակցության պատգամավորների հայտարարությունները | ՀՀ կառավարական ինքնաթիռը 5 ամիս անց վերադարձել է Հայաստան | 24 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում | Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալшնքի տակ․ հայտարարություն | Yandex Armenia-ն շարունակում է վերականգնել ծառայությունների աշխատանքը | Վարդան Ղուկասյանի տնային կալшնքը ևս 3 ամսով երկարաձգվեց | «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից. Azatutyun.am | «Ադրբեջանը Շիկահողում 60 հեկտար անտառ է հատել». Յոլյանը պահանջում է բարձրաձայնել խնդիրը COP17-ում | Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը | Աշակերտը կրակել է տնօրենի և ուսուցչուհու վրա | Իրավապահները ապoրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել | ԱԺ-ն հաստատեց ՀԲ-ի 284,4 մլն դոլարի վարկը՝ արցախցիներին բնակարանային աջակցության համար

Լրահոս

Բացառիկ տեսանյութ. ի՞նչ միջադեպ է եղել Բորիս Արզումանյանի մահվանից առաջ

Newday.am-ի ձեռքի տակ հայտնվել է բացառիկ տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչ միջադեպ է եղել Բորիս Արզումանյանի մահից առաջ։ 

Կադրում երևում է կայանված մեքենա, որի մեջ երկու անձ է։ Ավելի ուշ ավտոմեքենային մոտենում են մեկ տասնյակից ավելի մարդիկ։ Նրանք մահակներով հարվածում են մեքենային։ Այնուհետև բացում են դուռը, հարվածում  վարորդին։

Ավտոմեքենայի մեջ գտնվող երիտասարդները՝ իրավիճակից դուրս գալու համար, դեպքի վայրից դիմում են փախուստի։ Նրանցից մեկը բնակվում է Շոպրոն փողոցում, նույն ավտոմեքենայով շենքի բակ են մտնում, որտեղ նրանց սպասում են մեկ տասնյակից ավելի նույն մարդիկ։

Նշենք, որ Բորիս Արզումանյանը եղել է նշված ավտոմեքենայի մոտ եկած տասնյակից ավել քաղաքացիների հետ։

Ըստ մեզ տրամադրած  տեղեկությունների՝ ավտոմեքենային ապակիները ջարդում են քարերով, ձողերով, ինչը և արձանագրվել է իրավապահ մարմինների կողմից։ Ավտոմեքենայի մեջ գտնվող 2 երիտասարդները շենքի բակում հայտնվում են փակուղու մեջ, և ավտոմեքենան հետընթաց վարելով փորձել են կրկին դիմել փախուստի, ինչի հետևանքով, ենթադրաբար տեղի է ունենում վրաերթ։

Newday.am-ի տեղեկություններով՝ ավտոմեքենայի մեջ գտնվող երիտասարդներից մեկը 44 օրյա պատերազմի մասնակից է եղել, պատերազմի ընթացքում հայտնվել է շրջափակման մեջ, և լինելով հետախույզ կարողացել է շրշափակումից դուրս հանել ու փրկել բազմաթիվ զինվորների կյանքեր։ Երիտասարդը մեքենան վարողի հետ վերադառնալիս է եղել հարսանիքից, որին հաջորդել են երկու միջադեպերը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև