Մակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում | Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն հացահատիկ և պարարտանյութ | Մխչյանում բախվել են 2 «Opel» ու «ՎԱԶ 2114»-ը | Սամվել Ալեքսանյանը 350 հազար կիլոգրամ գոմեշի միս է ներկրելու Հնդկաստանից․ Կառավարությունից աջակցություն է խնդրում. Factor | «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակում ընդգրկվածը համակարգել է Լոռու մարզի բնակիչների հավաքագրումը, Երևան տեղափոխումը, սննդով ապահովումը և խոստացված գումարների տրամադրումը | Հայ ժողովրդի ռեակցիան են ստուգում. «Հրապարակ» | «Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է Երևանի խնդիրների վերաբերյալ նախընտրական ծրագրի սեղմագիրը | Ովքեր են մասնակցել Մուստաֆաևի հետ հանդիպմանը․ մանրամասներ լսել հոդվածընախընտրելի դարձնել․NEWS.am | Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է՝ մի խումբ անձիք են ձերբակալվել ենթադրյալ ընտրակաշառքի գործով | Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է և բшխվել գազատար խողովակին․ կան վիրшվորներ | Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է ընդդիմադիրների տները, Ավանի բնակչի են ձերբակալել, տանում են կալանքի․ահազանգ | Միրզոյանն ու Բարոն քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները | Փարիզում Միրզոյանի և Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը | Պատմության մեջ Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը երկու կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը և Նիկոլ Փաշինյանը. Միհրան Հակոբյան | ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ. Իրանի փոխարտգործնախարար

Լրահոս

Նիկոլն այս ամենը միայնակ չի անում. բոլոր անօրինականությունները, բանականությունից դուրս բոլոր քայլերը, պետությունը քանդելու ամբողջ այս գործընթացն արվում է այլ հայորդիների ջանքերով. Վահե Հովհաննիսյան

Հայաստանը մտել է խորը ամենաթողության և բանականության կորստի փուլ։ Սա հերթական նոր իրականությունն է՝ իր առանձնահատուկ ռիսկերով։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Եթե առաջիկայում Նիկոլը ԱԱԾ վարչության պետերից մեկին նշանակի կաթողիկոս, վստահ եղեք, որ իր նախարարները, խմբակցության մի մասը, շրջիկ հավատացյալների համայնքը, ռեկտորները, համայնքապետերը ողջունելու են որոշումը՝ այն գնահատելով որպես իմաստուն քայլ «երկրի ինքնիշխանության բարձրացման և հոգևոր մաքրման ճանապարհին»։ Հասարակությունն էլ համակերպվելու է։ Սա արդեն բանականության կորուստն է։

Այսօր արդեն, վարչապետը ԱԱԾ աշխատակիցներին ուղարկում է քահանաներին «հուշելու», թե ինչպես անցկացնեն պատարագները։ Սա պետական ֆունկցիաների դեգրադացիա է։ Սա ամենաթողություն է։

Այս տրամաբանությամբ՝ Նիկոլը կարող է արգելել՝ իր մասնակցությամբ ցանկացած միջոցառման ժամանակ այս կամ այն մարդու անունը տալ։ Կարող է գնալ հարսանիք՝ ԱԱԾ աշխատակցին նախապես ուղարկելով, որպեսզի թամադան հանկարծ չառաջարկի խմել հարսի կողմից խնամոնց կենացը, քանի որ ընդդիմադիր են։ Չմոռանանք, որ նա արդեն հասցրել է թատերական ներկայացում գրաքննել։

Սա կարող էր ծիծաղ հարուցել, բայց երբ ամենաթողությունն ու բանականության կորուստը չեն զսպվում, հասարակությունը չի ցուցաբերում դիմադրության և մերժման միտումներ, որպես կանոն տեղի են ունենում խոշոր ողբերգություններ։ Մեր պարագայում՝ շատ խոշոր։ Դրա նախադեպն ունենք։

Հանուն արդարության, մի բան պետք է ֆիքսենք։ Նիկոլն այս ամենը միայնակ չի անում։ Բոլոր անօրինականությունները, բանականությունից դուրս բոլոր քայլերը, պետությունը քանդելու ամբողջ այս գործընթացն արվում է այլ հայորդիների ջանքերով՝ նախարար, պատգամավոր, քննիչ, դատախազ, դատավոր, մտավորական, եպիսկոպոս, դասախոս, դիվանագետ, օլիգարխ և այլք։ Բոլոր նրանք, ովքեր ամեն ինչ շատ լավ հասկանալով լծվել են այս այլանդակություններին, պիտի գիտակցեն, որ իրենք սեփական երկիրը տանում են ինքնաՉեղարկման։ Բոլոր նրանք, ովքեր ամեն ինչ շատ լավ հասկանում են, բայց նախընտրում են «քաղաքականությամբ չզբաղվել», լռել, նվազագույնը հանցակից են։

Երբ չորս եպիսկոպոս Երևանի բանտերում է, երկու նախագահ՝ Բաքվի, իսկ 2019-ին խաղաղ կարգավորումը մերժածներն իշխանության են, ապա նման պետությունները ծանր գին են վճարում։

Այս իրավիճակը բնականորեն ծնում է պայքարի թե´ հիմնական հարցադրումը, թե´ կարգախոսը։ Սրա մասին առաջիկայում ավելի մանրամասն կխոսեմ»,-գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև