Պետական դավաճանnւթյան և լրտեսnւթյան գործով Անդրանիկ Թևանյանի դեմ հարուցվել է վարույթ. ՔԿ | Արտակարգ դեպք՝ Երևանում. տղամարդն «Արտ Լանչ»-ից հոսանքահարված տեղափոխվել է հիվանդանոց | Ռուսաստանը պաշտոնական ծանուցում է ստացել Հայաստանից՝ Փաշինյանի՝ ԵԱՏՄ ղեկավարների հանդիպմանը չմասնակցելու վերաբերյալ․ Զախարովա | Դա առնվազն չի նպաստում խաղաղությանը. Միրզոյանն անդրադարձել է Նախիջևանում «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» փառատոն-կոնգրեսի անցկացմանը | Արթուր Օսիպյանի կալանավորումը Փաշինյանի հերթական հաշվեհարդարն ու բռնաճնշումն է ընդդիմախոսների ու արցախցիների հանդեպ. Բեգլարյան | Ալավերդիում ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուն ու այլ անձինք | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Արագիլ» հիմնադրամի ամենամեծ նվիրատվություն անողը Սամվել Կարապետյանն է. Նարեկ Կարապետյան | Իշխանությունները փորձում են իրենց բոլոր ձախողումներն արդարացնել. Սամվել Կարապետյան | ՀՀ–ում վարելու իրավունքից զրկվածներին վերաբերող նախագիծն արդեն հանրային քննարկման է դրվել | Բաց նամակ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանին | Ջերմուկի հատվածում բանակային դիրք չի հանձնվել. ՀՀ ՊՆ-ն հերքում է | Իշխանությունները ստել են, ստում են և ստելու են․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Իր մակարդակի հանցագործներին լցրել է փողոցները, սադրում է, որ քաոս ստեղծի. Անի Գևորգյան | Թատրոնի ներկայիս տնօրեն Լիլիթ Պետրոսյանը շնորհակալագիր է շնորհել նախկին տնօրեն Սերյոժա Առաքելյանին | «Բոլորին դեմ եմ» կուսակցության ցուցակի 50 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել

Լրահոս

Ի վերջո, Նիկոլ Փաշինյանն ասե՞լ է, որ պատրաստ է հանդիպել Վեհափառ Հայրապետի հետ

Վերջին օրերին եկեղեցու դեմ պայքարում Նիկոլ Փաշինյանին միացած Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը հայտարարել է, թե վարչապետը պատրաստ է հանդիպել Ամենայն հայոց կաթողիկոսին։

Նա ասել էր, թե վարչապետն ինքն է եպիսկոպոսների հետ հանդիպման ժամանակ ասել, որ պատրաստ է հանդիպել:

«Վարչապետը պատրաստ է Վեհափառին հանդիպել, քննարկել նրա հանգստի և եկեղեցական բազում հարցեր»,- երեկ լրագրողների հետ զրույցում կրկին ասել էր նա։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանից հետաքրքրվեցինք՝ եթե հանդիպման առաջարկ լինի՝ Վեհափառ Հայրապետը պատրա՞ստ է հանդիպել Նիկոլ Փաշինյանին։

«Այս պահին նման առաջարկ կամ նման հրավեր չկա, մնացածն՝ առանց մեկնաբանության»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Տեր Եսային։

Դեռ ուրբաթ օրվանից փորձում ենք վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանից ճշտել՝ իսկապե՞ս Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պատրաստ է Վեհափառ Հայրապետին հանդիպել։

Մեր հեռախոսազանգերն ու նամակները, սակայն, անպատասխան էին մնացել։

Այսօր ևս փորձեցինք դիմել Փաշինյանի խոսնակին, նա ասաց, թե ավելի ուշ կարձագանքի, իսկ ավելի ուշ բոլոր նամակներն ու հեռախոսազանգերը կրկին մնացին անպատասխան։

Facebook
Twitter

Կարդացեք նաև