Հայ ժողովրդի ռեակցիան են ստուգում. «Հրապարակ» | «Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է Երևանի խնդիրների վերաբերյալ նախընտրական ծրագրի սեղմագիրը | Ովքեր են մասնակցել Մուստաֆաևի հետ հանդիպմանը․ մանրամասներ լսել հոդվածընախընտրելի դարձնել․NEWS.am | Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է՝ մի խումբ անձիք են ձերբակալվել ենթադրյալ ընտրակաշառքի գործով | Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է և բшխվել գազատար խողովակին․ կան վիրшվորներ | Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է ընդդիմադիրների տները, Ավանի բնակչի են ձերբակալել, տանում են կալանքի․ահազանգ | Միրզոյանն ու Բարոն քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները | Փարիզում Միրզոյանի և Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը | Պատմության մեջ Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը երկու կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը և Նիկոլ Փաշինյանը. Միհրան Հակոբյան | ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ. Իրանի փոխարտգործնախարար | Սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Լոռու մարզի քրեական ոստիկանները uպանnւթյան դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Պաշտոնատար անձի կողմից բռնnւթյամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին | Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է

Լրահոս

Նողկալի է անօրենների ոտնձգությունը Շիրակի թեմի առաջնորդանիստ եկեղեցու նկատմամբ, ինչի չեն դիմել անգամ թուրքական զորքերը և բոլշևիկները․ կալանավորված Սրբազաններ

Նողկալի է անօրենների ոտնձգությունը առաջնորդանիստ եկեղեցու նկատմամբ, ինչի չեն դիմել անգամ թուրքական զորքերը 1918-ի և 1920-21-ի թուրքական օկուպացիայի ժամանակ, և ոչ էլ բոլշևիկները նույնիսկ 1937-38 թվականններին:

Ասված է Արշակ, Բագրատ և Միքայել Սրբազանների՝ ՔԿՀ-ից տարածած հայտարարության մեջ։

«Ի պատասխան տիրադավների։

Տեղեկացանք, որ հայտնի անօրենները, իրենց գլխավորի ղեկավարությամբ՝ օգտագործելով իրենց կամակատար ուժային կառույցների միջոցները, անպատկառ հանդգնությամբ ծրագրել են առաջիկա կիրակի բռնազավթել Շիրակի թեմի Սբ Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցին՝ այդ քայլով փորձելով պղծել ոչ միայն թեմի Մայր եկեղեցին, այլև մեծ երկրաշարժի զոհերի հիշատակը:

Ա. Նողկալի է անօրենների ոտնձգությունը առաջնորդանիստ եկեղեցու նկատմամբ, ինչի չեն դիմել անգամ թուրքական զորքերը 1918-ի և 1920-21-ի թուրքական օկուպացիայի ժամանակ, և ոչ էլ բոլշևիկները նույնիսկ 1937-38 թվականններին:

Թող հիշեն հրոսակները. Սբ Յոթվերքը հրաշագործ է և զորավոր. չի՛ ներելու աստվածամարտներին:

Բ. Հարյուրապատիկ խորշելի և զազրելի է այն տիրադավ հոգևորականը, ով կտրվի հուդայի գայթակղությանը և ազատազրկված իր եղբոր կամ հոր կանոնական տարածքում՝ աշխարհիկ բիրտ ուժի միջոցով, պատարագանման արարողություն կկատարի և հոգևոր ինքնասպանություն կգործի Տիրոջ Սբ Սեղանի առջև: Կրկնում ենք՝ վախեցե՛ք Աստծո պատժից՝ Սբ Յոթվիրաց պատկերի միջոցով:

Գ. Մեր հիացմունքն ենք հայտնում Շիրակի թեմի օրինապահ քահանայից դասի առաքինի կեցվածքի հանդեպ, որ հակառակ կիրառված բռնաճնշումների և ահաբեկման միջոցներին, հավատարիմ իր ուխտին՝ շարունակում է հնազանդ մնալ Ազգիս Վեհափառ Հայրապետին և ապօրինաբար ազատազրկված իր առաջնորդին՝ հրաժարվելով որևէ զեղչում կատարել սրբազան տեքստում:

Դ. Հորդորում ենք մեր քահանայից դասին ու ժողովրդին՝ անտեղի հակառակության ու վեճի մեջ չմտնել ազգադավների ու տիրադավների հետ, այլ իրադարձությունների նման զարգացման դեպքում իրենց մաքրամաքուր աղոթքներն առ Աստված բարձրացնել թեմի մյուս եկեղեցիներում. փառք Աստծո՝ բազում են:

«Հոգով ջերմեռա՛նդ եղեք, Տիրո՛ջը ծառայեք, հույսո՛վ ուրախացեք, նեղությանը համբերե՛ք, հաճախակի աղոթե՛ք» (Հռոմ. ԺԲ 11-12):

Արշակ արքեպս Խաչատրյան

Միքայել արքեպս Աջապահյան

Բագրատ արքեպս Գալստանյան

05.12.2025թ.»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև